ՆԱ ԻՆՔՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ԻՐ ՄԱՍԻՆ…

Տպել

altԼուսանկարիչ, արձակագիր Ազատ Մանուկյանի ծննդյան 75-ամյակին էր նվիրված հիշատակի երեկոն, որը կազմակերպել էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։

Մարդկային շփումների մեծագույն արվեստին գիտակ ու այդ արվեստի շնորհիվ նաեւ իր լուսանկարչական ինքնատիպ աշխարհն ստեղծած ժամանակակից լուսանկարչի այս հետմահու ցուցահանդեսը դիտվեց առանձնակի հետաքրքրությամբ, անբռնազբոս քննարկումների ու հուշերի մթնոլորտում։ Եվ պատճառը պարզ էր՝ դիտորդների մեջ դժվար էր գտնել մեկի, ով ճաշակած չլիներ Ազատ Մանուկյանի մարդկային ջերմությունը, հյուրընկալված չլիներ գողտրիկ արվեստանոցի վերածված լուսանկարչատանը, որ ներկաների շուրթերին, թիֆլիսյան շնչով պարուրված, «Ազատի դուքան» մտերմիկ անունով էր հիշվում…
Արվեստագետներ, մարզամրցույթների ասպետներ, շարքային քաղաքացիներ, հողի մշակներ, կառավարական ատյանների պաշտոնյաներ՝ Սերգեյ Փարաջանով, Վասո Գոձիաշվիլի, Տիգրան Պետրոսյան… կրծքիդ տակ խլրտուն հուշեր արթնացնող ծանոթ, բայց հավերժության գիրկն անցած վիրահայ արվեստի մշակներ՝ Բենիկ Սեյրանյան, Գայանե Խաչատրյան, Էմմա Ստեփանյան… Պատմության մնայուն էջեր՝ Հայրենական պատերազմի ու գեղարվեստի բարձրարժեք կոթողներ, Սպիտակյան 1988-ի արհավիրքի տխրաշունչ տեսարաններ, իր ծննդավայր Լենինականի (այժմ՝ Գյումրի¤ ավերակների մորմոք-պատկերներ…
Անկեղծ ցավ եւ ափսոսանք կար «Հայարտուն» կենտրոնի մշակույթի համակարգող Լեւոն Չիդիլյանի, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի, թարգմանիչ Գիվի Շահնազարի, լուսանկարիչ, Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Յուրի Մեչիտովի, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանի, խեցեգործ Լեւոն Օսիպովի, արձակագիր Ռաֆայել Հրաչյայի՝ Ազատ Մանուկյան Մարդու եւ արվեստագետի նկարագրի մեջ՝ վիրահայ թատրոնի անցած ճանապարհին նվիրված գրքի հեղինակի եւ «Վրաստան» թերթի մեծ բարեկամին ներկայացնող գնահատական-խոսքում։ Շնորհակալության խորին զգացումով էր հագեցած լոսանկարչի որդու՝ նրա գործը շարունակող Արթուր Մանուկյանի խոսքը։
Հատուկ միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւանից Թբիլիսի ժամանած «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձու Սոս Սահակյանը, միանալով մյուս ելութ ունեցողներին, իր շնորհակալությունը բերեց «Հայարտուն» կենտրոնին հայ մշակույթի պահպանման գործում ցուցաբերած ազնիվ ջանքերի ու մեծ ավանդի համար։
Ինչպես միշտ, միջոցառումն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ ու գնահատականով, ինչով եւ կուզենանք ավարտել նաեւ մեր խոսքը. «Ազատն այսօր ինքն էր խոսում իր մասին։ Նա իր հրաշալի աշխատանքներով մեզ փոխանցեց Պատմությունը»։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Меня не столько "Храбрый утенок" поразила ее "Бизнес план Пошаговое руководство" красота, хотя она была "Взрывная философия" замечательно красива, сколько что-то в "Сказки А.С. Пушкина" ее манерах и осанке.

ФАКТ "Когда падают горы" В Москве Тит "Музеи мира" лечил Ильина у экстрасенса.

Только караковая "Предания о лесном духе природы Мифология кельтов" Искра с черно-желтым жокеем уходила "Оборона Севастополя" вперед.

В ожидании "Все о лечебных и магических минералах" ответа все притихли.

Зрители затаили "Ангелы Ада" дыхание и обратились в слух.

Забаррикадирована, и чем-то довольно тяжелым толчком не откроешь.