ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ

Տպել

Նոյեմբերի 17-ին Թբիլիսիի Art-Hall կենտրոնում կայացավ երգ ու պարի հայ-վրացական համատեղ համերգ, որին մասնակցեցին տեղի վրացական ու նաեւ Հայաստանից ժամանած մանկապատանեկան համույթներ:

Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանում գործող «Լինա» մշակութային կենտրոնի ղեկավար Էվելինա Ասատուրյանը, հայկական կողմը ներկայացնում էին Երեւանի՝ «Նոր դար», «Հայուհի» եւ Աբովյանի՝ «Ժպիտ», «Նազենի» համույթները, ինչպես նաեւ Էջմիածնի՝ «Զանգակ» երգի ստուդիայի, Եղեգնաձորի Ջիվանու անվան աշուղական դպրոցի եւ Երեւանի մշակույթի պետական համալսարանի մենակատարները:
- Տպավորությունները, իհարկե, շատ վառ են,- մեզ հետ զրույցում նշեց Էվելինան,- ե՚ւ համերգի անցկացման, ե՚ւ ընդհանրապես մեր այցելության,  ե՚ւ ինչ խոսք կազմակերպիչների՝ մեր նկատմամբ ջերմ վերաբերմունքի առումով: Ասեմ, որ «Լինա» կենտրոնի տասներկուամյա գործունեության ընթացքում, մենք մշտապես համագործակցում ենք Վրաստանի մշակութային տարբեր օջախների հետ եւ քանիցս Հայաստանի տարբեր մարզերն ընդգրկող երգ ու պարի համույթներով հյուրընկալվել ենք Թբիլիսիում ու ներկայացել, օրինակ, Ակակի Խորավայի անվան դերասանի տան դահլիճում: Հյուրընկալել ու հյուրընկալում ենք վրացական կողմին նաեւ մենք՝ հայաստանցիներս։ Օրինակ, երկու շաբաթ առաջ վրացական կողմը՝ իր հիանալի կատարումներով հանդես եկավ Երեւանում: Ավելացնեմ, որ նույնիսկ կազմել ենք արդեն հաջորդ տարվա համերգային մոտավոր ծրագիրը:  Մենք ուրախ ենք նման կապերի գոյությամբ, որովհետեւ փորձի փոխանակումից բացի, որ շատ կարեւոր է ապագա ստեղծագործողի համար, ընկերանում ու շփվում են մեր նոր սերունդները եւս ու դառնում շարունակողը հայ-վրացական վաղեմի բարեկամության:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Сегодня он решил поберечь себя.

Подготовительную работу провести будет, как она понимала, несложно.

Мне показалось, что это будет забавно.

Ужасный фасеточный глаз Кота, как верил он, видит в инфракрасном диапазоне и различает поляризованный свет, Билли пока не знал, что еще может Кот.

Саладин испустил такой вздох, что его мог услышать Мустафа, "Маркетинг сделай сам" в ожидании стоявший за ним.

При скорости 100 километров в час едва ли можно удержаться на гладкой обшивке.