ՔԻՄ ՔԱՇՔԱՇՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Տպել

Թբիլիսիում էր գտնվում Բեռլինի, Վիեննայի եւ Նյու Յորքի ֆիլհարմոնիաների հայտնի մենակատար, աշխարհում ամենաբարձր երաժշտական «Գրեմմի» մրցանակի արժանացած, հայազգի, ամերիկյան աշխարհաճանաչ ալտահար Քիմ Քաշքաշյանը, որը մասնակցեց «Կոնտրապունկտ» երաժշտական փառատոնին։ Նրա հետ մեկտեղ, փառատոնին մասնակցեց նաեւ նշանավոր կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, երեւանցի Տիգրան Մանսուրյանը։

«Կոնտրապունկտը» ամենամյա խոշոր իրադարձություններից մեկն է Վրաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում։ Այն արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Եվգենի Միքելաձեի անվան երաժշտական կենտրոնում։
Փառատոնին հասարակայնությանը ավանդաբար ներկայացվում են ժամանակակից մեկ վրացի եւ մեկ օտարերկրացի կոմպոզիտորի  ստեղծագործությունները։ Այս անգամ ունկնդիրների դատին հանձնվեցին Վրաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Վաժա Ազարաշվիլու եւ հայկական կոմպոզիտորական դպրոցի ժամանակակից դասական Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Դրանք հնչեցին դիրիժոր եւ կոմպոզիտոր, Վրաստանի ազգային ֆիլհարմոնիայի նվագախմբի ղեկավար Նիկա Ռաճվելու ղեկավարած նվագախմբի կողմից։ 
Երկրորդ բաժնում, նվագախմբի կատարմամբ, հնչեցին Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիան եւ «Արարատի տեսքը իմ պատուհանից» սիմֆոնիկ պատկերները։ Խոսելով կոմպոզիտորի մասին՝ Նիկա Ռաճվելին ասաց, որ Մանսուրյանը սիմֆոնիան գրել է 21 տարեկան հասակում, սակայն այսօր էլ դրանք հնչում են որպես հասուն, շնորհալի կոմպոզիտորի ստեղծագործություններ եւ ավելացրեց, որ այդ երաժշտական երկը չափազանց համահունչ է հայ եւ վրաց ժողովուրդների հոգեկան ապրումներին։ Ժողովուրդներ, որ աշխարհի ուժեղների անարդարացի կամքով կորցրել են իրենց հողերը…
Ստեղծագործության կատարման ժամանակ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ Քիմ Քաշքաշյանը։ Նա իր վիրտուոզ նվագով բառացիորեն գերեց երաժշտության թբիլիսյան գնահատողներին։ Նշենք նաեւ, որ ինքը ստեղծագործությունը, ունկնդիրների վրա թողեց այնպիսի վիթխարի հուզահամակ ներգործություն, որ կատարումից հետո երկար ժամանակ չէին ընդհատվում հասարակայնության օվացիաները։
Համերգին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ՝ երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ, նրանց թվում՝ նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, «Հայարտուն» մշակութային կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը։

ԱՐՏԵՄ ԿԻՐԱԿՈԶՈՎ

Только теперь "Вечеринка для толстушки Рецепты праздничных блюд" они уже не противники Карлоса они "Пишем диктанты без ошибок Для нач. школы" его пленники.

И прибавил, "Рыжая Наследство которого не было" что Пароубек продувная шельма и бестия.

Выгоды "Судоку Захватывающие числовые головоломки" нашей позиции были очевидны уже с первого "Жизнеописание Леонардо да Винчи" взгляда.

Прибежав в "Лучшие рецепты консервирования" хижину, он закрыл дверь и "Позвоночник без боли Курс упражнений для позвоночника…" забаррикадировал ее тюками и свертками, "Слуховое внимание Логопедические упражнения" которые лежали на полу.

Он продолжал кричать, "Commercial English Пособие по коммерческому английскому языку" и теперь я различил слова.

Он ""На золотом крыльце сидели..."" знает, что ее имя стоит последним в списке под No 65.