«ՎՐԱՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ» ԱՐԴԵՆ ԳՈՐԾԱՐԿՎԱԾ Է

Տպել

«Վրաստան» թերթի նախորդ համարում հաղորդել ենք, որ այսուհետ Վրաստանի հայ եւ ադրբեջանցի քաղաքացիները պետական լեզվի անհրաժեշտ իմացության խնդիրը կարող են լուծել նաեւ անվճար էլեկտրոնային եղանակով՝ առանց ժամանակի, վայրի ու տարիքային սահմանափակման: Թեմային առնչվող մանրամասների մասին մեր ընթերցողներին ենք ներկայացնում Tavisufleba (Ազատություն) ռադիոկայանի նյութը, որը պատրաստել է Գայանե Բոստանջյանը։

ՎՐԱՑ ԼԵԶՈՒՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում վրաց լեզուն սովորել էլեկտրոնային տարբերակով՝ շնորհիվ Առնոլդ Չիքոբավայի անվան լեզվագիտության ինստիտուտի եւ «Բաց հասարակայնություն-Վրաստան» հիմնադրամի ջանքերի: «Վրաց լեզվի ուսուցման էլեկտրոնային դասընթաց». ահա այսպես է կոչվում առաջին անվճար օնլայն ծրագիրը, որը պետական լեզվի ուսուցման տեսանկյունից ինտեգրացիայի ճանապարհին մեծ նախադրյալ է էթնիկ հայերի ու ադրբեջանցիների համար: Ծրագրին մասնակից կարելի է դառնալ՝ օգտվելով լեզվագիտության ինստիտուտի վեբ-կայքից, որի հասցեն է՝ www.ice.ge: Հետագայում, ծրագրի հեղինակները նպատակ ունեն ընդլայնել շրջանակները եւ ուսուցման դասընթաց մշակել ազգային այլ փոքրամասնությունների համար եւս, ինչպես նաեւ արտասահմանում ապրող վրացիների համար ներմուծել հատուկ ծրագիր:
Ինչպե՞ս է գործում վրաց լեզվի ուսուցման էլեկտրոնային ծրագիրը, եւ ինչո՞վ է այն ձեռնտու:  
Թբիլիսիի պետական համալսարանի մագիստրոս Դիանա Տեր-Բաղդասարովան, տարբեր առիթներով եւ հաճախ վրացերենից հայերեն է թարգամանում Ջավախեթիում ապրող հայ բնակչության համար: Վկայակոչելով Նինոծմինդայի օրինակը՝ նա խոսոտովանում է, որ տեղի բնակչությունը շահագրգռված է պետական լեզվի ուսուցմամբ, թեեւ չունի համապատասխան պրակտիկա:
«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ տեղի բնակչությանը, խոսում են լեզվական նույն խոչընդոտի մասին. նրանք միայն դասարանում եւ միայն ուսուցչից են լսում վրացերենը, այն էլ՝ ընդամենը մեկ դասաժամի ընթացքում: Արդեն դպրոցից դուրս, խոսում են միայն հայերեն, ինչը մեծապես խոչընդոտում է վրացերենի յուրացմանը: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ էլեկտրոնային այս դասընթացը վրաց խոսքը լսելու մեծ հնարավորություն է նրանց համար: Անշուշտ, սա կնպաստի որպեսզի տեղի բնակչությունը զարգացնի իր բանավոր վրացերենը, ինչպես նաեւ պետական լեզվով արտահայտվելու հմտությունն ու կարողությունը»:
Թեյմուրազ Խունդաձե.- «Ստեղծել ենք կարճամետրաժ, մասամբ անիմացիոն 12 ֆիլմ: Այստեղ կան նաեւ աուդիոֆայլեր, որոնք երկխոսության ճանապարհով կօգնեն սովորող հասարակայնությանը...»։
Այս հույսն ունի «Բաց հասարակայնություն-Վրաստան» հիմադրամի գործադիր տնօրեն Քեթի Խուցիշվիլին, ըստ որի, «Վրաց լեզվի ուսուցման էլեկտրոնային դասընթացը» նշանակալիորեն կնպաստի քաղաքացիական ինտեգրացիային, ինչն էլ ի վերջո, օգուտ կբերի ինչպես պետությանը, այնպես էլ նրա առանձին քաղաքացիներին՝ ի դեմս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։ «Ցանկացած շրջանում առկա է լեզվի ուսուցման այս կամ այն մակարդակ, թեպետ ինչպես երեւում է՝ ոչ այդքան բարձր: Բացի այդ, նման հնարավորություն ոչ բոլորն ունեն, խոսքը հատկապես մեծահասակների մասին է: Եվ չնայած, որ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է քաղաքացիական ինտեգրացիայի ծրագիրը, այդուհանդերձ, պետական լեզվի իմացության պակասը շարունակում է արդիական մնալ: Ուստի, այս դասընթացի շնորհիվ, վրաց լեզվի յուրացման գործընթացը շատ ավելի մատչելի եւ արդյունավետ կլինի:  Բնականաբար, սա չի լինի աղբյուրներից ու ձեռնարկներից միակը, բայց եւ իր գոյությամբ մեծապես կնպաստի, որպեսզի մեր քաղաքացիները սովորեն պետական լեզուն»:
Ինչպես ասում է ծրագրի ճարտարապետական մասի ղեկավար Թեյմուրազ Խունդաձեն, վրաց լեզվի ուսուցմամբ հետաքրքրված անձանց կօգնեն ոչ միայն տեքստերն ու լուսանկարները, այլեւ մուլտիմեդիայի բազմաբովանդակ նյութերը. «Ստեղծել ենք կարճամետրաժ, մասամբ անիմացիոն 12 ֆիլմ: Այստեղ կան նաեւ աուդիոֆայլեր, որոնք երկխոսության ճանապարհով կօգնեն սովորող հասարակայնությանը: Նման աուդիոձայնագրությունների թիվը 126 է»:
Բացի նշյալից, դասընթացը պարունակում է 300-ից առավել ութ տիպի ինտերակտիվ վարժություն: Նաեւ՝ 140-ի հասնող հարցաքննող թեստեր, 700 անգիր եւ գրավոր վարժություններ, 170 ինքնագնահատող թեստ, գրեթե 35 անիմացիոն եւ 160-ի հասնող գրաֆիկական ֆայլ: Ծրագրի տնօրեն Մարիամ Մանջգալաձեի խոսքերով, էլեկտրոնային դասընթացը հնարավորություն է ընձեռում համակարգչից օգտվող ցանկացած  մարդու, ընդ որում, առանց տարիքային որեւէ սահմանափակման, հիմնովին սովորել վրաց լեզուն, բառադարանը, քերականությունը, դարձվածաբանությունը, ինչպես նաեւ զարգացնել բանավոր խոսքը: Դասընթացը բաղկացած է երեք փուլերից. յուրաքանչյուրն ունի իր բառարանը, որոնց թիվը հինգն է՝ վրացերեն-հայերեն-ադրբեջաներեն, վրացերեն-հայերեն, վրացերեն-ադրբեջաներեն, վրացերեն-ադրբեջաներեն-հայերեն դարձվածքների բառարան, ստեղծել ենք նաեւ առանձին, քերականական տերմինների բառարան: Որքան գիտեմ, այս բառարանում երկու հազարից ավելի բառամիավոր է ժողովված:
Ինչ վերաբերոմ է հանձնարարությունների տեսակներին, ըստ Մարիամ Մանջգալաձեի, վերջիններս բաժանվում են երեք խմբի։
«Ինտերակտիվ հանձնարարություններ, որոնք ուսանողը կատարում է հենց ծրագրի օգնությամբ: Սրանք հարցերի եւ պատասխանների կապը, բաց թողնված բառերի եւ դարձվածքների համապատասխան տեղադրումը, աղյուսակների եւ խաչբառերի լուծումը բացահայտող վարժություններ են: Գրավոր հանձնարարություններ նույնպես կան, որոնք ուսանողը կատարելու է ինքնուրույն, ու նաեւ հարցեր, որոնց նպատակն է ստուգել, թե ինչպես է ընկալվել տեքստը, ինչը կարծում եմ՝ շատ կարեւոր է»:
Խանում Ախմեդովա.- «...Աշխատում եմ ադրբեջանական կազմակերպություններից մեկում, ուր աշխատակիցները Ադրբեջանի քաղաքացիներ են: Յուրաքանչյուր օր նրանք վրաց լեզվի չիմացության խնդրի առջեւ են կանգնում:
Հետագայում, Չիքոբավայի անվան լեզվագիտության ինստիտուտը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակները:  Ինստիտուտի տնօրեն Լալի Ուզուգբաիայի խոսքերով, ծրագրվում է էլեկտրոնային կրթական դասընթացի մշակում ինչպես Վրաստանում ապրող ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների, այնպես էլ՝ արտերկրում ապրող վրացիների համար: Ըստ ինստիտուտի աշխատակից Լեւան Բաբուխադիայի, ծրագրի նման կերպարանափոխման կարեւորությունը նա զգացել է հատկապես Դիասպորայի հարցերով նախարարի աշխատակազմում աշխատելու տարիներին. «Վրացիներս սփռվել ենք աշխարհով մեկ: Շատերը դժգոհում են, որ արդեն երկրորդ, երրորդ սերունդը մոռացության է մատնում իր մայր լեզուն: Այս առումով, մասնավորապես, ծնողներն են մտահոգ, որոնց համար վրաց լեզվի ուսուցման խնդիրն առաջնային է դառնում: Ցավոք, լույս տեսած գրքերի փոխանցումը պետությունը չի հաջողացնում: Խնդիրը չեն լուծում նաեւ ամառային դպրոցները... եւ այսպես, մենք կորցնում ենք մեր մայրենի լեզուն»:
Մինչդեռ, ինչպես պարզվում է «Վրաց լեզվի ուսուցման էլեկտրոնային դասընթացից» օգտվում են նաեւ Վրաստանում ապրող արտերկրի քաղաքացիները:
Խանում Ախմեդովան ակտիվ մասնակցություն էր ունենում կրթական դասընթացի ստեղծման աշխատանքներում. «Աշխատում եմ ադրբեջանական կազմակերպություններից մեկում, ուր աշխատակիցները Ադրբեջանի քաղաքացիներ են: Ամեն օր նրանք վրաց լեզվի չիմացության խնդրի առջեւ են կանգնում, լինի դա փողոցում, թե խանութում: Այդ իսկ պատճառով, որոշեցին այս կայքի միջոցով սովորել վրաց լեզուն, որպեսզի տեղի բնակչության հետ շփումն արդյունավետ լինի»,- ասաց Խանում Ախմեդովան Ազատություն ռադիոկայանին:
Բայցեւայնպես, Խանում Ախմեդովան, ով աշխատում է նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում որպես թարգմանիչ-վարժեցնող, գտնում է, որ ծրագրի գերնպատակը եւ կարեւոր միտումը ազգային փոքրամասնություննների կրթումն է: Ըստ նրա, այսօր արդեն առավել մեծ քանակությամբ էթնիկ ադրբեջանցի փորձում է բարձրագույն կրթություն ստանալ հենց Վրաստանում՝ պետական լեզվով, այլ ոչ թե Մոսկվայի եւ կամ Բաքվի բարձրագույն կրթական հաստատություններում:

Вам не за "скачать русские музыкальные клипы бесплатно" что просить прощения, сказал Ходок.

Конечно, я "книга наталья грейс скачать" не возлагал особых надежд на "краткое содержание бажов серебряное копытце" это расследование, но все-таки "Автомобильчик Бип" хоть какое-то занятие.

И "Коронация, или последний из романов" забыл, что война закончилась и "скачать alcohol 120 бесплатно русская версия торрент" подписано мирное соглашение.

Девяти футов роста, "винкс бой с трикс игры" стоял Властелин Мардук, сын Эй "скачать песню черные молнии" Моря и Дамкина Неба.

Она замолчала и попыталась "stalker скачать тайные тропы 2" успокоиться.

Это было задолго до того, "аль атоми беркем мародёр скачать" как он встретил индейцев.

Когда я, наконец, добрался до такого угла откоса, который он мог преодолеть, я выжал из него все возможное и выяснил, что нахожусь на расстоянии примерно "Конфигурация 1с 7 7 скачать" четырехсот ярдов от цитадели Стайлера.

Я подумал, поспешил он объяснить гостье, что надо бы мне вчера оставить у себя вашу подвеску, которую я подобрал в траве, отправиться в Лондон, заложить ее и на вырученные деньги.

Он засучил ногами, нарушая контакт, вложил меч в ножны и перевернулся на живот, вцепившись в Блэка обеими руками теперь конь скользил впереди, а Дилвиш распластался за ним.

Не оставалось сомнений, что Чиун что-то скрывает.

Он хочет поговорить с вами о "Желанная награда" ваших делах, сказала она.

В прошлом были способы откупиться, находясь в напряженных ситуациях.