ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Տպել

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ՆՈՐԱՇԵՆ. Կ. Աբախազի փողոց 41
Վրացական Ջվարիս-Մամա (Խաչի հայր) եկեղեցու աջ մասում խոյանում է Նորաշեն (վերծ. նոր կառուցված)  հայկական եկեղեցին: Տաճարը հիմնադրվել է 1467 թվականին, ոմն Սադաթի կողմից: 1650 թվականին Խոջա Նազարը վերականգնել է գրեթե փլուզված եկեղեցին եւ գմբեթը, որը պատրաստվել է վարպետ Պետրոսի կողմից: Հետագայում՝ 1795, 1808 եւ 1875 թվականներին, եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել է: Եկեղեցու որմերը նկարազարդված են Իրակլի Երկրորդի պալատական նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի կողմից: Խորհրդային շրջանում եկեղեցին ծառայել է որպես գրադարան: Տաճարի արեւմտյան մասում պահպանվել են հայ մեծահարուստ վաճառական եւ բարեգործ Թամամշեւի եւ իր տիկնոջ (XIX) շիրմաքարերը: Այս բազմաճյուղ տոհմի տարբեր անուններ հաճախ են հանդիպում Թբիլիսիի տեղանվանական ցանկում:
Նորաշեն եկեղեցին այսօր չի գործում: 

ՍԻՈՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ. Սիոնիի փողոց 4
Հին քաղաքի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման անվան Սիոնիի եւ կամ, պարզապես, Սիոնիի եկեղեցին է:  Փողոցը, համապատասխանաբար, կրում է նույն՝ Սիոնիի անունը, ուր հնարավոր է գալ Իրակլի Երկրորդ փողոցն անցնելով: Տաճարը կոչված է հանուն Երուսաղեմյան Սիոնի: Եկեղեցու հիմնադրման ակունքները գնում են դեպի Վախթանգ Գորգասալու (446-499) գահակալման ժամանակշրջան եւ ավարտվում VII դարի առաջին կեսին:
(Շարունակելի)

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