Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՌՈԲԵՐՏ ՀՈՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՆՄՈՌԱՑ ԾԱՓՆ Է…»

1959 թվական։ Գարուն։ Թիֆլիսի բազմամյա ակումբներից մեկում, օպերետային ինքնագործ թատրոնի ղեկավար Վահրամ Գամազյանի՝ «Աշուղ Ղարիբ» ներկայացման փորձերից մեկին ներկա, 22-ամյա գեղեցիկ երիտասարդը խնդրեց իրեն թույլ տալ՝ փորձելու Գամազյանի ընտրած երիտասարդի կողմից ոչ մի կերպ չհաղթահարվող դրվագի խաղը…

Հաջորդ օրը, Գամազյանի նամակով, նա ներկայանում է Թբիլիսիի Ստ.Շահումյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ Վահրամ Եղշատյանին, ով երիտասարդին ներկայացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Ֆերդինանդ Բժիկյանին։ Փորձված ռեժիսորը, առինքնող արտաքինով երիտասարդի արտասանությունից եւ նրա՝ իր հարցերին տրված  պատասխաններից գոհացած, փորձնական ժամկետով, նրան ընդունում է թատրոն։ Սա տեղի ունեցավ ուղիղ 55 տարի առաջ։

Ընթերցել...
 

ՎԱԽԹԱՆԳ ԽՄԱԼԱՁԵ. «ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳԻՏԵՆԱՆ, ԹԵ ՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՐ ՊԱՇՏՈՆԻՆ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ»

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի խորհրդարանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կապակցությամբ փոփոխություններ կատարեց ընտրական օրենսգրքում։ Փոփոխություններն առնչվում են ինքնակառավարման քաղաքների թվին, դրանց քաղաքապետերի, սակրեբուլոյի անդամների ընտրության կարգին, ընտրական նվազագույն արգելագծի մեծությանը, ընտրություններին մասնակից կուսակցությունների ֆինանսավորմանը եւ այլն։ Վերոնշյալ փոփոխությունների համաձայնեցման համար, խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմավորվել էր արտախմբակցային խումբ։ Ճիշտ է, վերջին հաշվով խորհրդարանն ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրարը, թեպետ խորհրդարանական ընդդիմադիր եւ ոչ խորհրդարանական կուսակցությունները նշում են, որ փոփոխությունները կատարվել են հօգուտ կառավարող կոալիցիայի։ Մանրամասների հստակեցման համար մենք դիմեցինք Վրաստանի խոհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ Վախթանգ Խմալաձեին։

- Բատոնո Վախթանգ, նախ հակիրճ ներկայացրեք այն հիմնական փոխությունները, որոնք կկիրարկվեն տեղական ինքնակառավարման առաջիկա ընտրություններին։
- Ինքնակառավարման բարեփոխումների արդյունքում, մինչ այդ գործող ինքնակառավարման հինգ քաղաքներին ավելացան եւս յոթը։ Օրենքում նշվեց, որ այդ թիվն էլ վերջնական չէ եւ ժամանակի ընթացքում փոխվելու է։ Փոփոխությունների համաձայն, ինքնակառավարման միավորում (մունիցիպալիտետում) սակրեբուլոյի անդամների հետ միասին ընտրական է դառնում նաեւ վարչության նախագահի, քաղաքապետի պաշտոնը։ Հիշեցնեմ, որ մինչ այդ, ընտրովի էր միայն Թբիլիսիի քաղաքապետը։ Հստակեցվեց նաեւ ընտրությունների երկրորդ տուրի անցկացման հարցը։ Եթե մինչ այդ քաղաքապետի ընտրություններում երկրորդ տուրը նշանակվում էր այն դեպքում, երբ թեկնածուները 33 տոկոսից քիչ ձայներ էին հավաքում, ապա այժմ հաղթող է համարվում նա, ով կհավաքի ձայների 50 եւ ավելի տոկոսը, հակառակ դեպքում, նշանակվում է երկրորդ տուր, որին կմասնակցեն ընտրություններում առաջին երկու տեղերը գրաված թեկնածուները։
Ինչ վերաբերում է սակրեբուլոյի անդամների ընտրությանը, ապա այստեղ արգելագիծն ավելի ցածր է, քանի որ 50 տոկոսի արգելագծի սահմանման դեպքում, բացառված չէր, որ ստիպված կլինեինք 700-ից ավելի տեղերի համար անցկացնել երկրորդ տուրը, ինչը կապված է լրացուցիչ ֆինանսների, տեխնիկական միջոցների եւ այլնի ծախսման հետ։

