ԴԱՎԻԹ ՍԵՐԳԵՅԵՆԿՈ. «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԿԱ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԱՍՊԱՐԵԶ»

Տպել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

alt

- Ընդհանուր ապահովագրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ Փետրվարից պետությունն ապահովագրել է շուրջ 2 միլիոն մարդ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նախագծի հաջողությունը։ Սոցիալական ծառայությունների գործակալությունը, որքանո՞վ է կատարում իր  պարտականությունները։
- Ինչպե՞ս ցույց է տալիս մեր մոնիտորինգը, նախագիծն իրականացվում է մեծ հաջողությամբ եւ առաջին հերթին դիմողների համար։ Արդեն գրեթե 50 հազար մարդ օգտվել է շտապ ստացիոնար կամ ամբուլատորային օգնությունից։ 1,3 միլիոն մարդ գրանցվել է առաջին օգնության օբյեկտներում։
Ինչպես հայտնի է, ապահովագրության առաջին փուլը նախատեսում էր միայն խորհրդատվություն բժշկի մոտ եւ շտապ օգնություն։ Գլխավոր բարդությունը քաղաքացիներին իրազեկելն էր եւ այդ առումով եղան մեծ թվով հիմնախնդիրներ, բայց ասենք, որ դրանք բոլորը ժամանակին լուծվեցին։
Այդ գործընթացում դրական դեր խաղացին նաեւ բուժհիմնարկները։ Հիվանդների ճնշող մեծամասնությունը գոհ մնաց ցույց տրված սպասարկումներից, թեեւ, իհարկե, հասարակության ակնկալումներն ավելի մեծ են պետության իրական հնարավորություններից։
Ես կարծում եմ, որ ակնկալումները կարդարանան արդեն ծրագրի երկրորդ փուլում, որն սկսվեց հուլիսին։
- Ի՞նչ է ընդգրկում ընդհանուր ապահովագրության նոր ծրագիրը։
- Տվյալ ժամանակամիջոցում ծրագիրը դեռեւս մինչեւ վերջ չի մշակված՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ամեն օր եւ շարունակ ճշգրտում ենք, թե ինչպիսի սպասարկումներ կարող ենք մատուցել հիվանդներին։
Ծրագրի նոր փուլում կավելանա պետության կողմից վճարվելիք հիվանդությունների ցանկը՝ ինչպես անհետաձգելի օգնության առումով, այնպես էլ՝ պլանային։ Կավելանան սպասարկման տեսակները, ինչպես ամբուլատորային, այնպես էլ ստացիոնար ոլորտում։ Պլանավորվում է նաեւ վճարել ծննդաբերության համար, ընդ որում՝ ոչ թե համաֆինանսավորման տեսակետից, այլ 100 տոկոսով։
- Ներկայումս երկրի բժշկական ենթակառուցվածքը պատրա՞ստ է համապատասխան օգնություն ցույց տալու 4 միլիոն մարդկանց։
- Դեռեւս փետրվարին ուսումնասիրեցինք բժշկական ենթակառուցվածքի հնարավորությունները եւ մենք, մինչեւ առաջին փուլի սկսվելը, ունեինք լրիվ տեղեկատվություն։ Մենք գիտենք բոլոր բուժհիմնարկների հնարավորությունները։ Ըստ մեր տվյալների՝ բժշկական սպասարկումների ընդհանուր մատչելիությունը չպետք է բարդացնի իրավիճակը եւ մեր հիվանդանոցներն ունեն ամեն տեսակի ռեսուրսներ, որպեսզի պլանային օգնություն ցույց տան բոլոր ապահովագրված քաղաքացիներին։
Օրինակ, մենք արագացրել ենք պլանային գործառնությունների իրականացումը՝ եթե նախկինում օգնության դիմելուց հետո պլանային վիրահատության ֆինանսավորումը կարելի էր ստանալ 4-ից մինչեւ 6 ամիս ժամանակամիջոցում, այժմ մենք այդ ժամկետը կրճատել ենք եւ դարձրել մինչեւ երկու ամիս։ Այդ ընթացքում կքննարկվի հիվանդի անհատական գործը։
Առաջին հերթին կբավարարվեն նրանք, ում առավել է անհրաժեշտ օգնությունը, բացի դրանից, հաշվի կառնվի նաեւ բուժհիմնարկի թողունակությունը։
Նաեւ մենք հիվանդին ընձեռում ենք կլինիկա ընտրելու հնարավորություն, որտեղ ինքը կցանկանա դիմել վիրահատության։
- Առողջապահության համար ընդհանուր ծախսերում ամենամեծ մասը բաժին է ընկնում դեղորայքին։ Նոր պետական ապահովագրային նախագիծը, արդյոք, կծածկի՞ դեղորայքի արժողությունը։
- Դեղորայքը կհատուցվի միայն կենսաթոշակառուների եւ սոցիալապես անապահով մարդկանց համար նախատեսված ծրագրով։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա՝ տվյալ փուլում դեղորայքի համար չի վճարվի։
