«8+1» ՔՆՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տպել

ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻalt

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությամբ, 2013 թվականից Վրաստանում կներդրվի միասնական ազգային քննությունների անցկացման նոր՝ «8+1» համակարգը։ Քննությունները դպրոցներում աշակերտները կհանձնեն հենց նույն միջավայրում, որտեղ սովորել են 12 տարի։

Բուհերում ուսումը շարունակելու համար աշակերտները կհանձնեն ութ ատեստացիոն եւ մեկ՝ ընդհանուր ունակությունների քննությունները։ Ինչ վերաբերում է քննական թեստերին, ապա դրանք կկազմավորվեն միայն ու միայն միասնական ազգային ուսումնական ծրագրին համապատասխան, ինչը կվերացնի աշակերտներին ռեպետիտորների մոտ ուսուցանելու անհրաժեշտությունը, ինչը, իր հերթին, ծնողներին կազատի այդ նպատակով բավականին պատկառելի գումարներ ծախսելու անհրաժեշտությունից։
Նշենք, որ Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ գործարկվող մոդելը հաջողությամբ կիրարկվում է ԱՄՆ֊ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Սինգապուրում, քաղաքակիրթ այլ երկրներում։ Նոր համակարգի առնչությամբ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության փորձագետներն արդեն սկսել են աշխատանքը եւ այն ծրագրում են ավարտել օգոստոսին։ Օգոստոսից մինչեւ դեկտեմբեր նոր համակարգը կփորձարկվի դպրոցներում, այն փորձարկվելու է բոլոր ուղղություններով։ Ինչո՞վ էր պայմանավորված նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը եւ ի՞նչ նորամուծություններով կուղեկցվի նոր համակարգի ներդրումը։ Մանրամասները պարզելու համար մենք դիմեցինք Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի առաջին տեղակալ Կոկա Սեփերթելաձեին։
֊ Կրթության ոլորտում առկա կոռուպցիայի կապակցությամբ լուրջ սպառնալիքներ էին ծագում։ «Վարդերի հեղափոխությունից» հետո, առանց այդ հիմնախնդրի լուծման, կրթության համակարգում բարեփոխումների անցկացումը անիմաստ էր դառնում։ Հենց դրա համար ներդրվեց միասնական ազգային քննությունների համակարգը, որն իրեն արդարացրեց։ Երեխաները բուհ էին ընդունվում միայն ու միայն իրենց գիտելիքների հաշվին։
Միասնական ազգային քննություններին զուգընթաց, անցած յոթ տարիների ընթացքում ոլորտը լրիվությամբ վերափոխվել է ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ տեխնիկական հագեցվածության տեսանկյունից։ Փոխվեց դպրոցների ֆինանսավորման համակարգը, կիրարկվեց միասնական ազգային ուսումնական ծրագիրը, փոխվեցին դասագրքերը, դպրոցները ստացան համակարգիչներ։ Նախագահական նվեր համակարգիչներ են ստանում ոչ միայն առաջին դասարանցիները, այլեւ գերազանցիկ, օլիմպիադաների եւ այլ մրցույթների հաղթող աշակերտները։ Պետք է ասել, որ իրականացված բարեփոխումները լուրջ ազդեցություն գործեցին կրթական մակարդակի վրա։ Աշակերտների ակադեմիական հաճախականության վրա առանձնակի ազդեցություն գործեց ատեստացիոն քննությունների անցկացման հանգամանքը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ հաջողությամբ է անցկացվում։ Եթե անցյալ տարի ատեստացիոն քննություններին կտրվեց աշակերտների 17 տոկոսը, ապա այս տարի այդ թիվը հասավ 5 տոկոսի։
Նորամուծություններ կան նաեւ բուհերում։ Եթե բուհ ընդունվելիս ստուգվում էր աշակերտների գիտելիքները երեք առարկաներից՝ վրաց լեզու, օտար լեզու եւ ունակություններ, ապա անցյալ տարի դրանց ավելացավ չորրորդ՝ պրոֆիլային առարկան։ Աշակերտներին տրվեց հնարավորություն՝ հանձնելու նաեւ այն առարկան, որը լինելու է նրա կողմից ընտրած ֆակուլտետի համար առաջնահերթայինը։
Քննական նոր համակարգի ներդրումը պայմանավորված է նախորդ տարիներին ոլորտում անցկացված բարեփոխումների կատարելագործման անհրաժեշտությամբ, առավել եւս, որ նոր համակարգը փորձարկված է բազում երկրներում։
- Բուհերը ինչպե՞ս դիմավորեցին նորամուծությունը։
- Քննական նոր համակարգը բուհերին ավելի շատ ազատություն է ընձեռում։
