ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ՝ ԸՆԴՄԻՇՏ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲԱԶՄԱԶԳ ՈՒ ԳՈՒՆԱԳԵՂ ԿՈԼՈՐԻՏ

Տպել

altՀունիսի 2-ին, Վրաստանի մայրաքաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցուն հարակից Գորգասալու հրապարակում թեւածեց 99-րդ Վարդատոնը։
Միջնադարի աշուղ֊բանաստեղծի՝ Սայաթ-Նովայի (1712-1795թթ.) հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը գրեթե մեկ դար ապրում ու տարեցտարի ընդլայնվում ու նորից վերածվում համայն Թբիլիսիի տոնի, այդ մասին էր վկայում Գորգասալու հրապարակում տոնախմբության եկած ստվար ժողովրդի բազմությունը։

Համաժողովրդական տոնահանդեսը շնորհավորելու էր եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, պատժակատարողական եւ պրոբացիայի նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Պետրոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Ռոստովից ժամանած հայտնի բարեգործ, ծնունդով Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղից Լեոնիդ Գոգորյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետներ։ Այստեղ էին բազմազգ Թբիլիսիի մտավորականներ, գրականության, արվեստի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, դպրոցականներ, Վրաստանի եւ Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից եկած հյուրեր։
Այս անգամ Վարդատոնին, Մեծն Սայաթ-Նովային նվիրված առաջին խոսքը տրվեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, ով թբիլիսցիներին եւ հանդիսության մասնակիցներին շնորհավորեց Վարդատոնի եւ, ընդհանրապես, սայաթնովյան, ուրեմն եւ թբիլիսյան ժողովրդական տոնի առթիվ (Բիձինա Իվանիշվիլու ելույթը կարդացեք ստորեւ)։

Այնուհետեւ միջոցառումը վարող, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը ելույթների համար խոսափողի մոտ էր հրավիրում հռետորներին։
Բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը համաքաղաքացիներին կոչեց ապրել Սայաթ-Նովայի քարոզած ժողովուրդների բարեկամության ու մարդասիրության պատվիրաններով։
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը արժեւորեց միջնադարի բանաստեղծի գրական վաստակը՝ ընդգծելով, որ պատահական չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն 2013 թվականի պատմական կարեւոր տարեթվերի ցանկում ներառել է Սայաթ-Նովայի ծննդյան տարեթիվը։
Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին՝ հինավուրց ու հայաշատ «Հավլաբար» թաղամասում ծնված ու մեծացած վրացուհին, հիշեց թբիլիսյան բազմազգ բակի խաղաղ, ավանդական, մարդկային ջերմությամբ բնորոշվող նիստուկացը։
Իր ելույթում Հայաստանի Ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն, հայ դասական Ավետիք Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանը նշեց.
- Այսօրվա հանդիսույթը, երբ Վիրահայոց թեմի ղեկավարի կողքին նստած է Վրաստանի վարչապետը, խոսում է այն մասին, որ հայ-վրացական բարեկամությունը նոր էջ է թեւակոխում։
Նա իր շնորհակալությունը բերեց վրաց երկրին, որն իր գրկում խնամքով հանգչեցնում ու պահպանում է Սայաթ-Նովայի գերեզմանը…
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը Սայաթ-Նովային համարեց թիֆլիսյան բազմազգ ու գունագեղ կոլորիտի ծնունդ։
Հայաստանյան հյուր, բանաստեղծ, «Շիրակ» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Մարգարյանը ողջունեց ներկաներին եւ ընթերցեց Սայաթ-Նովային նվիրված իր բանաստեղծությունը։
Միջոցառման ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց Վրաստանի վարչապետի ներկայությունը Վարդատոնին եւ Սայաթ-Նովայի օրինակով ոգեկոչումը: Սրբազանը գնահատանքի խոսք ասաց միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Թբիլիսիի քաղաքապետարանին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին, Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ եւ Հայաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ, այս տարվա Սայաթնովյան վարդատոնն այսպես փառահեղ անցկացնելու համար:
Տոնական հանդիսությունից հետո, Վրաստանի վարչապետն այցելեց Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի, դիտեց տաճարում ընթացող վերանորոգման աշխատանքները: Առաջնորդարանում տեղի ունեցավ հյուրասիրություն:  
Ուրախ տոնախմբության զարդը այս Վարդատոնին եւս դարձավ Երեւանից ժամանած հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթը՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ։
Համերգային ծրագրում մասնակցեցին վրացական «Քսովրելեբի» ժողովրդական համույթը (ղեկ.՝ Է.Շոշիկաշվիլի), Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասանները՝ Վրաստանի վաստակավոր արտիստ Ռ.Հովհաննիսյանը, Ռ.Աղաջանյանը, Ս.Էլիբեկյանը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Ա.Կիրակոզովը, քամանչահար Ս.Քամալովը, բանաստեղծ Գ.Ղալամքարովը, երգիչներ Նինա Կարապետյանը, Հենրիխ Պետրոսյանը, դպրոցական պարային «Վանք», «Անի» համույթները (ղեկ.ղեկ.՝ Լ.Կաշավանիձե, Ա.Նազարյան), ասմունքող Էլզա Թորոսյանը։
Ժողովրդական ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով Վարդատոն-2013-ը նորից դարձավ իրավամբ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը ժողովուրդների բարեկամության գովերգումն էր:

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Если " " вы друзья Василия Рабиновича, сказал мужчина в белой рубахе, я могу " " отвести вас к его " " матери.

От него давно должна была прийти весточка.

Благодаря технологии " " причины многих прежних социальных проблем исчезли, " " и с ними ушли многие причины психических бедствий.

Гар быстро повернулся к " " Спайдо, но " " юноша, который в это время обернулся, чтобы посмотреть на тела " " фермеров, этого не заметил.

И " " я так и сделал, о призраках Лабиринта и " " обо всем.

Это имеет значение для нее, а она для меня, ответил я.