ԿԱՅԱՑԱՎ ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ

Տպել

alt

Հոկտեմբերի 13-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում, կայացավ հայտնի բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի ստեղծագործական երեկոն, որը կազմակերպել էր «Վրացական երազանք» կոալիցիան։

Իր ողջույնի խոսքում երեկոյին ներկա գտնվող «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար, Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին, անդրադառնալով Գիվի Շահնազար արվեստագետի անցած ճանապարհին, մասնավորապես ընդգծեց, որ նրա թարգմանություններն իր իսկ ընթերցմամբ պահվում են Վրաստանի հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։ Հայտնի վրաց գրող, սուխումցի, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան Գիվի Շահնազարին գնահատեց ոչ միայն որպես հոյակապ թարգմանիչ, այլեւ հանճարեղ անհատականություն, որի մարդկային օրինակով ու արվեստով է աճել իր սերունդը։
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց. որ միջոցառումը համընկել է Հայ Առաքելական եկեղեցու Հայ գրերի եւ Թարգմանչաց տոնին, եւ ընդգծեց, որ Գիվի Շահնազար արվեստագետը այսօր հայերի եւ վրացիների հազարամյակների բարեկամության խորհրդանիշն է։
Գիվի Շահնազարի հայ եւ վրաց մշակույթներին բերած անգնահատելի ծառայության արժեւորումն էր Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու, հայտնի բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանու, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի ներկաներին ուղղված ջերմ խոսքը։ Իր հասակակիցների խոնարհումը բերեց Թբիլիսիի թիվ 98 դպրոցի 11-րդ դասարանցի Էդուարդ Էլիբեգովը։
Ջերմությամբ էր հագեցած թարգմանական արվեստի մեծ երախտավորի՝ Գիվի Շահնազարի շնորհակալական խոսքը։
Տպավորիչ եւ բարձր գեղարվեստականությամբ էր հագեցած Գ.Շահնազարի՝ Նարեկացուց, Քուչակից, Սեւակից, Չարենցից, Ավ.Իսահակյանից, նաեւ Պուշկինի պոեզիայի նմուշներից վրացերեն թարգմանությունների ընթերցանությունը։
Երեկոյին ներկա էին Վրաստանի պատժա-կատարողական, իրավաբանական հարցերով նախարարի թեկնածու, նախկին ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Ռուսլան Պողոսյանը, Յուրի Մեչիտովը եւ ուրիշներ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Լուսանկարը՝ ՅՈՒՐԻ ԱԿՈՒԼՅԱՆԻ

Однако Властелин Непостижимых "Звездочки из бусин и бисера Практ. руководство" Полей является одним из "Геометрия Сборник задач по математике Сканави" тех, кого я представляю.

Вам лучше "Паровоз-мечтатель Стихи любимых поэтов" знать, как это сделать.

У "50 шагов не препятствовать стройности Волшебный Блокнот" него были типичные для таких "Мир вокруг нас 2 кл ч.2 Учебник" людей печальные глаза, однако время от "Ойа Самадева Контакт с силой Источника" времени он весело смеялся, что несколько скрашивало "Гуси-лебеди" общее грустное впечатление.

Это дуэльный "Пирожки и другая вкусная выпечка" клинок, шпага более "Универсальная шк. энциклопедия т.2" современного дизайна.

Она подошла ко мне и положила руку "Не ходите девки замуж" на мое плечо.

Это больше, чем ты рассказывал мне, сказал я.