ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ

Տպել

2014 թվականի նոյեմբերի 4-ին «Հայարտուն» կենտրոնում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական ժողովը:

Այն բացեց հանձնախմբի նախագահ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հաշվի առնելով Վրաստանում հասարակական, պետական կառույցների եւ անհատ գործիչների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ծրագրեր կյանքի կոչելու ցանկությունը, հանձնախումբը այսուհետ կստանձնի առաջարկվող ծրագրերը համակարգելու եւ դրանց աջակցելու պարտավորությունը:
Հանձնախումբը հանդես է գալիս որպես նախատեսվող ծրագրերի համակարգող եւ աջակցող: Ծրագրերը կարող եք ներկայացնել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (+995 32) 2546411 հեռախոսահամարով:
Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 66-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի պետական եւ հասարակական կառույցների հետ համագործակցությամբ, կազմակերպել եւ նշել այդ օրը: Որոշվեց այդ շրջանակներում կազմակերպել ընդունելություն, հրավիրել դիվանագիտական կորպուսի, մշակութային, ազգային, կրոնական կառույցների ներկայացուցիչների, պատմաբանների: Միջոցառման ընթացքում ներկայացնել ազգային եւ կրոնական հողի վրա աշխարհում իրականացված ոճրագործությունները՝ հիմնական շեշտը դնելով Հայոց ցեղասպանության վրա:
Հանձնախմբի անդամներն առաջարկեցին միջոցառումներին ավելի շատ ընդգրկել վրաց հասարակության անդամներին եւ Վրաստանում ապրող տարբեր ազգային ու կրոնական համայնքների ներկայացուցիչներին:
Հանձնախումբը որոշեց հաջորդ ժողովը հրավիրել դեկտեմբերի առաջին կեսին: