«ՍԵԼԵՆԱՍՏՐԱ»՝ ՄԻՔԱՅԵԼ ԱՆԱՆՈՎԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Տպել

Ընթացիկ տարվա հուլիսին թբիլիսյան «Դավիթ» հրատարակչության կողմից լույս ընծայվեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ, ռուսալեզու գրականագետների «Արիոն» պուշկինյան ընկերության անդամ Միքայել Անանովի բանաստեղծական «Սելենաստրա» նոր ժողովածուն։

Ժողովածուում ներկայացված, վերջին 14 տարիներին գրված գործերը բազմաբնույթ են՝ ինչպես ժանրով, այնպես էլ թեմատիկայով։ Դրանում տեղ են գտել սոնատներ, բանաստեղծություններ եւ բազադներ, երգեր, հուշագրություններ, թարգմանություններ անգլիական, հայկական, լեհական եւ վրացական գրականությունից, փիլիսոփայական֊կրոնական սոնետներ, քնարերգական քառյակներ, ճանաչված ժամանակակիցների վերաբերյալ կատակ֊շարժեր։
Բանաստեղծական գործերից բացի, ժողովածուում ներկայացված է հեղինակի հեքիաթի հիման վրա գրված մանկական պիեսը։
Ժողովածուի խմբագիրն է Միխայիլ Այդինովը, իսկ գրքի «Անուշիկի հանելուկները» մասը, որտեղ այբբենական կարգով ներկայացված են հանելուկներ կենդանիների մասին, խմբագրել է Մոսկվայի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Ֆեդոտովը։