ՆԱՄԻ ՄԻԿՈՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Տպել

Նամի Արտեմի Միկոյան,- անսովոր ճակատագրի տեր անհատականություն։

Ծնվել է Թբիլիսիում, Անդրկովկասում նշանավոր կուսակցական-տնտեսական գործչի, Աջարիայի մարզկոմի առաջին քարտուղար, Վրաստանի ժողկոմիսարիատի նախագահի տեղակալ, 1937-ին ռեպրեսիայի ենթարկված Արտեմ Գեուրկովի եւ մանկավարժ Քսենյա Պրեկլոնսկայայի ընտանիքում։ Իննը տարեկանից աղջնակին տանում են Երեւան եւ սկսում է ապրել իր մորաքրոջ ու նրա ամուսնու՝ Գրիգորի Արութինովի ընտանիքում, ով եւ դարձավ նրա հոգեհայրը։
Երեւանում, Հայրենական մեծ պատերազմի օրերին, դպրոցական Նամին օգնում էր հոսպիտալների վիրավորներին, ինչի համար արժանանում է «Հայրենականի տարիներին ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար» մեդալին։ Ավելի ուշ նա սովորում է Երեւանի կոնսերվատորիայում, եւ այն գերազանցությամբ ավարտում՝ ուսանում է դաշնակահարի եւ երաժշտագետի մասնագիտություն։

1950թ., դառնալով Ալեքսեյ Անաստասի Միկոյանի կինը, նա տեղափոխվեց Մոսկվա։ Կյանքի բերումով, արդեն իսկ մանկուց նրան վիճակվեց մոտիկից շփվել բազում ճանաչված անհատականությունների, ովքեր կարողացել են պատմության մեջ իրենց մասին թողնել տարբեր գնահատականներ եւ որոնց շարքում նաեւ այնպիսիներն էին, ովքեր որոշում էին ոչ միայն պետության ճակատագիրը, այլեւ հաճախ՝ ողջ աշխարհի։ Անհնար է այժմ թվարկել նրանց բոլորին, բայց եւ անհնար է չնշել նրա սկեսրայրին՝ Անաստաս Իվանի Միկոյանին։
Նամի Արտեմին՝ հարգարժան պատմաբան-երաժշտագետը, ով մոտիկից գիտեր մեծ երաժիշտներին՝ Ա.Խաչատրյանին, Դմ.Շոստակովիչին, Ա.Բաբաջանյանին, Մ.Ռոստրոպովիչին, Լ.Կոգանին, Ավ.Տերտերյանին… Աշխատել է ավագ խմբագիր «Սովետական երաժշտություն» ամսագրում, եղել է երաժշտության գծով ռեֆերենտ (զեկուցարար¤՝ Լենինյան մրցանակների գծով Կոմիտեում, Համամիութենական գործակալության փորձագետ՝ հեղինակային իրավունքների ուղղությամբ, Հայաստանի կապի գործակալության սեփական թղթակից։ Միեւնույն ժամանակամիջոցում, մշտապես եւ ցայսօր զբաղված է հասարակական գործունեությամբ՝ Աշխարհի Միջազգային Հիմնադրամում, ինչի համար էլ բազմիցս արժանացել է բարձր պարգեւների։ Նա, հետաքրքիր հուշագրություններ ունեցող մի քանի գրքերի հեղինակ է։
Վերջերս տիկին Նամին թոռան՝ Գրիգորիի հետ կարճատեւ այցով եկել էր իր մանկության քաղաք՝ տեսակցելու հին ծանոթներին, ընկերներին, խոնարհվելու մերձավորների գերեզմաններին։ Եվ մանկության վաղեմի ընկերուհուց՝ Վիկտորյա Մոիսեի Սիրաձեից լսելով Թբիլիսիի Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցուն կից գործող «Հայարտուն» մշակութային կենտրոնի մասին, այցելեց այն, ուր անթաքույց հուզմունքով եւ ուրախությամբ ծանոթացավ կենտրոնի գործունեությանը։ Նրան առանձնապես ոգեւորեց երեխաների զբաղվածությունը պարային ստուդիայում, տեղի մանկապարտեզի գոյությունը, որտեղ հավասարապես դասավանդվում են հայերեն եւ վրացերեն։ Հյուրերին ողջունեցին եկեղեցու ծխական համայնքի անդամները, որոնց թվում՝ ճանաչված գեղանկարիչ Սեյրան Միկոյանը, ով հաճելիորեն հուզեց իր ազգանունը կրող հյուրին՝ հանձնելով նրան իր «Հին Թբիլիսի» գեղանկարը։ Իսկ տողերիս հեղինակը նվիրեց թբիլիսյան մոտիվների տարբեր հեղինակների պատմվածքների՝ իր մտահղացմամբ հրատարակված «Արձակ երգեր Թբիլիսիի մասին» ժողովածուն։
Իր հերթին տիկին Նամին «Հայարտանը» եւ «Վրաստան» թերթի խմբագրությանը նվիրեց Գրիգոր Հարությունյանին նվիրված երկհատոր գիրքը։

ԱՐՏՅՈՄ ԿԻՐԱԿՈԶՈՎ