ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐ

Տպել

alt«Վրաստան» թերթը արդեն հաղորդել էր, որ ավարտվել է միասնական ազգային քննությունների համար դիմորդների գրանցումը։
Ինչպես նշեց քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին, այս տարի քննություններին մասնակցելու համար գրանցվել են ռեկորդային թվով դիմորդներ՝ շուրջ 42 հազար։ Նրանցից, ինչպես մեզ հայտնեցին ազգային կենտրոնում, 250-ից ավելին մեր երկրի հայկական եւ ռուսական դպրոցների շրջանավարտներ են։

Քննությունների ազգային կենտրոնի տվյալներով, այս տարվա միասնական քննությունների համար գրանցվել է քննությունների նման համակարգի գործունեության պատմության մեջ դիմորդների ռեկորդային թվաքանակ։ 2012 թվականին միասնական ազգային քննությունների համար գրանցվել էր 36 հազար դիմորդ, 2011 թվականին՝ 33 հազարից մի փոքր ավելի։ Մինչ այդ, «ռեկորդակիրը» 2008 թվականն էր, երբ քննություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 40 հազար դիմորդ։ Թե ինչով է պայմանավորված այս տարի միասնական ազգային քննությունների նկատմամբ դիմորդների նման շահագրգռվածությունը, քննությունների ազգային կենտրոնում չեն մեկնաբանում։ Մայա Միմինոշվիլու հայտարարությամբ, սույն հանգամանքը լուրջ վերլուծության կարիք ունի։ Նրա խոսքերով, դեռ պարզելու են, թե դիմորդներից քանիսն են գրանցվել աշակերտի կարգավիճակով եւ քանիսն են քննությունները հանձնելու էքստեռն կարգով։
Թեպետ նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում էր դիմորդների շարժառիթի ակտիվացման մասին։ Դրա պատճառներից մեկն այն էր, որ այդ նպատակով հատկացված 8 միլիոն լարին հնարավորություն է ընձեռել լրիվությամբ ֆինանսավորել այնպիսի 14 մասնագիտություններով ուսուցումը, ինչպիսիք են ագրոնոմիան, կրթական գիտությունները, էներգետիկան եւ էլեկտրաինժեներիան, շինարարությունը, մաթեմատիկան, քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը, էկոնոմիկան, հնագիտությունը, պատմությունը, վրաց բանասիրությունն ու ճարտարապետությունը։ Բացի այդ, առանձին մասնագիտություններով իմացության նվազագույն բարձր մակարդակը հասցվել է մյուս մասնագիտությունների ցուցանիշին։ Միաժամանակ, մասնակի 30, 50 եւ 70 տոկոսի գրանտներով հավասարապես կֆինանսավորվեն բոլոր մասնագիտությունները։
Հատկանշական է, որ 2013 թվականի ապրիլի 20-ին ավարտվեց միասնական ազգային քննությունների գրանցման միայն մի մասը։ Մասնավորապես, ուսանող դառնալու ցանկություն ունեցողները վերջնականապես նշել էին միայն հանձնվելիք քննությունը, քննությունների հանձնման քաղաքը եւ լեզուն։ Ինչ վերաբերում է համալսարաններին ու ֆակուլտետներին, ուսումնական ծրագրերին, դրանց քանակությանն ու հերթականության փոփոխությանը (ավելացում, տանում¤, ապա գրանցված դիմորդները դրանք կարող են իրականացնել մինչեւ օգոստոսի վերջը, ուստի, մինչ այդ վաղաժամ է խոսել այն մասին, թե որ համալսարանում կամ որ ֆակուլտետում է ավելի բարձր մրցակցությունը։ Մայա Միմինոշվիլու հայտարարությամբ, շատ են այն դիմորդները, որոնք իրենց դիմումներում ոչ մի ֆակուլտետ չեն նշել, քանզի դրա հստակեցման համար իրենք մի քանի ամիս ժամանակ ունեն։
Ներկա դրությամբ, միայն հայտնի է, թե քննական առարկաներից բոլորից շատ որն են գերադասում դիմորդները։ Քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, դիմորդների մեծամասնությունը՝ շուրջ 30 հազարը, որպես օտար լեզու գերադասությունը տվել է անգլերենին։ Ինչ վերաբերում է ընտրովի առարկային, ապա՝ 11158 դիմորդ առավելությունը տվել է աշխարհագրությանը։ Թվաքանակով հերթականությամբ հաջորդ առարկաները պատմությունը եւ մաթեմատիկան են։
Նշենք, որ այս տարի դիմորդների կողմից ընտրվելիք ուսումնական ծրագրերի թիվը սահմանափակ չէ։ Եթե նրանք 2012 թվականին կարող էին ընտրել 20 ուսումնական ծրագիր, ապա 2013 թվականին ուսանող դառնալու ցանկություն ունեցողները կարող են նշել ուսումնական բոլոր ծրագրերը, որոնցում ընդգրկված են քննությունների համար իրենց կողմից ընտրված առարկաները։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Должно быть, они " " завопили, хотя я и не " " мог этого расслышать в адском грохоте, и, совершенно обугленные, свалились на землю " " у моих ног, корчась в предсмертных " " судорогах.

Иди-ка ты лучше сядь, Мерлин, " " произнесла она.

Но ведь какая-то влага " " в них должна была сохраниться и просочиться в организм.

Меня удивляет сама идея " " убрать артефакты " " подальше от всех именно сейчас.

Теперь Мак не сомневался, что эти " " двое сумеют задержать Фауста.

Дара " " чуть ли не единственная, кого он слушает.