Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԲԼԻՑ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՐԼՍԵՆԻՆ

Եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 թվականին եւ օրեր առաջ աշխարհի չեմպիոն ճանաչվեց նաեւ արագ ու կայծակնային շախմատում)։

Այցի շրջանակներում՝ Մագնուս Կարլսենը ու աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Բայց ամենասենսացիոն իրադրությունը կայացավ, երբ այցի շրջանակներում շախմատի աշխարհի չեմպիոնը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց հայ պատգամավորների հետ։ Հայաստանի ԱԺ պատգամավոր, ծնունդով Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից Տաճատ Վարդապետյանը բլից պարտիայում պարտության մատնեց Մանգուս Կարլսենին։ Մեկնաբանելով պատգամավորի հաղթանակը. ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքի էջում նշեց. «Երեկ իմ կյանքի ամենահաճելի օրերից մեկն էր: Շախմատային երկու պարտիա խաղալու հնարավորություն էր ընձեռվել աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ իմաստուն խաղի հայ արքա Լեւոն Արոնյանի հետ: Սա անմոռանալի է... Բայց օրվա թագնուպսակը իմ գործընկեր Տաճատ Վարդապետյանի հաղթանակն էր նորվեգացի հրաշամանուկի նկատմամբ:
 Հայաստանը շախմատային գերտերություն է, որտեղ աշխարհի չեմպիոնը կարող է պարտվել անգամ պարզ պատգամավորին կամ բակում շախմատ խաղացողին:

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱԶԴԱԿ ՀԱՂՈՐԴԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԹԲԻԼԻՍԻ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հրավերով, պաշտոնական այցով, հունիսի 18-19-ին, Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։
Թբիլիսիի օդանավակայանում Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի պետական պատվիրակության անդամներին դիմավորեցին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտոնական այլ անձինք։ Դիմավորողների թվում էին նաեւ Վրաստանմում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։

ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Թբիլիսիի Հավլաբարի Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Արարողության ավարտից հետո կայացավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը։ Երկու երկրների նախագահների առանձնազրույցին հաջորդեցին Վրաստանի եւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, ընդլայնված կազմով բանակցությունները։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող ընդգրկուն հարցեր եւ՝ ապագա համագործակցության հեռանկարները:
Նախագահները քննարկել են տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծեր, կրթության բնագավառի հարցեր եւ ուշադրություն են դարձրել զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Ընթերցել...
 

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ 12 ՔԱՂԱՔՆԵՐԻՑ 8-Ի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ 84 ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻՑ 37-Ի ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՐ

Հունիսի 15-ին Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հիշեցնենք, որ ընտրական նոր օրենսգրքի համաձայն, հունիսի 15-ին ուղղակի ընտրակարգով ընտրվելու էին 12 ինքնակառավարման քաղաքների քաղաքապետերը եւ 84 մունիցիպալիտետի վարչության նախագահները, ինչպես նաեւ մունիցիպալիտետների սակրեբուլոների անդամները՝ համամասնական եւ մեծամասնական համակարգերով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 12 ինքնակառավարման քաղաքներից 4-ում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում հաղթանակել են «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները, նրանք հաղթանակել են նաեւ 47 մունիցիպալիտետների վարչության նախագահների պայքարում։ Հետեւաբար, 8 ինքնկառավարման քաղաքների քաղաքապետերի եւ 37 մունիցիպալիտետների վարչության նախագահների ընտրության համար անցկացվելու է երկրորդ տուրը։

Ընթերցել...
 

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 20-ին Հայաստանի Դիլիջան քաղաքում անցկացվեց Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) առաջին նիստը։

Այն անցկացվեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլու համանախագահությամբ: Եվրամիության կողմից  ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հիմնական նպատակը տեղական իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ միջսահմանային կապերի ամրապնդումն է՝ օգնելով մշակելու համատեղ լուծումներ վերոնշյալ շրջաններում սոցիալական եւ տնտեսական զարգացման ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար: Ծրագրի շահառու են Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերը, Վրաստանի՝ Քվեմո Քարթլիի ու Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանները:

Ընթերցել...
 

ՆՈԴԱՐ ԽԱԴՈՒՐԻ. «ԴԱՐԻԱԼԻ ԿԻՐՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԲԱՑՎԻ ՄՈՏ ՕՐԵՐՍ»

Ինչպես արդեն հաղորդել ենք, Ռազմավիրական ճանապարհը, որը կապում է Վրաստանը եւ Ռուսաստանը, փակ է մայիսի 17-ից, երբ Ղազբեգի լեռան հյուսիսարեւմտյան լանջից իջել է Դեւդորաք սառցադաշտի մի մասը:

Դրա հետեւանքով գոյացել է վիթխարի սելավահոսք, որն իջել է Դարիալի կիրճ՝ փակելով Թերեք գետի հունը եւ քանդելով Ռազմավիրական ճանապարհի մի մասը։ Դրա վրա առաջացրել են քարի եւ հողի վիթխարի կուտակումներ, ջրածածկ է եղել նաեւ ճանապարհի մի մասը: Տարերքի հետեւանքների վերացման եւ որոնողական աշխատանքներին, որոնք կատարվում են Դարիալի կիրճում, միացել է Վրաստանի մի շարք գերատեսչությունների շուրջ 200 ներկայացուցիչ։

Ընթերցել...
 

ՌՈՒՍԼԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

«Նրանում, որ այլազգի մարդիկ գոյության նույն պայմաններն ունենան, ինչպես մենք, դրանում վտանգավոր ոչինչ չկա։ Դա պետք է բացատրել մարդկանց։ Փոքրամասնության ինտեգրումը Եվրամիության պահանջներից մեկն է»,- Վրաստանի եվրոպական ընտրության մասին վրացական ինտերնետ «Նետգազետա» թերթի թղթակցի հետ զրուցելիս՝ հայտարարեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը։

- Ասացեք խնդրեմ, երբ առաջին անգամ եղաք Եվրամիության անդամ երկրում, ո՞րն էր այցի նպատակը։
- Առաջին անգամ եղա Ֆրանսիայում, մասնավորապես՝ Ստրասբուրգում։ Դա ծանոթության այց էր։ Այն ժամանակ մեր կոմիտեին օգնեց Հոլանդիայի դեսպանությունը, եւ, փաստորեն, կոմիտեի ողջ կազմով 2013 թվականի հունվարին երկօրյա այցով եղանք Ստրասբուրգում։
Առաջին անգամ էի Եվրոպայում, սակայն բարեկամներիս միշտ ասում էի, որ եվրոպական քաղաքների նման փողոցներ, տներ, մեքենաներ, կամ էլ պուրակներ տեխնիկապես հնարավոր է մեզ մոտ էլ ունենալ։ Սակայն այն, ինչ աչքի էր ընկնում, եւ այն, ինչ կցանկանայի Վրաստանում էլ տեսնել, մարդկանց հանգիստ դեմքերն էին։ Բնականաբար, բոլորն էլ հիմնախնդիրներ ունեն, առանց հիմնախնդիրների կյանքը գոյություն ունենալ չի կարող։ Սակայն կան հիմնախնդիրներ, որոնք դյուրին հաղթահարելի են, մյուս կողմից՝ մարդկանց առջեւ ծառացած են այնպիսի հիմնարար հարցեր, օրինակ, ինչպիսին գործազրկությունն է։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

Հունիսի 12-ին, Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Լադո Ասաթիանի (նախկին Էնգելսի) 42 հասցեում տեղի ունեցավ աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս եւ անվանի աստղագետ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1982թ.) Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:

Ընթերցել...
 

ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՎ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐԵՐԸ

Նոր ուսումնական տարվա համար կվերանորոգվեն հարյուրավոր դպրոցներ եւ կկառուցվեն նորերը։

Ինչպես հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն, գերատեսչությունն անընդմեջ շարունակում է հանրակրթական հաստատությունների վերանորոգման-շինարարական աշխատանքները։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ կկառուցվեն մի քանի նոր դպրոցներ նոր ուսումնական տարվա համար, կվերանորոգվեն հարյուրավոր դպրոցներ, այդ թվում նաեւ պրոֆեսիոնալ ուսումնարանները։
«2014 թվականին կվերանորոգվեն Թբիլիսիում 43 հանրային դպրոցներ։ Բացի այդ, մայրաքաղաքում կսկսվի երեք նոր դպրոցների շինարարությունը եւ երեք ուսումնարանների վերանորոգումը։ Սամցխե-Ջավախեթիում կվերանորոգվեն 28 դպրոցներ եւ մեկ ուսումնարան, Քվեմո Քարթլիում՝ 34 հանրային դպրոց»,- հայտարարեց նախարարը։
Նրա խոսքերով, 2014 թվականին կսկսվի մի քանի նոր դպրոցների շինարարությունը, միաժամանակ կանցկացվեն վերանորոգման աշխատանքներ։ «Մասնավորապես, վերանորոգման աշխատանքներ կանցկացվեն Սամցխե-Ջավախեթիի, Ադիգենիի մունիցիպալիտետի Արալ գյուղի դպրոցում, ինչպես նաեւ՝ Թբիլիսիի թիվ 103 եւ 100 հանրային դպրոցներում։ Վերոնշյալ նախագծի արժեքը կազմում է 36718990,38 լարի»,- հայտարարեց Սանիկիձեն՝ հավելելով, որ միաժամանակ երկրում սկսվել է 9 նոր դպրոցի շինարարությունը։

 
Ավելի Հոդվածներ...
Page 16 of 53
< Հոկտեմբեր 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31