ՇԱԼԻԿՈ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ԲՈԼՆԻՍԻԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Տպել

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Բոլնիսիի շրջանի Տանձիա գյուղում՝ 17-րդ դարի վրաց խոշորագույն լեզվաբան, դիվանագետ Սուլխան-Սաբա Օրբելիանու ծննդավայրում, նրան նվիրված ավանդական տոնահանդեսի շրջանակներում, տեղի մունիցիպալիտետի վարչության նախագահ Ալեքսանդրա Օբոլաձեն առաջին անգամ Բոլնիսիի Պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհեց եւ հավաստագրեր հանձնեց շրջանի մի շարք անվանի գործիչների, այդ թվում՝ նաեւ Բոլնիս-Խաչեն գյուղի նախկին գյուղապետ Շալիկո Սողոմոնյանին:
Ավանդական տոնական միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի քրեակատարողական եւ իրավաբանական հարցերով նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանը, «Վրացական երազանք» կուսակցության ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Գիորգի Էլիբեկովը։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