Ընթերցել...
 

ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ. «ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՆՊԱՏԱԿԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳՍԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՆ Է»

Արդեն յոթերորդ տարին է, ինչ երկրում գործողության մեջ է դրվել «Գյուղի զարգացման ծրագիրը», որը նպատակաուղղված է նյութական աջակցություն ցույց տալ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական, մշակութային, կենցաղային ու մյուս ոլորտների զարգացմանը, ընդառաջել բնակչության կարիքներին` հույժ կարեւոր հիմնախնդիրների կենսագործման համար:
Թե ինչ է տալիս «Գյուղի զարգացման ծրագիրը» Նինոծմինդայի շրջանին, ինչպես է այն իրականացվում, այս մասին է մեր հարցազրույցը տեղական մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանի հետ:

- Պարոն Կարսլյան, ո՞րն եք համարում գյուղական ծրագրի բուն էությունը, նրա իսկական նպատակն ու կարեւորությունը:
- Պետության կողմից նախաձեռնված նման ծրագիրը, անշուշտ, նորություն է մեր կյանքում եւ անչափ կարեւոր դեր է խաղում գյուղի բնակչության հոգսերն ու կարիքները թեթեւացնելու, տարիների կուտակած կենսախնդիրները լուծելու համար, խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում առաջ են եկել եւ հարուցում են մարդկանց օրինական դժգոհություններն ու գանգատները:
- Իսկ առավել ցավոտ ու հրատապ լուծման ենթակա խնդիրները որո՞նք են:
- Դրանք, իհարկե, շատ են, բայց առաջին հերթին կառանձնացնեինք բնակչությանը խմելու ջրով ապահովելը: Մի բազմաչարչար հարց, որը տարիներ շարունակ չի իջնում օրակարգից:

Ընթերցել...
 

«ԴԻՊԼԻՊԻՏՈՆ»՝ ՔՍԱՆ ՏԱՐԻ ՀԵՏՈ

Մարտի  23-ին մայրաքաղաքի թատերասերները, Ն.Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի բեմին նորից ու մեծ հետաքրքրությամբ դիտեցին Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի «Դիպլիպիտո» ներկայացումը։ Պիեսի հեղինակը ծնունդով թբիլիսցի, ժամանակակից մեծագույն գրող, դրամատուրգ Աղասի Այվազյանն է (1935-2007 թթ.)։

Պիեսը, ճանաչված ռեժիսոր Ռոման Մաթիաշվիլու բեմադրությամբ, դիտվել էր մոտ քսան տարի առաջ։ «Բայց ներկայիս բեմադրությունը, բնականաբար, տարբերվում է նախորդից ոչ միայն իր դերասանական խմբով,- ասում է մեզ ռեժիսորը,- այլեւ՝ երաժշտական, նկարչական ձեւավորումներով եւ կերպարակերտման ուրույն մոտեցումներով ու լուծումներով»։
Ասածը հավաստվում է ներկայացման առաջին իսկ պատկերներից…

Ընթերցել...
 

ԽԱԺԱԿ ԵՓՐԻԿՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Լույս է տեսել թբիլիսցի հայտնի մանկավարժ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Խաժակ Եփրիկյանի «Պատմվածքներ» գիրքը։ Նոր գրքից մեր առջեւ կանգնում է մարդը՝ իր պատմական դրամատիկ ճակատագրով, իր ներկայիս ձգտումներով ու լավագույն վաղվա մշտնջենական սպասումներով։

Այդ տեսակետից, Եփրիկյան հեղինակն ունի ստեղծագործական մի ուրույն երջանկություն, որը, կարծում ենք, բխում է, նախեւառաջ, նրա մասնագիտությունից. մանկավարժի եւ գրողի կերպարները, տանջանքի ու տառապանքի գողգոթան անցնելիս, չեն կորցնում կյանքի անաղարտ հավատը, ավելին, հոգեպես կոփվում ու գտնում են նրա նույնչափ անաղարտ հանգրվանները։ Դա, ասես, զուտ մանկավարժի պատգամն է սերունդներին։ Հենց նման ընկալումով է Խ.Եփրիկյանը հյուսել իր նորընծա ժողովածուն։ Անդրադառնանք այդ պատմվածքներից մի քանիսին։
Ընդամենը երկու էջի սահմաններում է հեղինակը ամփոփել «Գնչուն» պատմվածքը։ Սպիտակաթեւ ու գեղեցիկ աղավնու՝ բնության չքնաղ ու անմեղ արարածի եւ մենակյաց բանտարկյալի միջեւ հոգու անորսալի թելերով ստեղծված կապը, հուզիչ մի պատմություն է եւ, իր դրամատիկ ավարտով, ասես, լինի բնության արարածին վերուստ սահմանված հավատարմության ու անշահախնդիր սիրո սթափեցնող կոչ։

Ընթերցել...
 

ԴՐՎԱԳՆԵՐ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ

Բախտիար Հովակիմյանի «Դրամատուրգ Վաչե Հարությունյան» ծավալուն մենագրությունը, որը վերջերս լույս է տեսել Երեւանում, շնորհակալ գործ է անցյալ դարի հայ դրամատուրգիայի ու թատրոնի պատմության ուսումնասիրման ճանապարհին, արժեքավոր է նաեւ նրանով, որ վավերագրական հետաքրքիր փաստեր է պարունակում Խորհրդային Միության սահմաններում գործող հայկական, այդ թվում՝ Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի (1928-1945) եւ 1858-ին հիմնադրված այսօր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնների մասին։ Բայց մինչ այդ դրվագներին անդրադառնալը, նախ հակիրճ ներկայացնենք Վաչե Հարությունյան արվեստագետին (1900-1986)։

 Վաչե Հարությունյանը եղել է բազմաժանր գրող, կինոսցենարիստ եւ առավելապես դրամատուրգ ու թատերական գործիչ։ Եղել է նաեւ իր ժամանակի անվանի մանկավարժ, ծննդավայր Կոշի (Հայաստանի Հոկտեմբերյանի, այսօր արդեն՝ Արմավիրի մարզ) առաջին դպրոցի հիմնադիրներից մեկը։
Իր դրամատիկական ժառանգությամբ, որ ընդգրկում է երեք տասնյակ պիեսներ, Երեւանի պետթատրոնի դերասան-ռեժիսոր Վավիկ Վարդանյանի հետ, Վահեն իր ավանդն է ներդրել ժամանակի թատերական խոշոր օջախների՝ Երեւանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Ղարաքիլիսայի (Վանաձոր), Հայաստանից դուրս՝ Բաքվի, Թբիլիսիի հայկական թատրոնների համար պրոֆեսիոնալ ռեժիսորներ, դերասաններ պատրաստող թատերական ստուդիաներ ստեղծելու գործում։

Ընթերցել...
 

