ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Տպել

Խորագիրը վարում է «Վրաստան» թերթի իրավական հարցերի փորձագետ ԻՐԻՆԵ ՂԼՈՆՏԻՆ։

Ընտանեկան հարաբերությունները բարդ են, դրանք կախված են մարդու ներքնաշխարհից, անձնական զգացմունքներից, սեռական կյանքից եւ այլն։ Ընտանիքի անդամների միջեւ առկա հարաբերությունները միայն համատեղ, միասին ապրող մարդկանց հարաբերություն չէ, դրա անդամները միմյանց հետ առնչվում են ոչ միայն կենցաղային հիմնախնդիրներով ու հարցերով, այլեւ այդ հարաբերությունները յուրաքանչյուրի համար ներկայացնում են որոշակի իրավաբանական արդյունքներ, ինչը, բնականաբար, պահանջում է իրավական կարգավորում։

Ո՞րն է ընտանիքի կազմավորման հիմքը։ Պարտադի՞ր է, արդյոք, պետական մարմնում ամուսնության ձեւակերպումը եւ, եթե պարտադիր է, ապա երիտասարդներին քանի տարեկանից է թույլատրվում ամուսնանալ։ Գոյություն ունի՞ արդյոք, ամուսնական տարիքի նվազեցման օրինական հիմնավորում։ Ամուսինների միջեւ ամուսնությունը հանգեցնո՞ւմ է, արդյոք, օրինական իրավասությունների։ Ի՞նչը կարելի է համարել ամուսնության խանգարիչ հանգամանք։ Ահա այն հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ընտանիք ստեղծելուն եւ, որոնք առանձնակի են հետաքրքրում թերթի ընթերցողներին։
Ամուսնությունը տղամարդու եւ կնոջ կամավոր միությունն է, որի նպատակն է ընտանիքի կազմավորումը։ Ամուսնությունն ընտանիքի կազմավորման գլխավոր, թեպետ, ոչ միակ հիմքն է։ Ընտանիքը հնարավոր է՝ կազմավորվի չամուսնացած կնոջ կողմից երեխա ծնելիս, երեխային որդեգրելիս եւ օրենքով նախատեսված իրավաբանական այլ փաստերի առկայության դեպքում։
Դեռեւս 1944 թվականի հուլիսի 8-ից գործող օրենսդրության համաձայն, Վրաստանի քաղաքացիների օրինական իրավասությունները ձեւակերպվում էին պետական համապատասխան մարմնում ամուսնության գրանցմամբ։ Ներկա դրությամբ նման մարմինը Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտի հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ քաղաքացիական ռեեստրի գործակալության տարածքային ծառայությունն է։
Ակնհայտ է, որ ամուսնությունը պետք է հիմնված լինի փոխադարձ սիրո, հարգանքի ու պատասխանատվության այն մեծ զգացումի վրա, ինչը նախատեսում է ընտանիքի կազմավորումը։
Առանց ամուսնության գրանցման, թեկուզ տարիներ շարունակ, որպես ընտանիք, ապրող ամուսինների միջեւ օրինական իրավասություններ չեն առաջանում։ Դրա իմացությունը նշանակալից է։ Ճիշտ է, հիանալի եւ ողջունելի փաստ է, որ վերջին տարիներին մեր երիտասարդների մեծ մասը շրջվել է եկեղեցու կողմը եւ միտվել եկեղեցում պսակադրության արարողության անցկացմանը, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն նշանակալից է, այլեւ անհրաժեշտ, քանզի է՚լ ավելի է բարձրացնում պատասխանատվության զգացումը, սակայն ընդգծում ենք, որ գործող օրենսդրությամբ, միայն պսակադրությունը, այսինքն միայն եկեղեցական կարգով ամուսնության ձեւակերպումը, իրավական նշանակություն չունի եւ, հետեւաբար, իրավական իրավասությունների չի հանգեցնում։
Ամուսնության համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները լինեն ամուսնության տարիքի եւ լինի նրանց համաձայնությունը։ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1108-րդ հոդվածի համաձայն, 1997 թվականի սեպտեմբերի 25-ից ամուսնական տարիքը, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար, սահմանված է 19-ը։ Բացառիկ դեպքերում՝ 16 տարեկանում, թույլատրվում է ամուսնությունը ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների նախօրոք, գրավոր համաձայնությամբ։
Ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների մերժման դեպքում, հարգելի պատճառների առկայության դեպքում, ամուսնացող անձանց դիմումի հիման վրա, ամուսնության իրավունք կարող է տալ դատարանը։ Օրինակ, դատարանի կողմից նման հարգելի պատճառ է համարվում կնոջ հղիությունը կամ երեխայի ծնվելը։ Նման դեպքերում, առկա ընտանեկան հարաբերությունների արագ կարգավորումը համապատասխանում է ինչպես պետության, այնպես էլ՝ երիտասարդ ընտանիքների շահերին։
Նշանադրությունը ամուսնանալու հարցում ամուսնացողների նախնական համաձայնությունն է։ Գործող օրենսդրության համաձայն, նշանադրությունը ամուսնական պարտավորությունների ծագման չի հանգեցնում, ուստի այն չի կարող լինել դատարանում բռնի ամուսնության վերաբերյալ հայցի ներկայացման հիմք։ Ապահարզանի դեպքում՝ նշանադրության հետ կապված նվերները կողմերը վերադարձնում են միմյանց։ Դա հանդիսանում է Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1109-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։
