ՄԵԾԱՐԵՑԻՆ ՊԱՐՈՒՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

Տպել

altՆոյեմբերի 8-ին «Հայարտուն» կենտրոնը կազմակերպել էր երեկո՝ նվիրված Ժամանակակից արեւելագետ, հայագետ ու վրացագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարույր Մուրադյանին (1933֊2011թթ.)։ Երեկոն բացվեց «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանի ողջույնի խոսքով։

Հուշ-երեկոյին մասնակցելու համար Երեւանից հատուկ ժամանել էին հանրաճանաչ գիտնականի այրին՝ տիկին Ժաննա Անդրանիկի Տոնոյանը եւ որդին՝ Կարեն Մուրադյանը։
Անվանի գիտնականի կյանքի բեղմնավոր, միեւնույն ժամանակ, գաղափարական մարտահրավերներով ու ճշմարտության դրոշով անցած ստեղծագործական ուղին ուրվագծելիս՝ Վրաստանի մտավորականների միության Թբիլիսյան բաժնի նախագահ Ենոք Թադեւոսյանը հասկանալի գոհունակությամբ նշեց պատմաբանների շրջանում մեծ հեղինակություն վաստակած Պարույր Մուրադյանի մեր հայրենակից լինելը։
… Ծնվել է Ախալքալաքիում, իր կյանքի որոշ հատված ապրել է Թբիլիսիում, ապա հաստատվել Երեւանում։ Ճշմարտության ու սկզբունքի ջատագով գիտնականը հարգված է այդ սկզբունքներին հետամուտ վրաց կոլեգաների եւ նույնիսկ գաղափարական հակառակորդների շրջանում։ Իբրեւ ասածի ապացույց՝ Թադեւոսյանը մեջբերեց թեւավոր խոսքի ուժ ստացած, հայագետ Զազա Ալեքսիձեի հայ կոլեգայի մասին գնահատականը. «Պարույր Մուրադյանի ասածի մեջ ճշմարտությունն է հնչում»։  Երեկոյին ներկայացվեց տարբեր ժամանակներում լույսընծայված Պ.Մուրադյանի գիտական ժառանգությունը՝ «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները», «Կովկաս եւ Բյուզանդիա», «Սուրբ Շուշանիկի վկայությունը», «Հին վրացերեն արձանագրությունը», «Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», «Հայոց Վարք Սրբոցի», «Վրաց ժամանակագրությունը», «Ագաթանգեղոսի հին վրացերեն արձանագրությունը»… ուսումնասիրությունները, եւ տեսաժապավենով ցուցադրվեց մոտ 2006-2011 թվականներին Հայաստանի զանազան հեռուստաընկերություններին տրված հարցազրույցների՝ մասնավորապես հայ-վրացական մշակութային փոխհարաբերությունների հատվածները։  


Անձնական շփումներից ստացած տպավորություններով էր բովանդակված Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի հանդիպումները եւ արդեն հանդիպումներ Պ.Մուրադյանի հետ Երեւանում, Ստամբուլում, ուր մասնավորապես ասվում էր, որ Մուրադյանի  ասածը միշտ զուսպ ու չափավոր էր՝ զերծ ծայրահեղ արտահայտություններից։
Երեկոյին ներկա Պ.Մուրադյանի որդին՝ Կարեն Մուրադյանը, ով, ի դեպ, ժամանակին եղել է Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, իսկ այսօր Հայաստանի նախագահի աշխատակազմի պատասխանատու աշխատող, անդրադարձավ գիտնական հոր մարդկային ու աշխատանքային սկզբունքներին։ Նա հիշատակեց առանձնահատուկ հարգալից վերաբերմունքը իր վրաց ուսուցիչներ Կորնելի Կեկելիձեի, Ակակի Շանիձեի, Իլիա Աբուլաձեի, Սիմոն Ղաուքչիշվիլու, Մելիքսեթ-Բեկի, երեւանցիներ Լեւոն Խաչիկյանի, Սուրեն Երեմյանի հիշատակին եւ հոր ափսոսանքը, որ չի կարողացել հրատարակել այդ մեծերի թողած բոլոր գիտական ուսումնասիրությունների մասին իր տպավորությունները։ Նա նշեց նաեւ, որ Պ.Մուրադյանի գիտական գործունեությունը ամբողջովին ուղղված էր հայկական ու վրացական մշակութային ժառանգության պատմության ուսումնասիրությանը, նրանց մշակութային փոխազդեցություններին։
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրահարույց հարցերում  ճիշտ կողմնորոշվելու ուղղությամբ Պ.Մուրադյան գիտնականի մեծագույն առաքելությանը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության ու գնահատանքի խոսքում ասաց. «…Փառք ու պատիվ Պարույր Մուրադյանին եւ իր գրչակիցներին, ովքեր քաջաբար գրեցին եւ պահեցին մեր արժեքները…»։ Երեկոյին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Լուսանկարները՝ ՅՈՒՐԻ ԱԿՈՒԼՅԱՆԻ

Обстоятельства слишком переплелись для самоанализа, как чувствовал он.

А теперь скажите мне, он кивнул в сторону Элен, "История 19-20 веков Новое и Новейшее время" которая только-только закончила спор с Джорджем и теперь гордо отошла от него.

Моментом спустя они натолкнулись на толстый ствол дерева, который "Иллюстрированная хрестоматия 1 кл. Любимые сказки и стихи" устоял, не сломавшись.

Я забрел сюда несколько дней назад и подумывал о том, чтобы провести зиму в этом лесу.

И на этот раз камень качнулся дальше.

На шею упали первые капли дождя.