ՄԱՆԿԱՎԱՐԺ ՍԱՄՎԵԼ ՓՈՒԹՈՒԼՅԱՆԻ ԵՐԿԱՐ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում շատ են վաստակաշատ ուսուցիչները, որոնցից մի քանիսն արդեն մանկավարժի կեսդարյա ճանապարհ են անցել: Նրանց համար աշակերտը ոչ թե կարգավիճակ է, որը համախմբում է դասարանում նստածներին, այլ առանձին անհատներ, որոնցից յուրաքանչյուրին ուսուցիչն ընկալում, յուրաքանչյուրի հետ հաղորդակցվում է առանձին-առանձին: Վաստակաշատ այս ուսուցիչներին է ընդհանրացնում Սամվել Փութուլյանը:

Փութուլյան-մանկավարժի ոդիսականը շատ երկար է: Այն արդեն հիսուն տարիների վաղեմություն ունի, որին հետադարձ հայացք գցելով նրա հիշողության մեջ էջ առ էջ վերականգնվում են անցած տարիները, որոնք լի են եղել իմաստալից առօրյայով:

Ընթերցել...
 

ՊԱՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐ ԱՍՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Թբիլիսիի տասնամյա կրթությամբ նկարչական ուսումնարանը (տնօրեն՝ Նոդար Մումլաձե), որը, ի դեպ, տեղակայված է հայկական 104-րդ դպրոցի առաջին հարկում, պարբերաբար ստանում է այլեւայլ բովանդակության ցուցահանդեսների մասնակցելու հրավերներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

2013-ին ուսումնարանը նման հրավեր ստացավ Լեհաստանի հանրապետությունից։ Այստեղ՝ Տորան քաղաքի մանկական պլաստիկ ստեղծագործության պատկերասրահ-կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հերթական՝ 17-րդ միջազգային մրցույթը, որը նվիրված էր բնության եւ էկոլոգիայի պաշտպանությանը եւ ընթացավ՝ «Ամեն ինչ կանաչ, ամեն ինչ կապույտ» նշանաբանով։ Այդ լայնամասշտաբ ցուցահանդես-մրցույթին, արժանավոր կերպով իրենց մասնակցությունը բերեցին նշյալ ուսումնարանի մի խումբ աշակերտներ։  Լեհական այդ քաղաքում ուսումնարանի ուսմասվար Դիանա Սանբուրին եւ գրաֆիկայի բաժնի դասատու Նինո Բասիլաշվիլին, անթաքույց գոհունակությամբ, խոսեցին ու կիսվեցին մրցույթի մասնակիցների հետ եւ իրենց սաների՝ տարբեր մրցույթներում ու, մասնավորապես, այս մրցույթին պատշաճ եւ մեծ պատասխանատվությամբ պատրաստվելու մասին, որը եւ, ինչու չէ, արդարացրեց ուսումնարանի ղեկավարության ու մանկավարժների սպասումները։
Մրցույթի միջազգային ժյուրիի որոշմամբ, արդյունքում, տարիքային համապատասխան հարթակում հաղթեց ուսումնարանի՝ գրաֆիկայի խմբի 8-րդ դասարանի աշակերտուհի Ասմինե Ղազարյանը, ով միաժամանակ պարգեւատրվեց թե՚ մեդալով, թե՚ դիպլոմով։ Ասմինեն խոստովանեց, որ հաղթանակի զգացումը իրեն, ասես, թեւեր է տվել…
Դիպլոմներ ստացան նաեւ ուսումնարանի տարբեր դասարանների աշակերտներ Կոտե Ղվաբերիձեն (8-րդ դաս.), Նինա Սարգիսովան (8-րդ դաս.), Մարի Քուշաշվիլին (8-րդ դաս.), Թաթիա Մամուլաշվիլին (6-րդ դաս.), Էլենե Դավիթաշվիլին (6-րդ դաս.)։
Դիպլոմների արժանացան նաեւ ուսումնարանի դասատուներ Նինո Բասիլաշվիլին, Թեոնա Գասիշվիլին եւ Թամունա Նակաիձեն։ Ի սրտե շնորհավորում ու լուսավոր ճանապարհ ենք մաղթում ձեզ, ապագա գեղանկարիչներ։


ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
Ավելի Հոդվածներ...
Page 20 of 53
< Սեպտեմբեր 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30