Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱ ԵՐԿՈՒ ԳԱԳԱԹ՝ ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Իր պատանի սանին՝ 12-ամյա Հովհաննեսին, Թբիլիսիի Զ.Փալիաշվիլու անվան երկրորդ երաժշտական ուսումնարանի դասախոս, թավջութակահար, դիրիժոր, Վրաստանի վաստակավոր ուսուցիչ Հենրիխ Անտոնի Բաբլումյանը, մի գեղեցիկ օր, ընդգրկեց նվագախումբ։ Այդ ժամանակ տղան, որ նոր էր ընդունվել ուսումնարանի տրոմբոնի բաժին, դեռ նոտաները լիարժեք չէր յուրացրել։ «Ոչինչ,- հորդորեց մանչուկին մաեստրոն,- լողալ սովորելու համար, դեռ պետք է ջուրը մտնել…»։ Իսկ, երբ Հովհաննես Համբարձումյանը հայտնվեց արդեն կոնսերվատորիայի տրոմբոնի ֆակուլտետում, դարձյալ մաեստրոյի ոչ այն է խորհրդով, ոչ այն է պահանջով, տեղափոխվեց կոմպոզիցիայի ֆակուլտետ եւ նրա հանձնարարականներով սկսեց ստեղծագործական փորձերը…

Ստեղծվեցին դաշնամուրային առաջին վարիացիաները, շուտով եւ ծնվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծածավալ «Պատարագ» ստեղծագործությունը, որի դեբյուտը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ 2012թ.֊ի ապրիլի 24֊ին, ցեղասպանության նահատակներին նվիրված համերգին, ապա եւ՝ 2013թ.֊ին՝ Ֆրանսիայում, Փարիզի հայկական եւ ֆրանսիական կաթոլիկական եկեղեցիներում։
Հենրիխ Բաբլումյանը, ով այս գարնանը, ցավոք, հեռացավ կյանքից, հասցրեց վայելել իր սպասումների պտուղը. ի վերուստ օժտված պատանին, որին նկատել էր ուսուցչի սրատես աչքը, արդարացրեց նրա հույսերը…
Այսօր ուզում ենք ընթերցողին ներկայացնել Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, Անդրե Բալանչիվաձեի անվան թոշակառու, 20-ամյա Հովհաննես Համբարձումյանին։

Ընթերցել...
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՀՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակի փոփոխումը խստացվում է։ Խորհրդարանի նախաձեռնությամբ կառավարությունը կընդունի հատուկ որոշում, որտեղ նշված կլինի, թե ինչ պայմաններում է հնարավոր հողի կարգավիճակի փոփոխումը։ Խորհրդարանը նման որոշմանը հանգեց ելնելով վերջին իրադարձություններից, երբ, չնայած հայտարարված մորատորիումի, գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխվում էր եւ իրականացվում էր դրանց վաճառքը։

Կարգավիճակը փոխած հողերը շատ ավելի թանկ են վաճառվում։ Մասնագետների հայտարարությամբ, վերոնշյալ փաստը կրկին անգամ ցուցադրում է նախորդ իշխանության անհամապատասխան վերաբերմունքը վերոնշյալ հարցի նկատմամբ։ Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնց նկատմամբ պահանջարկը մեծ է, վաճառվում էին անհամեմատ նվազ գներով։
 Վրաստանի խորհրդարանի ճյուղային էկոնոմիկայի եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Զուրաբ Տղեմալաձեի հայտարարությամբ՝ օտարերկրացիների եւ արտասահմանյան ֆերմերների կողմից որպես սեփականություն հողի հանձնումն արգելող օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, հողերի կարգավիճակի փոփոխումը զանգվածային բնույթ ստացավ։ Նրա տեղեկատվությամբ՝ միայն երկու օրվա ընթացքում քննարկման էր ներկայացվել նման 61 դիմում։
«Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի արժեքը շատ ավելի բարձր է, թեպետ գնորդները պատրաստ են դրանից ավելին վճարել։ Հետեւաբար, փնտրեցին եւ գտան հողերի սեփականաշնորհման տարանցիկ ուղիներ»,- խորհրդարանի նիստին հայտարարեց Տեղմալաձեն։

Ընթերցել...
 

ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

(համերգ-հանդիսույթ Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը)

«Օքրոյի «Ջավախք՝ դրախտաբույր օրրան» ժողովածուի մեջ ես տեսնում եմ մեծ սիրո ու մեծ նվիրումի ներշնչմամբ տրոփող նրա հոգին եւ հույս եմ տածում, որ գիրքն ընդունելի ու սիրելի կլինի ընթերցողին»: Այս խոսքերը, որ մեջբերված են գրքից, պատկանում են Օքրոյանի՝ (1939-2003) վիրահայ անվանի գրողի, գրականագետի տիկնոջը՝ վաստակաշատ մանկավարժ, բանասեր Անիչկա Մահտեսյանին, ով առաջին ունկնդիրն է եղել հեղինակի ստեծագործությունների ու ներշնչանքի աղբյուրը:

Մենք եւս հավատում ենք, որ գրքում զետեղված, հայրենի եզերքին, ծննդավայրին՝ Վրաստանի Ախալքալաքիի շրջանի Տուրցխ գյուղին ձոնված, անկեղծ, որդիական զուլալ զգացումների արգասիք գործերը, որ այժմ բերված են մի հարկի տակ՝ շքեղ հրատարակված գրքով, կսիրվեն ընթերցողի կողմից ու նրա մեջ է՚լ ավելի բորբոք կպահեն Ջավախքի սերը: Չհավատալու իրավունք, թերեւս, չունենք էլ, քանզի, ճոխ, գունեղ պատկերներով հարուստ, հեղինակի տարբեր ժողովածուներում հրատարակված, նրանք վաղուց են գրավել ընթերցողին՝ իբրեւ ջավախքապատումի հիանալի նմուշներ: Եվ ահա «Օքրո Օքրոյան» հրատարակչությունը, հուրախություն ընթերցողի, դրանք ներկայացնում է առանձին գրքով՝ որպես հավաքական ամբողջություն: Եվ այդ շնորհակալ գործը ամենայն ջանադրությամբ ու հմտությամբ իրականացրել է հիմնադրամի աշխատակից, գրող, սցենարիստ Ռուզան Մահտեսյանը. նա է գրքի կազմողն ու խմբագիրը, բավականին խոսուն առաջաբանի հեղինակը: Իսկ գրքի գլխավոր խմբագիրն է հրատարակչության տնօրեն Արտակ Ոսկանյանը:

Ընթերցել...
 

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ ԵՎ ԱԹԼԵՏԻԿԱ

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վրաստանի սուսերամարտի հավաքականը մասնակցում է օգոստոսի 5֊ին Բուդապեշտում մեկնարկած սուսերամարտի աշխարհի առաջնությանը։ Երկրի ազգային ընտրանին ներկայացված է վեց մարզիկներով։ Ընտրյալների թվում է հայազգի սուսերամարտիկ Միքայել Միքայելյանը։ Երկրի մարզական դրոշի ներքո հանդես են գալու նաեւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն Սանդրո Բազաձեն, մայրցամաքի առաջնության բրոնզե մեդալակիրներ Բեքա Բազաձեն, Միխեիլ Մարդալեիշվիլին, Սաբա Սուլամանիձեն եւ Լուկա Ղաղանիձեն։

ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԸ՝  ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի  Ռիետի քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում։
Հայ աթլետի 6 փորձերից լավագույնը ստացվել է երրորդը, որում նա գրանցել է 16.01 մետր արդյունք՝ վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը։ Լեւոն Աղասյանը գրանցել է մրցաշրջանի լավագույն արդունքը։
Երկրորդ տեղը գրաված ֆին Կրիստիան Պուլիի արդյունքը 15.88 մետր է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռոա Վլադիմիր Կոզլովը՝ 15.85 մետր։
Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը շարունակեց ժամանակին հայ ճանաչված աթլետներ Իգոր Տեր֊Հովհաննիսյանի, Ռոբերտ Էմյանի եւ ուրիշների էստաֆետը։

 

ՇԱԼՎԱ ՓԻՓԻԱ. «ՕՐԵՆՔԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԻ»

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի խորհրդարանը հավանություն տվեց կոոպերատիվների մասին օրինանախագծին։ Դրանից հետո մեկնարկելու է գյուղատնտեսության ոլորտի բարեփոխման երկրորդ փուլը, որը նախատեսում է գյուղացիներին եւ ֆերմերներին տեղեկատվության հաղորդում եւ կոոպերատիվներում նրանց միավորման նախապատրաստում։
Վերոնշյալ օրինագծի կապակցությամբ մենք դիմեցինք Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիային եւ Վրաստանի խորհրդարանի ագրարային կոմիտեի փոխնախագահ Գիգլա Ագուլաշվիլուն։

