«ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ԵՍ ՆՐԱՆՑ ՍԻՐՈՒՄ ԵՄ»

Տպել

altՄեր հյուրն է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Լեւոն Ուզունյանը։

- Պարոն Լեւոն, որտե՞ղ եք ծնվել Դուք։
- Թբիլիսիում, Սոլոլակիում, փոքր կոմունալ բնակարանում, ռուսալեզու հայկական ընտանիքում։ Ինձ անվանել են Լեւոն՝ ի պատիվ պապիս՝ Լեւոն Ստեփանի Ուզունյանի։ Նա բարձրակարգ հացթուխ էր, եւ նրա պատրաստած համեղ հացը մեծ պահանջարկ էր վայելում թբիլիսցիների ու մեր քաղաքի հյուրերի շրջանում։
Հայրս սովորել է Մոսկվայի փայտամշակման արդյունաբերության պետական ինստիտուտում՝ ինժեներ-տեխնոլոգ մասնագիտությամբ, եւ, վերադառնալով Թբիլիսի, աշխատել է «Գանթիադի» ոչ մեծ արտադրական միավորումում, նաեւ՝ խոհանոցային կահույքի ֆաբրիկայում։ Նրա կուտակած փորձը աննկատելի չի մնում. դպրոցական գույքի ֆաբրիկայի տնօրեն Սպիրիդոն Կարճավան հորս հրավիրում է ձեռնարկություն՝ որպես գլխավոր տեխնոլոգ, եւ նա այնտեղ աշխատում է մինչեւ իր կյանքի վերջը։
- Ֆաբրիկայի արտադրանքը միշտ վայելել է բարձր պահանջարկ, եւ այն կարելի էր տեսնել ոչ միայն Թբիլիսիի դպրոցներում, այլեւ նախկին միութենական հանրապետությունների միջնակարգ ուսումնական հաստատություններում, արտասահմանյան երկրներում։ Այդ հաջողության մեջ, իհարկե, առկա է նաեւ Ձեր հոր ավանդը։ Իսկ Ձեր մայրը ի՞նչ մասնագիտություն ուներ։
- Մայրս՝ Աիդա Ուզունյանը, ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը եւ երկար տարիներ՝ որպես մանկաբույժ, աշխատել Սուդեբնայա փողոցում գտնվող մանկական հիվանդանոցում։
- Որտե՞ղ եք սովորել Դուք։
- Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել եմ Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը եւ 1980 թվականից աշխատել «Վրացֆիլմ» կինոստուդիայում՝ որպես տնտեսագետ, ավելի ուշ՝ ռեժիսորի ասիստենտ, երկրորդ ռեժիսոր եւ վերջապես անձամբ բեմադրեցի «Բարոյազուրկ հրեշտակ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին անվանի դերասաններ Ռամազ Չխիկվաձեն ու Մամուկա Կիկալեիշվիլին։ Կինոնկարն արժանացավ մասնագետների ու հանդիսականների բարձր գնահատականին։ Այն հաջողությամբ ցուցադրվեց ոչ միայն Թբիլիսիում, Մոսկվայում, Լենինգրադում, Երեւանում, Ալմա-Աթայում, այլեւ այն ժամանակվա Խորհրդային Միության այլ քաղաքներում, ինչպես նաեւ Գերմանիայում ու Ֆինլանդիայում անցկացված կինոփառատոներում։ 

