Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ՆՎԱԶՈ՞ՒՄ Է

Վերջին մեկ ամսվա ընթացքում, պաշտոնական վիճակագրությամբ, կենսական նվազագույնը նվազել է հինգ լարիով, թեպետ, ինչպես նշում են վիճակագիրները, նվազեցման միտումն արդեն կանգ է առել։ Միաժամանակ, վիճակագիրների կանխագծումներով, արդեն սեպտեմբերին գները կսկսեն բարձրանալ, հետեւաբար, կմեծանա նաեւ կենսական նվազագույնի չափը։

«Սաքստատի» տեղեկատվությամբ, հունիսին աշխատունակ տղամարդու կենսական նվազագույնը կազմեց 149,7 լարի, հուլիսին այդ ցուցանիշը նվազեց եւ հասավ 144,8 լարիի։ Նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ նվազումը կազմեց 1,7 լարի։
Հատկանշական է, որ հուլիսին միջին սպառողի կենսական նվազագույնը կազմեց 128,2 լարի, հունիսի 132,6 լարիի դիմաց, իսկ միջին ընտանիքի կենսական նվազագույնը՝ հունիսի 251,1 լարիից հուլիսին նվազեց մինչեւ 242,8 լարի։
 Վիճակագրության համաձայն, երկու հոգուց բաղկացած ընտանիքի կենսական նվազգույնը կազմում է 205,1 լարի, երեք հոգուց բաղկացած ընտանիքինը՝ 230,8 լարի, չորսինը՝ 256,4 լարի, հինգինը՝ 288,5 լարի, իսկ վեց եւ ավելի անդամ ունեցող ընտանիքինը՝ 341,1 լարի։

Ընթերցել...
 

ԿՐՔԵՐ ՄԻՆԱՐԵԹԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՌԹԻՎ

altՍամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Ադիգենիի մունիցիպալիտետի Ճելա գյուղում մեկուկես ամիս կանգնեցված 24 մետր բարձրության մինարեթի շուրջ բորբոքված կրքերը հանգեցրել են մի շարք ընդհարումների եւ բողոքի ակցիաների։

Մինարեթի ապամոնտաժման պաշտոնական որոշման կատարումը իրականացրել է Վրաստանի ֆինանսների նախարարության պետեկամուտների վարչությունը` այն հիմնվորմամբ, որ անհրաժեշտ է ստուգել, թե մինարեթի կառուցման ժամանակ օգտագործված մետաղը պատշաճ մաքսային ստուգում անցել է, թե ոչ:
Մինարեթի կառուցվածքները Վրաստան էին բերվել Թուրքիայից, հուլիսի 14-ին, Ճելա գյուղի անհատական ձեռներեց գրանցված մի բնակչի կողմից եւ դրվել նրա, որպես մզկիթ ծառայող մասնավոր տան բակում: Բայց օգոստոսի 20-ին Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն` մինարեթի տեղադրումն անօրինական է եւ տեղական իշխանությունների կողմից չարտոնված: Արդյունքում, օգոստոսի 26֊ին իրավապահներն արդեն կանգնեցված մինարեթը ապամոնտաժել եւ դուրս էին բերել գյուղից։ Գործընթացը ուղեկցվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ տեղի մուսուլմանների ընդհարումներով։ Բախումների արդյունքում ծեծի են ենթարկվել 6, իսկ ոստիկանության բաժանմունք են տարվել 11 տեղի բնակիչներ։

Ընթերցել...
 

ՆՈԴԱՐ ԺՎԱՆԻԱՅԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Հիացմունք ապրելով արվեստի երիտասարդ գործիչների ստեղծագործությունից՝ հաճախ ինքդ քեզ հարցնում ես. «Հետաքրքիր է, թե ո՞ւմ աշակերտն է»։ Իսկ երբ ստեղծագործողը փառքի զենիթում է, ցանկություն է լինում հարցնել. «Իսկ նա աշակերտներ եւ հետնորդներ ունի՞»։ Եվ եթե կան այդպիսիք եւ այն էլ՝ արժանավոր, հարգանքը կրկնապատկվում է։

Երբեք չմոռանալ երախտավոր երաժիշտներին, ովքեր առանձնակի ավանդ են ներդրել վրացական երաժշտական կուլտուրայի մեջ, ժողովրդականացնել նրանց հիանալի գործունեության արդյունքները՝ ահա այս շնորհակալ գործով անդուլ կերպով զբաղված է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պատմության գլխավոր թանգարանապահ Մարինա Չիխլաձեն։ Նա նախատեսել է համերգաշարք, ուր ելույթ են ունենում Սուլխան Ցինցաձեի անվան պետական լարային կվարտետի մասնակիցների երիտասարդ սաները։ Այդ փառապանծ լարային կվարտետի գրեթե կեսդարյա փառքը այժմ բազմապատկում են Կոնստանտին Վարդելին (առաջին ջութակ), Թամազ Բատիաշվիլին (երկրորդ ջութակ), Նոդար Ժվանիան (ալտ), Օթար Չուբինիշվիլին (թավջութակ)։

Ընթերցել...
 

ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Այսպիսով երկրում օրեցօր նոր թափ ու ծավալ է ստանում նախագահական քարոզարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արդեն հայտ է ներկայացրել նախագահության շուրջ 30 թեկնածու։ Կողմնակիցների (26 հազար 530) անհրաժեշտ ստորագրահավաքից բացի, թեկնածուները ձեռնամուխ են եղել իրենց նախընտրական ծրագրերի քարոզչությանը։

Այսպես, երկրի տարբեր երկրամասերում բնակչության հետ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ու պատասխանատու անձանց հետ հանդիպումներ է անցկացնում կառավարող «Վրացական երազանք» կոալցիայից նախագահության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին։ Նրա նախընտրական ծրագիրը, որոշակի ճշգրտումներով հիմնականում ընդգրկում է բոլոր այն խոստումները, որոնք դեռեւս անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին առաջարկում էր «Վրացական երազանք» կոալիցիան։
Նախորդ իշխանության կողմից իրականացված բարեփոխումները, առաջիկայում իրականացվելիք, հիմնականում սոցիալական բնույթի փոփոխությունները այն հիմնական թեմաներն են, որոնց վրա հիմնված է «Միասնական ազգային շարժման» կողմից նախագահության թեկնածու առաջադրված Դավիթ Բաքրաձեի քարոզարշավը։

Ընթերցել...
 

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼ

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի խորհրդարանը հիպոթեքային պայմանագրերով, բռնագրավումների որոշումների կատարումը հետաձգել է մինչեւ հաջորդ տարվա փետրվարի մեկը։

Օրենսդիր մարմնի սույն, ինչպես նաեւ բանկային համակարգին վերաբերող մյուս որոշումները հանգեցրին միկրոֆինանսական կազմակերպությունների քննադատությանը։ Նրանց պնդմամբ, խորհրդարանի կողմից հիպոթեքային որոշումների կատարման մորատորիումի (ժամանակավոր ընդհատում¤ որոշումը միանշանակորեն բացասաբար կանդրադառնա երկրի էկոնոմիկայի վրա։ Օրինանախագիծը քննադատության արժանացավ նաեւ կոմերցիոն բանկերի կողմից։
Իսկ հիպոթեքային պայմանագրերով ծանրաբեռնված մարդիկ, իրենց հերթին, պահանջում են քննչական հանձնաժողովի ստեղծում, որը քննելու է բանկային սույն գործընթացը, որի արդյունքում շատ քաղաքացիների առջեւ ծառացել է առանց բնակարանի մնալու սպառնալիքը։ «Այդ նպատակով մենք Վրաստանի ողջ մասշտաբով սկսում ենք ստորագրահավաք։ Մինչեւ քննչական հանձնաժողովի աշխատանքի ավարտը, պահանջում ենք նաեւ մորատորիում հայտարարել հիպոթեքային պայմանագրերով մարդկանց բնակարաններից արտաքսման վրա»,- հայտարարեցին հատուկ կազմավորված հիպոթեքային կոմիտեում։

Ընթերցել...
 

«ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ. ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ»

altԻնչպես հաղորդել ենք («Վրաստան» 35-36, 11 մայիսի 2013թ.), Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում անցկացվեց Միքայել Արամյանցի ծննդյան 170֊ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց նաեւ հայ մեծ բարերարի կյանքի ու գործունեությանը նվիրված գրքի հեղինակ Վահե Անթանեսյանը։ Գիրքը այսօր արդեն ընթերցողի սեղանին է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Երիցյանի՝ վերոնշյալ գրքի գրախոսականը։