- Բատոնո Շալվա, օգոստոսի մեկին ավարտվեց սակավահող ֆերմերների աջակցության ծրագիրը։ Ձեր կարծիքով, հաջորդ տարի ֆերմերներին գյուղատնտեսական քարտերի հանձնման ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։
- Բնականաբար, ծրագիրը կշարունակվի։ Նախկինում այդ հարցով ոչ մի վիճակագրություն չէր տարվում, այդ պատճառով քարտերի հանձնման համար ցուցակների նախապատրաստման գործընթացն անցկացվեց բացթողումներով, ցուցակում բացակայում էին մի շարք գյուղեր։ Առաջիկայում մեկնարկային ավելի լավ վիճակի մեջ կլինենք, քանզի արդեն գրեթե լիարժեք տեղեկատվություն ունենք ինչպես ոլորտի վիճակի, այնպես էլ՝ ոլորտում զբաղված մարդկանց, փոքր եւ միջին ֆերմերների մասին։ Էլ չեմ խոսում գյուղատնտեսական խոշոր միավորումների մասին։ Չեմ բացառում, որ առաջիկայում ծրագրի ձեւաչափը կարող է փոխվել, թեպետ, ընդհանուր առմամբ, ծրագիրը կմնա ուժի մեջ։
Բնականաբար, տվյալ պահին դժվար է խոսել ծրագրում իրականացվելիք փոփոխությունների մասին, թեպետ ելնելով նրանից, որ մեր տնօրինության տակ ավելի ստույգ ու սպառիչ տեղեկատվություն ունենք, ուստիեւ հաջորդ ծրագիրը պետք է լինի ավելի արդյունավետ։

Ընթերցել...
 

46-ՐԴ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԸ

«Ամենից հաճախ ես դառնում եմ տուն - դեպի մեր գյուղը եւ մեր գետը, մեր տան դիմացի բլուրը… այնքան հրաշք ու դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլրի մոտ…,»։ Հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի խոսքերն են սրանք՝ գրված հայրենի գյուղի՝ Գանձայի մասին, ուր նրա մահից 47 տարի անց՝ 1967-ին, հիմնադրվեց եւ ցայսօր մեծ շուքով տոնվում է նրա պոեզիայի օրը՝ արդեն 47-րդ անգամ։

Այս տարի արարողությունն սկսվեց առավոտյան ժամը 10-ին, Վահան Տերյանի տուն թանգարանի կողքին գտնվող մեծ քնարերգուի պապի կառուցած շքեղաշուք եկեղեցում՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եւ Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանի ու հոգեւոր դասի մասնակցությամբ սկսվեց տոնական Սուրբ պատարագը։
Ապա՝ ժամը 12-ին հանդիսույթը շարունակվեց դաշտահանդեսով։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ը ՄԱԿ-ի որոշմամբ հռչակված է Բարեկամության օր: Եվ քանի որ մեր մայրաքաղաքը՝ Թբիլիսին դարեր շարունակ իր բազմազգ նկարագրով բարեկամության հրաշալի օրինակ է, ապա, բնականաբար, այս տոնը Թբիլիսիում անտեսվել չի կարող: Ահա այս տարի եւս այն նշվեց մեր քաղաքում՝ Վակեի զբոսայգու նորաբաց գրադրանում: Տարբեր ազգերի ներկայացուցիչներով լեցուն լուսավոր սրահում կայացած հանդիսավոր միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Թբիլիսիի քաղաքապետարանին եւ Վրաստանի գրողների միությանը:

Ընթերցել...
 

ՆՈԴԱՐ ԽԱԴՈՒՐԻ. «ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

altԷներգետիկական նախագծեր, գյուղատնտեսություն, սննդամթերքների վերամշակման արտադրություն, զբոսաշրջություն եւ տրանսպորտային փոխադրումներ՝ ահա այն ոլորտները, որոնցով հետաքրքրվում են տեղական եւ օտարերկրյա ներդրողները։ Այդ մասին «Վրաստանի» թղթակցի հետ զրուցելիս՝ հայտարարեց Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին։ Նախարարի հավաստմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրում իրականացվել է 240 միլիոն դոլարի ներդրում, իսկ ինչ վերաբերում է երկրորդ եռամսյակի տվյալներին, ապա Նոդար Խադուրու խոսքերով, դրանք կհրապարակվեն սեպտեմբերին։ Խադուրին վստահեցրեց, որ սեպտեմբերին տեղի կունենա նաեւ ներդրումային հիմնադրամի շնորհանդեսը, ինչն է՚լ ավելի կնպաստի գործարարության ակտիվացմանն ու տարբեր տեսակի ներդրումների գրավմանը։

 - Բատոնո Նոդար, ասացեք խնդրեմ, վերջին մի քանի ամիսներին կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվել ներդրումների գրավման եւ ընդհանրապես, երկրում գործարար սեկտորի ու Վրաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
- Նախ, մենք անմիջականորեն քայլեր ձեռնարկեցինք բյուջեի առավելագույն թափանցիկության ապահովման ուղղությամբ։ Դրանք ուղղված էին մեր եւ ձեր կողմից տրված հարկերից պետության կողմից իրականացվող ծախսերի արդյունավետության բարձրացմանը։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 31 of 53
< Սեպտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30