- Այդ հաջողության մեջ հավանաբար փոքր դեր չեն խաղացել Ձեր դաստիարակների խորհուրդները։
- Բնական է։ Ինձ շատ բան են սովորեցրել վրացական կինոյի ավագագույն վարպետները. «Զինվորի հայրը» հռչակավոր կինոժապավենի ռեժիսոր Ռեզո Չխեիձեն, դերասան եւ ռեժիսոր Օթար Կոբերիձեն, ռեժիսոր Ալեկո Ցաբաձեն։ Եվ, իհարկե, ինձ համար անգնահատելի նշանակություն են ունեցել մեր հայրենակից, համաշխարհային կինոյի պատմության մեջ խոշորագույն գործիչ Սերգեյ Փարաջանովի իմաստուն խորհուրդները։
Ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում, Ս.Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում, անցկացրածս տարիները։ Այստեղ ես անցա ստեղծագործական աշխատողների որակավորման բարձրագույն դասընթացներ։ Իմ ղեկավարը հայտնի ռեժիսոր Իրակլի Կվիրիկաձեն էր։ Թբիլիսի վերադառնալուց հետո, կատարելագործվեցի վերոնշյալ ինստիտուտի շրջանավարտ, շնորհալի դերասան եւ ռեժիսոր Բաադուր Ծուլաձեի մոտ։
- Կինոռեժիսոր դարձաք, սակայն կինոյում չմնացիք…
- Այդ ժամանակ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, եւ ես ստեղծագործական ուղիս շարունակեցի Վրացական հեռուստատեսության առաջին ալիքում։ 
- Հեռուստատեսությունում աշխատանքից ի՞նչ է մնացել Ձեր հիշողության մեջ։
- Վրաստանում առկա կրոնական ուղղությունների մասին թեմատիկ ծրագրերի իմ ստեղծած շարքը։ Այդ ծրագրերի պատրաստման գործում վիթխարի դեր խաղաց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, որի հետ ես հանդիպեցի մի քանի անգամ եւ նրանից շատ արժեքավոր դասեր քաղեցի։ Օգտակար շատ բան քաղեցի նաեւ իմ անմիջական ղեկավար, վրացական եկեղեցու հոգեւորական, տեր Գիորգիի (Գամղրեկելի¤ հետ անմիջական զրույցներից։
- Ինչպե՞ս հայտնվեցիք Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում։
- Իմ մտերիմ ընկերը՝ Ա.Գրիբոյեդովի անվան թատրոնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Մանուկյանը, ինձ ծանոթացրեց հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ։ Վերջինս թատրոն հրավիրեց Ռոբերտին ու ինձ։ Ավելի ուշ, Ռոբերտը մեկնեց Մոսկվա եւ այնտեղ աշխատում էր Մոսկվայի կինոդերասանի թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր։
- Իսկ Դո՞ւք…
- Ես մնացի հայկական թատրոնում եւ այստեղ գտնվելու տարիներին իրականացրի քսանչորս բեմադրություն։
- Դրանցից ո՞րը կնշեիք։
- Դրանք բոլորն էլ թանկ են ինձ համար, որովհետեւ յուրաքանչյուր բեմադրություն պահանջում է անդուլ, երբեմն՝ ծանր աշխատանք։ Կարող եմ նշել այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են՝ Գ.Սունդուկյանի «Քանդած օջախը», Ա.Ցագարելիի «Խանուման», Հովհ.Թումանյանի «Հեքիաթները», Վաժա Փշավելայի «Բախտրիոնին», Ա.Չեխովի «Կատակներ սիրո մասին», Ա.Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարները», Մ.Բուլգակովի «Պակասամիտ Ժուրդենը», Ե.Շվարցի «Ձյունե թագուհին»։ Առաջին անգամ հայ բեմում ներկայացրին Գիորգի Էրիսթավիի «Անտեսանելի գլխարկ» եւ Ռաֆայել Էրիսթավիի «Նախ մահացան, հետո ամուսնացան» պիեսները։
- Որտե՞ղ կարելի է տեսնել Ձեր ներկայացումները։
- Տվյալ պահին մեր թատրոնը, որն արդեն 156 տարեկան է, վթարային վիճակում է եւ նորոգման փուլում։ Հույս ենք տածում, որ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության նոր ղեկավարությունը մեզ կաջակցի այս հիմնախնդրի լուծման գործում։
Հաճախ ներկայացումներով հանդես ենք գալիս Ախալցիխեում, Ախալքալաքիում, Նինոծմինդայում, Բաթումիում… Սիստեմատիկ հյուրախաղեր ենք ունենում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Հայաստանի այլ քաղաքներում։
- Ինչպե՞ս են գնահատել Ձեր թատերական ավանդը Վրաստանում ու Հայաստանում։
- Թատերական արվեստի զարգացման, վրաց եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու արգասաբեր ստեղծագործական գործունեության համար, Վրաստանի այն ժամանակվա նախագահ  Էդուարդ Շեւարդնաձեն ինձ պարգեւատրեց շնորհակալագրով, իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը թատերական արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար ինձ արժանացրեց «Ոսկե մեդալի»։
- Հավանաբար, նվաճումներ եք ունեցել նաեւ միջազգայի՞ն մրցույթներում։
- Ալավերդիի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնում մեր «Անտեսանելի գլխարկ» ներկայացումն արժանացավ գլխավոր մրցանակի՝ Գրան-պրիի, իսկ դերասանուհի Սնեժանա Յաղուբովան առաջին տեղը գրավեց «Կանացի լավագույն դեր» անվանակարգում։
- Ցանկանում եմ այսպիսի հարց տալ. հանրաճանաչ օպերային երգչուհի եւ դերասանուհի Էլվիրա Ուզունյանը Ձեր ազգակա՞նն է։
- Էլվիրան իմ հորեղբոր աղջիկն է։ Թբիլիսիի կոնսերվատորիան ավարտելուց հետո, նա իր ամուսնու՝ դիրիժոր Վադիմ Շուբլաձեի հետ մեկնեց Երեւան ու երկար տարիներ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար մեներգչուհին էր։ Մեծ հաջողությամբ կատարել է մեներգեր հայկական եւ արտասահմանյան օպերաներից, նկարահանվել է կինոյում։ Էլվիրան ջերմ բարեկամությամբ կապված էր նշանավոր դերասանուհի Սոփիկո Ճիաուրելու հետ։ Երկուսն էլ արժանացել են Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչման։ Փաստ, որը նախադեպը չունի։
- Ինչպե՞ս դասավորվեց  Էլվիրա Ուզունյանի հետագա կենսուղին։
- Այժմ նա ապրում է Բոստոնում, դաստիարակում պատանի երգիչների։ Նրա դուստր Զառան ամուսնու՝ հայտնի լրագրող Տոնի Հելպինի հետ բնակվում է Լոնդոնում։
Էլվիրան պատրաստել է նախագիծ հիանալի հայ օպերային երգչուհի Նադեժդա Պապայանի մասին, որը հանդես է եկել կայսերական թատրոններում։
Նադեժդան ծնվել է 1868 թվականին, Աստրախանում։ Գիմնազիան ավարտելուց հետո, ընդունվել է Պետերբուրգի կոնսերվատորիան, սակայն հիվանդության պատճառով մեկնել է Միլան, որտեղ եւ կատարելագործվել է երգեցողության մեջ։ Մեծ հաջողությամբ հանդես է եկել Իտալիայի օպերային թատրոններում, 1893 թվականի սեպտեմբերին՝ Թիֆլիսում, Շ.Գունոյի «Ֆաուստ» օպերայում՝ Մարգարիտի դերերգով։ Ներկայացման մեջ նրա հետ երգել է երիտասարդ Ֆյոդոր Շալյապինը։ Այդ ելույթից հետո, նա մի քանի անգամ հյուրախաղերով եղել է Թիֆլիսում։
- Ե՞րբ կիրականացվի Էլվիրա Ուզունյանի կինոնախագիծը։
- Երբ նա ժամանի Երեւան, այդ ժամանակ կորոշվի ֆիլմի բեմադրողը, կլուծվեն նաեւ մի շարք հարցեր։
- Դուք ինչպե՞ս եք աշխատում դերասանների հետ։
- Ես նրանց սիրում եմ։ Չէ՞ որ նրանք հիմնականում իմ սաներն են, եւ շատերը կես խոսքից հասկանում են ինձ։ Կարեւորը աշխատանքային մթնոլորտ ստեղծելն է։
- Ամուսնացա՞ծ եք։
-Այո։ Կինս՝ Ասյա Ուզունյանը, ավարտել է Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։
- Պատմեք, խնդրում եմ, Ձեր այս տարվա ստեղծագործական պլանների մասին։
- Այժմ աշխատում եմ Դ.Կլդիաշվիլու «Դարիսպանի ձախորդությունները» դրամայի վրա, որտեղ գլխավոր դերում է իմ նախկին ուսանող, այժմ թատրոնի դերասան Սերգեյ Սաֆարյանը։ Բացի նրանից, ներկայացման մեջ զբաղված են Սնեժանա Յաղուբովան, Քրիստինա Թումասյանը, Սվետլանա Թարխանովան… Նրանք էլ իմ սաներն են՝ դասավանդում եմ թատրոնին առընթեր թատերական ստուդիայում։
- Ե՞րբ է պլանավորվում պրեմիերան։
-Հավանաբար ապրիլին, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Այդ պիեսը առաջին անգամ կցուցադրվի հայկական բեմում։

Զրուցեց ԲՈՐԻՍ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ

Вишенка " " выпалила это на одном дыхании, словно ее язык не поспевал за воображением.

Слева от себя я видел золотисто-розовые завитки в камне, " " и хотя никогда не был здесь, я вспомнил описание из " " отцовского рассказа и " " понял, что это, должно быть, первозданный Лабиринт более глубокий уровень " " реальности, который держит Эмбер.

Выбрав серебряную, " " она зажгла ее от другой, укрепила в одном из многочисленных " " подсвечников и поставила возле Грейсвандира.

Они случились " " в очень необычные времена.

Она казалась сверкающей ледяной башней десяти футов высоты.

Точно я " " не знаю, отвечала она, потому что Корал все еще в бессознательном состоянии.

Подъехав к высоким "Секреты сверхурожая капустные культуры" кирпичным стенам санатория, Римо с первого взгляда оценил обстановку.

Просто он хочет всучить ей нефтяные акции.

Я "Технология. 2 класс. Рабочая тетрадь. Пособие для учащихся общеобразовательных учреждений. 2-е издание (комплект из 2 книг)" не нуждаюсь в провожатых,-произнесли уста Римо Уильямса, и взгляд его заставил сердце "Макроэкономика Учеб. пос." Мастера Синанджу затрепетать.

Стил рисковал присоединиться к своему напарнику, но другого выхода у него не было он должен был во что бы "Бритва Оккама" то ни стало уйти от "Земельный кодекс Российской Федерации. По состоянию на 1 мая 2012 года" выпущенной по нему ракеты.

Я подумал, это должно что-то значить.

Чуть ли не впервые с тех пор, как я встретил его, он " " был совершенно спокоен.