Այդպիսի որոշումն ունի մի քանի պատճառ։ Գլխավորն այն է, որ եթե դեղորայքն ընդգրկվի ապահովագրային փաթեթի մեջ, ապա նրանց արժեքը մեխանիկորեն կավելանա 60-ից մինչեւ 80 տոկոս։ Մենք այժմ, Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ, աշխատում ենք այդ ուղղությամբ, մշակում ենք ռազմավարական պլան։ Հավանաբար, դրա համար չի պահանջվի շատ ժամանակ. ըստ ենթադրության, արդեն աշնանը մենք կկարողանանք վերանայել ապահովագրության ներկայիս ծրագիրը։
Դեռեւս չեմ կարող ստույգ ասել, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Դեղորայքի բարձր ծախսերը կախված են հետեւյալ հանգամանքի հետ. առաջին՝ դեղորայքն ինքնին թանկ արժե, երկրորդ՝ շատ հաճախ բժիշկները դուրս են գրում թանկ դեղամիջոցներ, ընդ որում առանց հատուկ անհրաժեշտության։ 
Դեղորայքի թանկության հարցը լուծելու համար անհրաժեշտ է աջակցել մրցակցությանը։ Միաժամանակ, մենք աշխատում ենք դեղամիջոցների որակի վերահսկողության համակարգի վրա, նաեւ մտադիր ենք նպաստել տեղական արտադրությանը, ինչը արդյունքում կհանգեցնի մրցակցության աճի եւ դեղորայքի գների նվազեցման։
Անդրադառնանք ավելորդ եւ թանկարժեք դեղամիջոցներ նշանակելու արատավոր պրակտիկային։ Արդի բժշկությունում գոյություն ունի փոքր ծախսերով դրույթ։ Դա չի նշանակում, որ խոսքը վերաբերում է էժան բժշկությանը։ Այստեղ կարեւոր է հետեւյալ սկզբունքը՝ եթե կարող ենք հիվանդին բուժել մեկ դեղամիջոցով, ապա հարկավոր չէ նշանակել երկուսը կամ երեքը։
Ընդ որում, մենք հաճախ հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ բժիշկները շահագրգռված են դուրս գրելու տարբեր դեղամիջոցներ։
- Ի՞նչ է սպասվում 400 հազար մարդու, որ օգտվում են կորպորատիվ եւ մասնավոր ապահովագրությունից։
- Մեր ռազմավարության համաձայն, ապահովագրային բիզնեսը անպայման պետք է մնա բժշկական շուկայում։ Մենք մշտական կապ ենք պահպանում ապահովագրային ընկերությունների հետ, սակայն երբեմն նրանք դժգոհում են, համարելով, որ դա բավարար չէ։ Կան այնպիսի հարցեր նաեւ, որոնց առնչությամբ դեռեւս առկա են տարբեր կարծիքներ։
Կորպորատիվ ապահովագրությունն առայժմ մնում է ուժի մեջ։ Պետությունն ապահովագրում է առանց բացառության բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանք ունենան բազային փաթեթ։ Սակայն, բացի դրանից, մասնավոր ընկերությունների համար դեռեւս մնում է գործունեության մեծ ասպարեզ։
- Քաղաքացիները հաճախ հարցեր են առաջադրում, թե ինչու իրենք պետք է սպասեն պլանային սպասարկումների տրամադրմանը։  Ի՞նչ կասեիք այդ կապակցությամբ։
- Նախ ասեմ, որ սպասելու ժամանակամիջոցը միջազգային պրակտիկա է եւ դա հիվանդին վնաս չի հասցնի։
Մասնավորապես Գերմանիայում ստեղծվել է հատուկ ծառայություն, որը հիվանդներին բացատրում է, թե ինչու նրանք պետք է սպասեն։ Այդ գործառույթը մենք հանձնել ենք հասարակայնության հետ կապերի ծառայությանը, ինչպես նաեւ բաշխել նախարարի, տեղակալների եւ դեպարտամենտների ղեկավարների միջեւ։
Նաեւ ավելացնեմ, թե սպասելու ժամանակամիջոցը այլ երկրներում կազմում է 3-4-6 ամիս, իսկ Վրաստանում՝ երկու ամիս։
- Հուլիսի 1-ից փոփոխություններ կատարվեցին նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստների հանձնման գործում։ Մի քանի խոսք՝ այդ մասին։
- Իրոք, հուլիսի մեկից սոցիալապես անպաշտպան ընտանիքները կստանան ավելի բարձր նպաստներ։ Ընտանիքի առաջին անդամը՝ 30 լարիի փոխարեն կստանա 60, իսկ ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ անդամը՝ 24 լարիի փոխարեն կստանա 48 լարի։
Ավելացնեմ, դա միակ նորամուծությունը չէ, որն սկսել է գործել հուլիսի 1-ից։ Յուրաքանչյուր քաղաքացի կստանա բազային ապահովագրային փաթեթ, այսինքն՝ գոյություն ունեցող փաթեթին կավելանա պլանային սպասարկում՝ ինչպես ամբուլատորային, այնպես էլ ստացիոնար մակարդակով։ Նաեւ ընդլայնվում է ամբուլատորային եւ ախտահարիչ հետազոտությունների ցանկը, կվճարվի հղիության եւ ծննդաբերության ժամանակամիջոցը։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