ՎՐԱՑ ԵՎ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Տպել

Հայաստանի Հանրապետության անկախության հերթական՝ 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը, Վրաստանում ՀՀ դեսպանության եւ «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ազգային գրադարանում բացվեց Թբիլիսիի հայ եւ վրաց գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքով, որի հասույթը հատկացվելու է որբանոցներին։

Համատեղ ցուցահանդեսը եւ նրա բարեգործական առաքելությունը, որ առանձնակի իմաստ էր հաղորդել նրան, կազմակերպվել էր՝ շնորհիվ Վրաստանի նկարիչների ստեղծագործական միության նախագահ Գուրամ Ցերցվաձեի եւ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի ջանքերի։
Արարողությունից հետո՝ վարող «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը խոսքը փոխանցեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին, ով միջոցառումը կարեւորեց՝ իբրեւ հայ եւ վրաց նկարիչների ինքնադրսեւորման եւ մեր մշակույթների զարգացմանն իրենց նպաստը բերելու հնարավորություն։
Ի շնորհակալություն միջոցառման նախաձեռնության՝ Գուրամ Ցերցվաձեն դեսպանին փոխանցեց վրաց նկարիչների հուշանվերը։
Իրենց ելույթներում միջոցառումը մշակութային զարգացման եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նպաստող իրողություն գնահատեցին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտյոմ Կիրակոզովը։ Իսկ Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը։
Ցուցահանդեսը դիտվեց առանձնակի հետաքրքրությամբ, եւ դա ուներ իր պատճառները։ Քսանից 80 տարեկան նկարիչների ներկայացված 30-ից ավելի աշխատանքներում նկատվում էր միասնականություն, ինչը դրսեւորված էր՝ նրանցում արտահայտված մարդկային տրամադրությունների ենթատեքստում առկա՝ ապրեցնող հույսի լուսավոր երանգներով։ Այդ տրամադրությանը նպաստեց նաեւ Վրաստանի հայ երաժիշտների միության աջակցությամբ հնչող համերգը, որով ավարտվեց ցուցահանդեսը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Такси "проигрыватель на телефон скачать бесплатно" за несколько минут доставило бы их в Шипли-холл, как раз к ланчу, но Мыльный был против.

Молодого, конечно, еще придется воспитывать.

Я не работаю на мертвых, отрезал Римо и схватил Валдеса за затылок, втискивая в кожу густые лоснящиеся волосы.

Я принялся размышлять о том, что узнал от Дживса.

Римо пошел по "Шашлык гриль BBQ" коридору, пробуя подряд все двери.

Все время испуганно косясь назад, не замечая ни фургона, ни всадников, они неслись вперед.