Ընթերցողի սեղանին է դրված Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց. կյանքի եւ գործունեության դրվագներ» գիրքը։ Ազատ շարադրանքի ոճով հեղինակը ձգտել է ներկայացնել դրվագներ Միքայել Արամյանցի կյանքից ու գործունեությունից։ Ցավոք, այնպես է ստացվել, որ մինչեւ այժմ մենք որեւէ հիմնարար եւ ամբողջական ուսումնասիրություն չունենք մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ մեծ գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի մասին։
Այս բացը լրացնելու փորձ է արել Վահե Անթանեսյանը՝ օգտագործելով արխիվային նյութեր, դիմելով ժամանակի կենսագիրներին, մասնավորապես՝ Գրիգոր ավագ քահանա  Մանդակունու «Ոսկի բարեկամ հայ ընտանեաց» աշխատությանը։ Բազմաթիվ տեղեկություններ քաղված են ժամանակի մամուլից։ Սրանք են հիմնական աղբյուրները, մանավանդ, որ այդ ժամանակ ձեւավորված սկզբունք է գործել՝ չբարձրաձայնել, չթմբկահարել բարեգործությունը, այլ հնարավորինս աննկատ մնալ, ասելով, որ բարեգործությունը պետք է միայն բարձրյալին հայտնի լինի։ Թերեւս այդ պատճառով մինչ այսօր էլ Միքայել Արամյանցի բազմաթիվ բարեգործություններ այդպես էլ անհայտ են մնացել։ Բայց հայ մեծ բարեգործների համար դա չէր կարեւորը, այլ մարդկանց օգնության ձեռք մեկնելը, հասարակության կենսագործության համար կարեւոր մարմինների բնականոն ընթացքին աջակցելը։ Եթե անգամ այս առումով դիտարկենք հեղինակի  հավաքած նյութերը, ապա կտեսնենք Միքայել Արամյանցի բարեգործության լայն շրջանակը եւ նրա գործուն, կոնկրետ եւ հասցեական քայլերը։

Ընթերցել...
 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վրաստանում օգոստոսի 14-ին նշվեց Աբխազիայում հակամարտության սկսվելու 21-րդ տարելիցը։

21 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 14-ին, Վրաստանի Ազգային գվարդիան մուտք գործեց Աբխազական ինքնավարության տարածք, Փսոու-Ինգուրի երկաթուղու հատվածի պաշտպանության պատրվակով: Այսպես կոչված «աբխազական գվարդիայի» մարտիկները կրակ բացեցին վրաց զինվորականների վրա: Զինված դիմակայությունը վերաճեց վրաց-աբխազական պատերազմի:
Պատերազմը տեւեց 13 ամիս եւ 13 օր, դրա հետեւանքն Էին հարյուր հազարավոր փախստականներ եւ տասնյակ հազարավոր զոհվածներ: Թբիլիսին կորցրեց հսկողությունը Աբխազիայի տարածքի նկատմամբ: Զինված դիմակայութան ընթացքում վրացական կողմից զոհվեց շուրջ 15 հազար մարդ:
Օգոստոսի 14-ին, հակամարտության 21-րդ տարելիցին, Վրաստանի վարչապետը, կառավարության եւ խորհրդարանի անդամները, հասարակայնության ներկայացուցիչները Հերոսների հրապարակում ծաղկեպսակներով զարդարեցին երկրի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշակոթողը, հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին։

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս Վրաստանի կառավարությունը, հերթական անգամ ընդգծելով զբաղվածության հիմնախնդրի առաջնահերթությունը, հրապարակեց աշխատանքային շուկայի ձեւավորման պետական ռազմավարությունը եւ այդ շուկայի ձեւավորման ռազմավարական ծրագրով նախատեսված 2013֊2015 թվականների գործունեության ծրագիրը։

Ռազմավարական բնույթի սույն փաստաթղթից բխում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կկազմավորվի զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական բաղադրամասերի օրենսդրական, մեթոդական, տեղեկատվական եւ կազմակերպչական համակարգը։ Միաժամանակ, քայլեր են ձեռնարկվելու տվյալների բազայի կատարելագործման նպատակով, այն հաշվով, որպեսզի պետությունն իր տնօրինության ներքո ունենա այդ ոլորտին վերաբերող եւ աշխատանք որոնողների անհատական ստույգ տվյալները։
Նախատեսվում է, որ 2013֊2014 թվականներին «Զբաղվածության աջակցության կենտրոններում» կգրանցվի շուրջ 150֊170 հազար աշխատանք որոնող։ Նրանցից 40֊45 հազարը, անմիջականորեն կենտրոնի միջնորդությամբ, կստանա աշխատանք։ Բացի այդ, հանրային աշխատանքում եւ ենթակառույցային նախագծերում ժամանակավորապես աշխատանք կգտնեն կենտրոններում գրանցված եւս 10֊12 հազար գործազուրկներ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 30 of 53
< Հոկտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31