ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

altՄայիսի 24-ին Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին հետընտրական զարգացումները:

Նիստին մասնակցեցին նաեւ կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլք: Նիստում ընդունվել էր հայտարարություն, որտեղ նշված էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ցանկացած քաղաքական ուժի ներկայացրած ողջամիտ առաջարկության շուրջ, լինի ընդդիմադիր, թե իշխանական: ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ողջ պատասխանատվությունը, միաժամանակ, շարունակելու է «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցությունը: