ԱՇՈՏ ՍԻՄՈՆՅԱՆ. «ԱՍՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՄ, ԵՎ ԴԱ ԻՆՁ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է»

Տպել

altԵրբ համալսարանում սովորում էի լրագրության թեորիան, դասավանդող բազմավաստակ դասախոսներից յուրաքանչյուրը պնդում էր, որ մասնագիտական մեր հմտությունն ու արհեստավարժությունը լրագրության 13 ժանրերից թերեւս ամենակարեւորի՝ ինֆորմացիա գրելու կարողության մեջ է: Ծավալով հակիրճ նյութի համապարփակությունը մեր իրական կոչման գրավականն էր: Միշտ հիշում եմ այդ մասին՝ զրուցակիցներիս մասնագիտականում փորձելով գտնել նույն այդ մեկնակետը: Պարզվում է՝ թատրոնի աշխարհում ամեն ինչ սկսվում է էտյուդից... 3-10 րոպե տեւողությամբ կարճ սյուժեից: Հենց այս ժանրով էլ, որ թատրոնի «այբուբենն» է համարվում, նյութիս հերոս, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի դերասան ու, միաժամանակ, Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան թատրոնի եւ կինոյի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Աշոտ Սիմոնյանը եւս առավել բացահայտել է դերասանի իր տաղանդը, ճանաչված ու սիրելի դարձել նաեւ վրաց թատերական միջավայրում:

Թբիլիսիում էտյուդների փառատոնն անցկացվում  է 2008 թվականից։ Այդ փառատոնին Աշոտը մասնակցեց  2011 թվականից, հեղինակային «Բանան» էտյուդի համար ստանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Հաջորդ տարի նրա «Ես» էտյուդը նվաճեց Ուսանողական ժյուրիի համակրանքը, իսկ այս տարի «Կնոջ կյանքը» արժանացավ «Լավագույն դերասանական էտյուդ» մրցանակին:
- Էտյուդը հավերժ դպրոց է յուրաքանչյուր դերասանի համար, - ասում է Աշոտը:-  Ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ուսումնասիրություն, երբեմն անխոս է, միայն դիմախաղ ու ժեստեր պարունակող: Այն նման է երեխայի՝ անբռնազբոս է ու անակնկալներով լի: Եվ ամենակարեւորը. հիմնված է իմպրովիզի ու երեւակայության վրա, ինչը կարող է տաղանդներ բացահայտել եւ կամ հակառակը՝ ազդարարել, որ դերասանական արվեստը քոնը չէ:
Աշոտի էտյուդներից վերջինը բովանդակում է կնոջ կյանքը՝ ծնունդից մինչեւ մահ: Նվիրել է այն կանանց եւ կրկեսի աշխարհահռչակ արտիստ, լուսահոգի Լեոնիդ Ենգիբարովին:
...Առհասարակ կրկեսը ու նրա գլխավոր հերոսը՝ Ծաղրածուն, մեծապես նպաստել են Աշոտի մեջ դերասանական ջիղ արթնացնելու մեջ: Մի գուցե հենց այն պատճառով, որ հայրը՝ Սերգեյ Սիմոնյանը, կրկեսի արտիստ է, ժամանակին հանդես է եկել Թբիլիսիի, այժմ՝ Մոսկվայի կրկեսային տարբեր ծրագրերում:
- Իսկ թատրոն իմ մուտքով երախտապարտ եմ Վրաստանի վաստակավոր արտիստ, արժանահիշատակ Ավետիք Սանոսյանին,- ասում է Աշոտը,- ում հորդորով, ավարտելով հարազատ թատրոնի երկամյա թատերական ստուդիան (կուրսղեկ.՝ Լեւոն Ուզունյան), 2005-ից սկսել եմ աշխատել որպես դերասան: Ինձ վստահված առաջին դերը Թամազն էր, Շ.Կոբիձեի բեմադրած «Կուկարաչա» (Ն.Դումբաձե) ներկայացման մեջ, ապա հաջորդեցին «Պաղտասար ախպար» (Հ.Պարոնյան), «Նամուս» (Շիրվանզադե), «Փախիր կնոջիցդ» (Ռ.Կունի), «Թումանյանի հեքիաթները», «Բախտրիոնի» (Վ.Փշավելա), «Առաջարկություն» (Ա.Չեխով), «Դարիսպանի հոգսը» (Դ.Կլդիաշվիլի) եւ մյուս ներկայացումները:
…Աշոտը սկզբում ամբողջովին տարվեց թատրոնով՝ սուզվելով ապրումների աշխարհ, հետո զուգահեռեց դա զարմանալիորեն  ճշգրիտ գիտություններով՝ էկոնոմիկայի, բիզնեսի ու մարկեթինգի ուսումնառությամբ՝ Թբիլիսիի Սուխումիի համալսարանում՝ բակալավրի աստիճան ու մագիստրոսի կոչում, իսկ հետո... կրկին վերադարձավ թատրոն, ուր, ի դեպ, դեռ «նոր է բացվելու վարագույրը»:
- 18 տարեկանից՝ որպես դերասան, աշխատում եմ թատրոնում. ստացել եմ մեր թատրոնի մեծերի օրհնությունը, խաղացել ավելի քան 10 ներկայացումներում, բայց որոշեցի նորից սովորել, մանավանդ որ, վրացերենի իմացությունս լիարժեք թույլ էր տալիս,- շարունակեց Աշոտը:- Վրացական թատերարվեստը միշտ գերել է ինձ իր անկաշկանդությամբ, վեհությամբ, զգացմունքայնությամբ ու կաղապարներից դուրս լինելու իր տենչով: Դերասանական բաժնի ուսանող եմ եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ քաղում եմ ժամանակի մեծերի՝ Անդրո Ենուքիձեի, Դավիթ Մղեբրիշվիլու, Վասո Կիկնաձեի, Կիրա Մեբուկեի, Շոթա Սխիրտլաձեի անցած փորձն ու վարպետաց դասերը: Վրացական ներկայացումներում դեռ չեմ խաղացել, բայց արդեն մի քանի առաջարկ ունեմ, եւ ամենահետաքրքիրը դրանցից Գոգա Պիպինաշվիլու ղեկավարած Art-Hall ստուդիայում բեմադրվող Ա.Ցագարելու «Ճկուիսա մճիրս» («Խելքի կարիք ունեմ») պիեսում իմ մասնակցությունն է:
Իմիջիայլոց, աշխատանքներն արդեն ընթացք են առել հատկապես Մոլդովայից վերադառնալուց հետո, ուր, ի դեպ, հաջողությամբ պսակվեց “Chishinau Class Fest 2013” միջազգային թատերական փառատոնում Աշոտի եւ համալսարանի առաջատարների մասնակցությունը՝ Ս.Մրոժեկի «Կարլ» պիեսով:
- Ինչպե՞ս եւ որտե՞ղ ես պատկերացնում քո ապագան,- հարցնում եմ Աշոտին:
- Առաջին հերթին, թատրոնում՝ որպես դերասան, ռեժիսուրայի մասին, երեւի, դեռ վաղ է խոսել: Դերասանությունն իմ ասպարեզն է, իմ հենակետը: Ու թող չթվա, որ արվեստն այս շինծու է դարձնում մարդկային էությունը: Ընդհակառակը, ես կասեի իսկական դերասանի հաջողությունը նրա անկեղծության մեջ է. ինքդ՝ քո, ապա եւ հանդիսատեսի նկատմամբ: Ինչ խոսք, պիտի շա՜տ աշխատեմ՝ երբեք կիզակետ չհամարելով նպատակը: Փորձեմ երբեք չկորցնել զարմացնելու եւ ժամանակը գնահատելու ունակությունը: Եվ որ ամենակարեւորն է, ոչ թե թատրոնն ինձ, այլ ես պիտի ծառայեմ թատրոնին: Պատրաստ եմ մարմնավորել ցանկացած դեր, թեեւ երազածներ էլ ունեմ՝ Համլետ, Խլեստակով, Ծաղրածու...
Թատերական աշխարհից շատերն են Աշոտի մեջ ապագա մեծ դերասան տեսնում: Նրա առաջին՝ «Բանան», էտյուդը դիտելուց հետո, օրինակ, Կոտե Մարջանիշվիլու անվան մրցանակի դափնեկիր, Art-Hall ստուդիայի հիմնադիր ու ճանաչված դերասան Գոգա Պիպինաշվիլին ասել է. «Հզոր դիմախաղ ունես, կգա ժամանակ, երբ միայն միմիկայով ամբողջ ներկայացում կխաղաս ու բոլորին կզարմացնես»…
- Ասում են՝ տաղանդավոր եմ,- անկեղծացավ Աշոտը,- եւ չեմ թաքցնում՝ դա ինձ ոգեւորում է: Բայց, երբ աստղային հիվանդություն կոչված թշնամին, որ կարող է գալ ցանկացած տարիքում, փորձում է ներխուժել, ես անմիջապես մտաբերում եմ Պետրոս Ադամյանի հանճարեղ խոսքերը. «Ի՞նչ կարեւորություն ունի մամռապատ խեցվույն մեջ ամրացած մարգարիտը…»:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Джек почувствовал его "Креативная мастерская. 80 творческих задач дизайнера" присутствие, хотя едва "игровые автоматы полиция" различал его.

Мои люди будут нас "скачать песню комбайнеры игоря растеряева" встречать там.

Все это позволило ему с легкостью сменить "скачать бесплатные песни винкс" машину на "курсовая работа как написать" другую, не отъезжая слишком далеко.

Мне представляется естественным прийти "игровой автомат жемчужина дельфина" к власти, "игры забота о малышах" покончив со старыми долгами, и я хочу "шолохов поднятая целина краткое содержание" иметь возможность объявить, что все улажено, "игровые автоматы игра кекс" как можно "имитаторы игровых автоматов играть бесплатно" скорее.

Постоянно чешется, словно в ней живут муравьи.

Я услышал, как Лун Шан заворочался.

Зажав в руке гаечный ключ, он вылез из машины, отбросил в сторону водосборник, поднял капот и заглянул в двигатель.

Джеф некоторое "Язык внешности. Жесты, мимика, черты лица.." время стоял, обдумывая эти слова.

Потом взял мою карточку, откинулся на спинку стула, подымил немного трубкой и начал внимательно изучать то, что я написал.

Так-то, ребята,-стал рассказывать дед, когда все уселись вокруг печки, "Волшебная книга девочки Шестой Луны" в которой варилась картошка в мундире.

Затем он позвал полкового писаря, и они просмотрели материал о Швейке.

Я говорю о тайной американской организации, существование которой превращает в фикцию и фарс конституцию Соединенных Штатов.