ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ

Տպել

Մինինգիտի մանրէի տարածմամբ պայմանավորված երկշաբաթյա ընդմիջումը հանրային դպրոցներում ավարտվեց։

Հունիսի 2-ից հանրային դպրոցների տարրական դասարաններում եւ մանկապարտեզներում դասընթացները վերսկսվեցին։ «Վարակի տարածման դինամիկան նվազել է։ Շուրջ 300 հիվանդներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 100-ի բուժումը շարունակվում է»,- հայտարարեց Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն։  Նախարարի հավաստմամբ, հիվանդությունը եղել է թեթեւ եւ միջին ծանրության։ Հիշեցնենք, որ մինինգիտի մանրէով հիվանդության առաջին դեպքը վավերացվել է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին։ Հիվանդությունը տարածվել է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ՝ երկրի տարածաշրջաններում։ Այդ պատճառով առողջապահության նախարարությունը մայիսի երկրորդ կեսին հանրային դպրոցներում տարրական դասարաններում եւ մանկապարտեզներում դադարեցրել է դասընթացները։
Հիվանդությունների եւ հասարակական առողջապահության վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով, մինինգիտի մանրէով գրանցվել է հիվանդության 538 դեպք, որից 291-ը՝ մայրաքաղաքում։
Մինինգիտի մանրէի տարածման կապակցությամբ, Վրաստանի կրթության նախարարությունը երկրի հանրային դպրոցներում հաստատել է խիստ վերահսկողություն։
Ինչպես հայտարարեց կրթության նախարար Թամար Սանիկիձեն, դպրոցներ են առաքվել՝ ինչպես ռեսուրսկենտրոնների, այնպես էլ նախարարության մոնիտորինգի ծառայության աշխատակիցներ, որոնք տեղերում վերահսկելու են իրավիճակը։ Այդ մարդիկ վերահսկելու են ուսումնական գործընթացը եւ հիգիենայի պայմանները։ Ներկա դրությամբ, տեղերից ստացվող տեղեկատվությունը հուսադրող է»,- հայտարարեց Սանիկիձեն։