Ամուսնությունը գրանցվում է հետեւյալ կերպ. ամուսնանալ ցանկացողները դիմում են ներկայացնում քաղաքացիական ռեեստրի գործակալության տարածքային ծառայությանը, որտեղ նշում են ամուսնության ամսաթիվը։ Գործող օրենսդրության համաձայն, ամուսնությունը կարող է իրականացվել դիմումը ներկայացնելու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոնշյալը հնարավոր չէ իրականացնել բազմաթիվ դիմումների կապակցությամբ։ Ամուսնանալ ցանկացողների դիմումը ուժի մեջ է այն ներկայացնելուց երկու ամսվա ընթացքում։
Այնպիսի բացառիկ հանգամանքների ժամանակ, ինչպիսիք են երեխայի ծնվելը, կողմերից մեկի կյանքին իրական վտանգի առկայությունը եւ այլ նման հանգամանքների դեպքում, ամուսնության գրանցումը անպայման պետք է ձեւակերպվի դիմումը ներկայացնելու օրվանից։
Ամուսնությունը գրանցելու մասին դիմումի մեջ կողմերը նշելու են, որ ամուսնությունն արգելակող հանգամանքներ գոյություն չունեն, որ ծանոթ են միմյանց ընտանեկան հանգամանքներին, դա նրանց համար որերորդ ամուսնությունն է, եւ ունեն արդյոք երեխաներ։ Քաղաքացիական ռեեստրի գործակալության համապատասխան ծառայությունը՝ պարտավոր է կողմերին ծանոթացնել ամուսնության գրանցման կարգը եւ պայմանները, պարզաբանել ամուսինների եւ ծնողների իրավասությունները, նրանց զգուշացնել, որ պատասխանատու են ամուսնությունն արգելակող հանգամանքները թաքցնելու դեպքում։ Այդ մարմինները պարտավոր են համոզվել, որ ամուսնությունն արգելակող հանգամանքներ գոյություն չունեն, որ կողմերը ծանոթ են միմյանց առողջական եւ ընտանեկան վիճակին։
Ամուսնության գրանցումը իրականացվում է հանդիսավոր պայմաններում՝ երկու (կամ ավելի) չափահաս վկաների ներկայությամբ։ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1116-րդ հոդվածի համաձայն, պահանջվում է, որ ամուսնացողներն ամուսնությունը գրանցելիս հայտարարեն, որ տեղյակ են միմյանց առողջական վիճակի մասին։
Վրաստանում օտարերկրացիների ամուսնության համար անհրաժեշտ է նրանց երկրների համապատասխան մարմնի տեղեկանքը, որ ամուսնությունն արգելակող հանգամանքներ գոյություն չունեն։ Այս կարգը չի տարածվում քաղաքացիություն չունեցող անձանց վրա եւ այն երկրների քաղաքացիների վրա, որոնք նման տեղեկանք չեն ներկայացնում։
Ամուսնությունը գրանցելու հարցում պետական մարմնի հրաժարումը կարելի է բողոքարկել դատարանում։
Երկրորդ անգամ ամուսնանալու դեպքում, անձը պարտավոր է ամուսնությունը գրանցելիս՝ ներկայացնել նախորդ ամուսնության անվավերությունը հաստատող վկայականը։ Եթե ամուսիններից մեկը վախճանվել է, մյուսը, նոր ամուսնությունը գրանցելիս, պարտավոր է ներկայացնել ամուսնու մահվան վկայականը։
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1120-րդ հոդվածի համաձայն ամուսնությունը չի թույլատրվում.
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզ մեկը ամուսնացած է այլ անձի հետ,
բ) անմիջական արյունակցական կապեր ունեցող անձանց միջեւ,
գ) կենսաբանական եւ ոչ կենսաբանական քույր-եղբայրների միջեւ,
դ) ծնողների եւ որդեգրվածների միջեւ,
ե) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզ մեկը, հոգեկան հիվանդության եւ թերզարգացման պատճառով, դատարանի կողմից անմեղսունակ է ճանաչվել։
Ինչպես տեսնում եք, Վրաստանի քաղաքացիական օրենսգիրքը չի արգելում ամուսնությունը մոտ ազգականների միջեւ (օրինակ, հորեղբոր, հորաքրոջ երեխաների միջեւ), սակայն, բարեբախտաբար, մեր հասարակությունում ամուսնության նման դեպքերը գործնականում բացառված են (ի տարբերություն Արեւմտյան Եվրոպայի, որտեղ նման ամուսնությունները բավականին հաճախակի են)։ Նաեւ, բարեբախտաբար, Վրաստանի քաղաքացիական օրենսդրությունն ընդհանրապես չի ճանաչում միեւնույն սեռի ներկայացուցիչների միջեւ ամուսնությունը։

Я заметил, что он посмотрел сначала в сторону дома, а затем, с "Здравствуй мир ч1" видимым удовольствием, в ту сторону, откуда пришел.

Мулы под тагносами уже притомились, а у большинства солдат хорошие, быстрые кони.

Ничего не стану для вас делать.

воскликнул Вискарра, мгновенно помрачнев.

Поэтому мы решили ехать вперед и найти воду во что бы то ни стало.

Он советует быть осторожным с этим двуличным негодяем, который, конечно, перейдет на сторону команчей, как только это ему покажется выгодным.