ԷՄՄԱՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԴԱՌՆԱ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՍՏՂ

Տպել

altԱմեն ինչ սկսվեց մի հիանալի օր: Հենց իր ծննդյան օրը: Դեկտեմբերի 30-ին, Նոր տարվա նախաշեմին: Էմման «Վիշապի» տարվա իր երազանքը պահեց: Մի քանի ամիս անց «վիշապը ժպտաց»: Նրան հրավիրեցին վաղուց ի վեր կայացած ու հեղինակավոր վրացական «EFEMERA» ռոք խումբ՝ որպես վոկալիստ: Նոր էր սկսել գործունեությունը ու ձայնագրել երգերից առաջինը՝ «Deal with god-ը», երբ կատարվեց երազանքներից երկրորդը՝ ինքնահաստատման առաջին լուրջ քայլը: Հազարավոր մասնակիցներից Էմմա Պողոսովան տասը լավագույններից մեկը դարձավ այս օրերին «Ռուսաթավի-2» հեռուստաընկերութամբ հեռարձակվող «Սաքարթվելոս վարսկլավի» («Վրաստանի աստղ») նախագծում: Հնգյակ մտնելուց հետո, ցավոք, Էմման լքեց նախագիծը, բայցեւայնպես, նրան «հաղթանակած» համարեցին շատերը՝ արհեստավարժ ժյուրին, ռոքի մասնագետները: Ու ինչու չէ՝ ինքս, որպես սովորական հանդիսատես, ով ոչ միայն հիացել էր 20-ամյա աղջկա կատարումներով (Aerosmith -”Crazy”, Beatles - “Oh darling”, Led Zeppelin - “Whole lotta love”, Metallica - “Enter Sandman” եւ այլն), այլեւ հաճելիորեն զարմացել երաժշտության մեջ իր ոճի՝ ռոքի ընտրությամբ, որը Էմմայի համար նախասիրություն չէ, այլ՝ կենսուղի:
... Սովորաբար սկսնակ երաժշտին տրվող առաջին հարցն է, թե ընտանիքում ո՞վ է երգում: Էմմայի պատասխանն էր՝ «ոչ ոք»: Պարզվեց առաջինն է. փոխարենը գրեթե բոլորը քաղաքացիական ավիացիայի աշխատողներ են՝ ժամանակին պապը, այժմ՝ հայրը, մայրը: Բոլորն էլ աշխատել ու աշխատում են Թբիլիսիի հին ու նոր Օդանավակայանում: Էմման նույնպես:

- Աշխատում եմ տեղեկատվության բաժնում՝ հաղորդում եմ չվերթերը, պատասխանում հեռախոսազանգերին, ուղեւորների հարցերին: Մի խոսքով, այստեղ նույնպես խոսափող կա եւ ես, իհարկե, երգելուց բացի, կատարում եմ յուրաքանչյուր աշխատանք՝ կապված ձայնի հետ,- ժպտալով պատասխանեց Էմման:
- Լավ, իսկ երգելու համար, ե՞րբ ես առաջին անգամ խոսափող բռնել:
- 3 տարեկանից հաճախել եմ Ռոբերտ Բարձիմաշվիլու երաժշտական դպրոց, ապա ձայնս մշակել երգչուհի Գուլիկո Ճանտուրիայի մոտ:
- Իսկ ինչպե՞ս գնացիր դեպի ռոք:
- Չգիտեմ, երեւի ռոքը սիրելու համար նման խառնվածք էլ պետք է ունենաս: Գուցեեւ “Europe” խմբին ծանոթանալուց հետո... իսկ միգուցե ժանրին հատուկ խենթությունն ու գործիքների, ձայների սինթեզը սիրեցի: Համենայնդեպս, 11 տարեկան էի, երբ լրջորեն զբաղվեցի ռոքով:
- Այն, որ երաժշտության ժանրերից ռոքն այդքան էլ տարածված չէ  մեզ մոտ, քեզ չի վհատեցնու՞մ:
- Բոլորովին: Ուղղակի մի փոքր, ցավում եմ, քանի որ հենց այդ պատճառով մի գուցե օրերից մի օր հեռանամ իմ շա՜տ սիրելի քաղաքից ու թաղամասից՝ Սոլոլակիից: Հաճախ եմ զարմանում ռոքի նկատմամբ սիրո պակասից: Չէ՞ որ այն հզոր է ու մոգական: Այստեղ կան էլեկտրական կիթառ, բաս կիթառ, հարվածային գործիքներ, երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր: Նաեւ՝ սաքսաֆոն, շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ` բայց եւ մանդոլին ու սիթար: Ձեւավորվելով ռոք-ն-ռոլից եւ ռոքաբիլլիից ռոքը ներառում է իր մեջ բլյուզ, քանթրի, ֆոլկ եւ ջազ ... Պատկերացնու՞մ եք այս ամենի համադրությունը...
- Այդուհանդերձ զանգվածներին այն մատչելի չէ ու հաճախ էլ խավարի հետ է կապվում:
- Դա ռոքի black metal ուղղությունն է, որով տարված չեմ: Այն ծանր է եւ նույնիսկ վտանգավոր: Ես հիմնականում լսում եմ power, viking, progressive ռոք, որոնք միախառնված են ջազի ու ֆոլկի հետ:
- Իսկ այլ ժանրերում քեզ երբեւէ փորձե՞լ ես:
- Առաջին լուրջ փորձը «Սաքարթվելոս վարսկլավի» հերթական համերգին կատարածս վրացական դասական երգն էր՝ գրված Եթիմ Գուրջիի բառերով:
- Ի դեպ, ինչ տվեց քեզ նախագիծը: Ես ուշադիր հետեւում էի քո ելույթներին եւ մասնագետների արձագանքին, հաճախ նույնիսկ թվում էր, որ հաստատ դու ես ուժեղագույնը: Բայց, ցավոք, համաձայն նախագծի ձեւաչափի, որոշումը կայացրեց հանդիսատեսը՝ քվեարկությամբ իհարկե...
- Նպատակս մասնակցությունն էր, ամեն ինչ դեռ առջեւում է: Կարեւորը կիրթ մասնագետների հետ ծանոթությունս էր ու փորձի փոխառումը:  Նինո Քաթամաձե, Նիկա Մեմանիշվիլի, Զազա Մարջանիշվիլի, Նինո Խոշտարիա, Ռոբի Կուխիանիձե եւ վրացական երաժշտական աշխարհի անվանիների հետ շփումը, գնահատականը մեծ լիցք են հաղորդել ինձ:  Մանավանդ, որ բոլորն էլ դրական էին գնահատում ելույթներս, ինքնատիպությունս…, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր երգչի համար: Ի դեպ, ես շփվում եմ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս շատ հայտնի AYAS ռոք խմբի հիմնադիր Արթուր Միտինյանի հետ եւս, որն իմ ընտանիքի լավագույն բարեկամներից է: Գրածս երգերը նրա դատին եմ հանձնում եւ մոտ ժամանակներում… լավ առաջ չընկնենք:
- ...Որ հետո էլ զրույցի նոր թեմա ունենանք, չէ՞: Շնորհավոր գալիք Ամանորդ ու նաեւ ծննդյանդ 20-ամյակը: Ասացիր, որ երազում ես սիրելի խմբիդ՝ “Europe” համերգին ներկա գտնվել, հուսով եմ կիրագործես: Եվ, հարցերից վերջինը. Նոր տարվա հետ կապված քո բարեմաղթանքն ու երազանքը:
- Շնորհակալ եմ: Կանեմ ամեն ինչ՝ ասելիք ունենալու եւ ռոքը սիրել տալու համար: Բարեմաղթանքս միանշանակ՝ խաղաղությունն է, իսկ երազանքներից մեկը «EFEMERA» -ի մասնակցությունը միջազգային ամենամեծ ՝ “Rock Am Ring” ռոք փառատոնին: Գիտեմ, որ կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, եւ միայն ջանադիր աշխատանքով կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Շնորհավո՜ր Ամանոր:

Հ.Գ. Այս վերջին տարիներին հատկապես, վրաց իրականության տարբեր ոլորտներում ազգությամբ հայ քաղաքացիների ինտեգրումն առավել մեծ թիվ է կազմում: Դրոշմակերպերից այն տարածվածը, որ հայի ազգանունով իբր ապագա չունես, սկսել է խամրել ու տեղ տալ նորին՝ տիրապետի՚ր առաջին հերթին պետական լեզվին, ապա նաեւ անգլերենին, ռուսերենին… եղի՚ր համարձակ եւ ինքնավստահ: Սա որպես նախաամանորյա բարեմաղթանք մեր թերթի բոլոր երիտասարդ ընթերցողներին:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

А то, что "условия вклада сохраняй" как в России всегда водилось!

При этом воспоминании "ТК РФ Комм. к последним изменениям" он вдруг рассмеялся.

Быть может, я не заметил бы этого или, "English Обучающий словарь для детей и их родителей" во всяком случае, не разгадал, если "Пророчество: Роман" бы не рассказ Сципиона.

Белотелый, как "Комплект бланков бух. и налог. отчет. организации в 2011 г. 2 квартал" женщина, с медно-красным от загара "банк русский стандарт вклады проценты" лицом и руками, он выглядел чуть постарше и "Лунное очарование" пошире меня, а в черноватых подстриженных "Трансерфинг реальности Ступень 3 Вперед в прошлое" усиках на верхней губе мелькнуло что-то неуловимо знакомое.

Главное никогда на суде не "Журналюга" говорить правды.

Поешьте "Повелители стихий Кн.1 Злой ветер" этой травы и никакая змея вас не тронет.

И Адам снова отправился на поиски, "opera software скачать" держа в руке один из "игровой автомат свиньи играть онлайн" волшебных золотых подсвечников.

Уверяю вас, сэр, я ни то, ни "игры на планшет gta" другое, спокойно "Скачать чита на mw3" ответил Стиллер.

ОЧЕНЬ ГРОЗНОЕ ОРУЖИЕ Солнце, поднимающееся над "скачать песню тополиный пух" стенами и башнями Калтуса, золотило доспехи Джэнси Гейн и ее "играть азартные игровые автоматы бесплатные" спутников, которые смотрели с западного холма на город.

Подлетев "Семьдесят два градуса ниже нуля" к горам, они "Как зарабатывать на любимом хобби. Делаем деньги своими руками" увидели огромное количество таких птиц, кружащих в "Я гулял на облаках" небе над горами с плоскими вершинами.

Не смейся когда войдешь, произнесла она.

Питер "Сад и огород для ленивых" всегда сомневался в правдивости этой истории.