Երբ երեխան հանձնում է 8+1 քննությունները, ապա բուհը իրավունք ունի որպես պրոֆիլային քննություն համարել առարկաների կոնկրետ բլոկը՝ ասենք բնագիտական, ճշգրիտ կամ հումանիտար։ Այսինքն՝ կոնկրետ ֆակուլտետի համար հաշվի կառնվեն ոչ թե մեկ, այլ առարկաների որոշակի բլոկի ցուցանիշերը։ Ինչ վերաբերում է ունակություններին, ապա դրանով ստուգվում է երեխայի գիտելիքների մակարդակը դպրոցում սովորած բոլոր առարկաներում։ Դա անընդմեջ գործընթաց է։ Երբ ատեստացիոն քննություններ չէին անցկացվում, այդ ժամանակ վերոնշյալ համակարգը իրեն արդարացնում էր, իսկ այսօր ատեստացիոն քննությունները ցույց են տալիս կոնկրետ 8 առարկաներից ստացված գիտելիքների մակարդակը։ Իսկ ունակությունների քննական թեստերն էլ կկազմավորվեն հենց այդ ութ առարկաներից ելնելով։
- Հայտարարվեց, որ քննական նոր համակարգի ներդրումը բացառում է ռեպետիտորների մոտ նախապատրաստվելու անհրաժեշտությունը։ Որքանո՞վ է նման պնդումը հիմնավորված։
- Նոր համակարգի ներդրումը հիմնականում հենց այդ հանգամանքով է պայմանավորված։ Ելնելով նրանից, որ քննական թեստերը կկազմավորվեն միայն ու միայն ազգային ուսումնական ծրագրից, ավելի ստույգ՝ հենց այն նյութից, որն աշակերտն անցել է դպրոցում, հետեւաբար, աշակերտը ռեպետիտորի մոտ վերապատրաստման կարիք չի ունենա։ Միասնական ազգային քննությունները հանձնելու համար աշակերտին կբավականացնեն դպրոցում խստացված գիտելիքները։ Դա հենց այդպես էլ պետք է լինի, քանի որ երկրի բնակիչների մեծ մասը իրենց երեխաներին ռեպետիտորների մոտ նախապատրաստելու միջոցներ չունի։
- Քննությունները կրկին քննական կենտրոններո՞ւմ են անցկացվելու։ Քննությունների անցկացման ամսաթվերում փոփոխություններ կատարվելո՞ւ են։
- Աշակերտները քննությունները հանձնելու են հենց այնտեղ, որտեղ սովորել են 12 տարվա ընթացքում, այսինքն՝ դպրոցում, ծանոթ միջավայրում, ինչը նախօրոք նվազեցնում է նյարդային ցնցումների հավանականությունը։ Որպես օրենք քննություններն անցկացվում են հունիսին, թեպետ հաշվի առնելով անտանելի շոգերը, բացառված չէ, որ քննություններն անցկացվեն մայիսին։
- Նախագահի խոսքերով, աշակերտներին կտրվի քննությունները մի քանի անգամ հանձնելու հնարավորություն։ Որքանո՞վ է դա իրատեսական։
- Միշտ եղել են օբյեկտիվ պատճառներ, որոնց արդյունքում աշակերտները միասնական ազգային քննություններին չեն ներկայացել, որի արդյունքում կորցրել են մեկ տարի։ Ուստի, ոչ միայն նման երեխաներին, այլեւ քննություններին կտրված դիմորդներին պետք է ընձեռել հնարավորություն՝ քննությունը նորից հանձնելու։ Բացի այդ, դիմորդներին պետք է տալ արդյունքները բարելավելու հնարավորություն։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում շարունակվում է աշխատանքը գործողությունների ռազմավարական պլանի ուղղությամբ։ Կրթության համակարգի զարգացման պլանի վրա աշխատող խորհրդի անդամները քննարկել են ազգային քննությունների նոր՝ «8+1» մոդելը, որը նախաձեռնել է երկրի նախագահը։ Նիստը վարեց գերատեսչության ղեկավար Դմիտրի Շաշկինը։
Փորձագետների խումբը նոր մոդելի հետ կապված աշխատանքը կավարտի օգոստոսին։ Իսկ օգոստոսից մինչեւ դեկտեմբեր Վրաստանի դպրոցներում կիրականացվեն փորձաստուգումներ, որոնց օգնությամբ բոլոր ուղղություններով կստուգվի նոր համակարգը, կմշակվեն թեստերի քննական տարբերակներ, կսահմանվեն գնահատումների չափանիշերը։
Դմիտրի Շաշկինը հայտարարեց, որ կրթության համակարգին առնչված ցանկացած կարեւոր հարցի քննարկման ժամանակ շատ անհրաժեշտ  է խորհրդի յուրաքանչյուր անդամի իրավասու առաջարկությունը։

Уши, "Три дня" ноги, язык, каждый волос моего тела, и, прежде всего, нос впитывали поток информации.

если он, ну, возможно, тут имеет место недопонимание.

И стоило взглянуть на необычайно серьезный вид старика, чтобы понять, что он был занят очень важным делом.

Я сделал это для того, чтобы ввести в заблуждение старого "Журнал Winx Клуб Фанаток №1/2011" Хикмэна и всех других, кто мог бы заметить прибытие гонца.

Из-за генератора мы не могли подняться к нашим друзьям ни с помощью метлы, ни с помощью заклинаний.

Она вспоминает, что он виден из хижины.