ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՍԻՐՈ ԵՎ ԿԱՐՈՏԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ

Տպել

Որպես արվեստի բնագավառի մարդ եւ քնարական բանաստեղծությունների անուղղելի երկրպագու՝ չեմ կարող թաքցնել հիացմունքս թբիլիսահայ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի «Սեր եւ անջրպետ» հայերեն ու վրացերեն երկհատորյակի նկատմամբ, որը ընթերցողին հանձնվեց մեկ ամիս առաջ, եւ չմիանալ տաղանդավոր բանաստեղծուհու երախտիքի խոսքին՝ ուղղված Թբիլիսիի քաղաքապետարանին, մեկենասներ Ռաֆիկ Աղաջանյանին (Թբիլիսի), Սոնա Վանին եւ Ավիկ Դեիրմենջյանին (ԱՄՆ), ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունների լույսընծայմանը աջակցելու համար։ Չէ՞ որ մեր ծանր ու անհասկանալի ժամանակներում, հատկապես նրանց նմանների շնորհիվ է, որ հնարավորություն է ընձեռվում մեզ առնչվել ճշմարիտ արվեստի եւ գրականության հետ։

Ինչեւէ, որ Անահիտ Բոստանջյանը շնորհաշատ բանաստեղծուհի է, հիանալի թարգմանչուհի եւ ոչ պակաս հասարակական գործիչ՝ ակնհայտ է բոլորին, եւ դրանում անձամբ ես չեմ կասկածել երբեք։ Նրա փայլուն, բեղուն հայերենը, յուրօրինակ մտածելակերպը, հաճախ մեղմ, հաճախ էլ ընդվզող բնավորությունը, անկասկած, խոսում են նրա առեղծվածային խառնվածքի առկայության մասին եւ ստիպում ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա կյանքում։ Ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Այնպես որ, Անահիտ Բոստանջյանը բացառություն չէ։ Եթե Արարչի կամքով նա դերասանուհի դառնար, անշուշտ, կհամալրեր հայ ողբերգուհիների շարքը՝ կերտելով միայն եւ միայն ուժեղ կանանց կերպարներ, չէ՞ որ դրա բոլոր նախադրյալներն առկա են Անահիտի մեջ՝ փայլուն արտաքին, խրոխտ ձայն, ուժ ու եռանդ, էլ չեմ ասում նրա խորաթափանց, ամեն բան տեսնող եւ ըստ արժանվույն գնահատող աչքերի մասին։ Եթե դառնար քաղաքական գործիչ, բանաստեղծուհին, անշուշտ, կհամալրեր նաեւ երկաթե լեդիների շարքը, որովհետեւ համառ է եւ հետեւողական։ Նկարչության մեջ էլ չէր խեղճանա, որովհետեւ հանդիսավոր է եւ մռայլ գույների թշնամի։ Մի խոսքով, որ Անահիտ Բոստանջյանը աչքի ընկնող եւ շեշտված անհատականություն է, ակնհայտ է, եւ դրանում ոչ ոք չի կասկածում։
Անահիտ Բոստանջյանը, ըստ իս, ժամանակակից բանաստեղծուհի է առանց «Ա՜խ ու վախերի» վանկարկումների, կեղծ հայրենասիրական տրաֆարետների եւ լացակումած ելեւէջների։ Նրա բանաստեղծությունները կամք ու պարտադրող ուժ ունեն ազդելու մարդկանց աշխարհընկալման վրա, ինչու չէ, նաեւ պահանջ՝ հանուն արդարության ու բարու։
Ցավոք, թերթի նեղ շրջանակներից ելնելով, ինձ թույլ չի տրվում ավելի հանգամանորեն խոսել նրա բազմաժանր բանաստեղծությունների մասին, այդ իսկ պատճառով, կսահմանափակվեմ միայն եւ միայն նրա սիրային լիրիկայի գնահատանքով։
Եթե թատերարվեստում ենթատեքստի բացահայտումը ֆիզիկական գործողության շնորհիվ համարվում է գյուտ, ապա պոեզիայում այդ գյուտը թաքնված է ճշմարիտ զգացման վերապրման մեջ։ Միթե կարելի է անտարբեր մնալ հետեւյալ տողերը լսելուց հետո.

Գիտե՞ս արդյոք, իմ սիրելի, որ չգիտես ինչ ես անում,
Իմ մեջ ապրող բյուր կանանցից ո՞ւմ ես արդյոք դավաճանում,
Շամիրամի՞ն իմ ինքնիշխան, թե՞ Նուարդին հպարտ ու հեզ,
Դու դա երբեք չես իմանա, որովհետեւ մի կին չեմ ես։

Ես մերթ մի արտ եմ ծփծփուն, ու մերթ էլ՝ մի ժայթքող լավա,
Ես մերթ Լիլիթ եմ բոցկլտուն, մերթ էլ՝ հողին հակված Եվա,
Ու ինձ ընդմիշտ նվիրվողին ես բովանդակ հոգիս կտամ,
Որովհետեւ… Եվայի պես՝ քո կողից եմ ծնվել, Ադա’մ։

Հիրավի, ավելի պերճ ու բովանդակ, քան այս տողերն են, չես կարող խոսել տաղանդավոր բանաստեղծուհու մասին։
Վրաստանի ու Հայաստանի հանդեպ ունեցած սերն ու ակնածանքը, նախնյաց ծննդավայրերի հանդեպ նրա անարցունք ողբը եւ վերջապես սիրային լիրիկան՝ մի ամբողջություն կազմած, բացահայտում են Անահիտ Բոստանջյանի էությունը, էություն, որ հաճախ անաղմուկ է ու հանդարտ վաղ լուսաբացի պես, եւ, ընդհակառակը, դաժան ու անողոք՝ թե’ չարիքի, թե’ կեղծիքի նկատմամբ։
Օգտվելով առիթից՝ շտապում եմ շնորհակալությունս հայտնել նաեւ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլուն «Սեր եւ անջրպետ» ժողովածուի վրացերեն թարգմանության համար։ Սա այն եզակի դեպքն է, երբ բնագիրը եւ թարգմանությունը համարժեք են միմյանց։
Վերջում, կցանկանայի խոսքս հղել Անահիտ Բոստանջյանի մերձավորներին եւ ճանաչողներին՝ փայփայել ու ըստ արժանվույն գնահատել նրա բեղուն տաղանդը, տաղանդ, որ հիրավի նոր խոսք է ժամանակակից հայ պոեզիայում։

ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ

Нет, вы переполненны любовью и щедры!

И поцеловал ее в губы, в лоб, в оба уха и в макушку.

Доктор Кэтлин О'Доннел смотрела, как Римо уходит.

Полковник Дитко не "Audi 100 Выпуска 1983-1991гг Руководство по техническому обслуживанию и ремонту" мог себе позволить рыскать в поисках казенной нефтебазы, поскольку это немедленно вызвало бы вопросы о причинах его появления "Звездный оракул" в этом районе, так далеко от Пхеньяна, места его службы.

Минуту спустя после ухода поручика в канцелярию вошел старший писарь Ванек.

Посмотрим, смогу ли я сама ее разыскать.