Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԵՎՈՐԳ ՍԵՐԱՅԴԱՐՅԱՆ` ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ՈՒ ՊԱՅԾԱՌ ՄԱՐԴ

Ազգի դիմագիծն ստեղծում են նաեւ նրա անխոնջ ծառաները։ Այս ճշմարտության շնորհակալ արձագանքն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում հունիսի 15-ին տեղի ունեցած երեկոն՝ նվիրված երջանկահիշատակ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի մահվան տասնամյակին։ Երեկոն Վիրահայոց թեմի աջակցությամբ նախաձեռնել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Թբիլիսյան կազմակերպությունը: Միջոցառումը վարում էր հայոց լեզվի եւ գրականության բազմամյա մանկավարժ, Գեւորգ Սերայդարյանի կողմից հիմնադրված, Թբիլիսիի Սուրբ Եղիա մարգարեի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի առաջին ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը։

Ոգեկոչման երեկոն, որ երախտիքի դրսեւորում էր երեք տասնամյակ (1973-2002թթ.) Վրաստանի հոգեւոր թեմը առաջնորդող Գեւորգ Սերայդարյանի հիշատակի հանդեպ, ներկաներին ստիպեց հիշել նրա երկրային կյանքի ուսանելի գործերը։
1972թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով, Գեւորգ Սերայդարյանը նշանակվել էր Վրաստանի հայոց առաջնորդական տեղապահ, իսկ 1973-ից առաջնորդել Վիրահայոց թեմը, նույն թվականին ձեռնադրվել եպիսկոպոս։ 1995-ից Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ էր։ 1971թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցների կազմման պատասխանատվությունը վստահվել էր տոմարագիտության ասպարեզում իրեն հավասարը չունեցող Գեւորգ Սրբազանին։ Ռոզա Զոհրաբյանը եւ կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ելույթներում ներկայացրին Գեւորգ արքեպիսկոպոսի կյանքի արգասավոր, օրինակելի էջերը։

Ընթերցել...
 

ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Աֆղանստանում զոհված վրացի զինվորների դիերը հունիսի 9-ին Սուրբ Երրորդության Մայր տաճարից փոխադրվեցին նրանց ընտանիքներ։

Սուրբ Երրորդության տաճարում կայացավ հոգեհանգիստ, որ մատուցեց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։
Սգո արարողությանը մասնակցեցին Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, կառավարության եւ խորհրդարանի անդամները, հասարակայնության ներկայացուցիչներ։ Տաճարում էր նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։
Հունիսի 9-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածնի եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության բաժնի տնօրեն ու Վանական խորհրդի նախագահ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Աֆղանստանում զոհված վրաց զինվորականների հիշատակի պատարագ։
Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները Գորիում մասնակցեցին Գիորգի Ադամովի հոգեհանգստի արարողությանը։
Աֆղանստանում զոհված վրաց զինվորները հունիսի 13-ին զինվորական պատիվներով հողին հանձնվեցին։

 

ՎՐԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՎԻԶԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

altՎրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի բացառում, որ կվերանայվի մի շարք երկրների հետ ազատականացված վիզային քաղաքականությունը։

 

Նա հայտարարել է, որ Վրաստանում գոյություն չուներ միգրացիայի քաղաքականություն, ինչը առաջացնում էր մեծ թվով թյուրիմացություններ տարբեր երկրների կամ մասնավոր անձանց հետ։
Փանջիկիձեն հաղորդել է, որ արդարադատության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կմշակի միգրացիայի վերաբերյալ օրենսդրություն։  Նա հավելել է, որ դա տեղի կունենա Եվրամիության հետ վիզա-ազատականացման բնագավառում գործողությունների պլանի հաշվառմամբ։

Ընթերցել...
 

Ի՞ՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության նախաձեռնությամբ, երկրի բոլոր մունիցիպալիտետներում մշակվեցին Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից ֆինանսավորման ենթակա, առանձին գյուղերի համար առաջնահերթային նախագծերը։

Ընդհանուր առմամբ, Վրաստանի ողջ մասշտաբով մշակվեց եւ նախարարության, այն է՝ կառավարության հաստատմանը ներկայացվեց ավելի քան 1800 նախագիծ։ Հատուկ հանձնաժողովի կողմից վերոնշյալ քանակությունից առանձնացվեց 600 նախագիծ, որից իրականացման համար կենտրոնական բյուջեից հատկացվել է շուրջ 200 միլիոն լարի։ Միանգամից նշենք, որ առաջնահերթությունների ընտրության իրավունքը վերապահվել էր անմիջականորեն բնակչությանը, թեպետ ընտրված առաջնահերթություններին կոնկրետ նախագծային բնույթի հաղորդման ու առաջարկությունների մշակման համար առանձնացվել էին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված խմբեր։

Ընթերցել...
 

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ՝ ԸՆԴՄԻՇՏ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲԱԶՄԱԶԳ ՈՒ ԳՈՒՆԱԳԵՂ ԿՈԼՈՐԻՏ

altՀունիսի 2-ին, Վրաստանի մայրաքաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցուն հարակից Գորգասալու հրապարակում թեւածեց 99-րդ Վարդատոնը։
Միջնադարի աշուղ֊բանաստեղծի՝ Սայաթ-Նովայի (1712-1795թթ.) հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը գրեթե մեկ դար ապրում ու տարեցտարի ընդլայնվում ու նորից վերածվում համայն Թբիլիսիի տոնի, այդ մասին էր վկայում Գորգասալու հրապարակում տոնախմբության եկած ստվար ժողովրդի բազմությունը։

Համաժողովրդական տոնահանդեսը շնորհավորելու էր եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, պատժակատարողական եւ պրոբացիայի նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Պետրոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Ռոստովից ժամանած հայտնի բարեգործ, ծնունդով Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղից Լեոնիդ Գոգորյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետներ։ Այստեղ էին բազմազգ Թբիլիսիի մտավորականներ, գրականության, արվեստի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, դպրոցականներ, Վրաստանի եւ Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից եկած հյուրեր։
Այս անգամ Վարդատոնին, Մեծն Սայաթ-Նովային նվիրված առաջին խոսքը տրվեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, ով թբիլիսցիներին եւ հանդիսության մասնակիցներին շնորհավորեց Վարդատոնի եւ, ընդհանրապես, սայաթնովյան, ուրեմն եւ թբիլիսյան ժողովրդական տոնի առթիվ (Բիձինա Իվանիշվիլու ելույթը կարդացեք ստորեւ)։

Այնուհետեւ միջոցառումը վարող, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը ելույթների համար խոսափողի մոտ էր հրավիրում հռետորներին։

Ընթերցել...
 

…ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

altԻնչպես արդեն հաղորդել ենք, մայիսի 29-ին Բրյուսելում հանրագումարվեցին երկու օր տեւած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երրորդ նստաշրջանի արդյունքները, որին մասնակցում էին Արեւելյան գործընկերության հինգ պետությունների խոհրդարանների պատվիրակությունները, այդ թվում՝ նաեւ Վրաստանի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Նինոծմինիդայից մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը։
Բրյուսելից վերադառնալուց հետո մենք հեռախոսով կապվեցինք Հենզել Մկոյանի հետ եւ խնդրեցինք պատասխանել՝ ինչպես վեհաժողովի աշխատանքին, այնպես էլ որպես մեծամասնական պատգամավոր Նինոծմինդայում իրականացվելիք նախագծերի մասին հարցերին։

 - Դուք առաջին անգամ չէ, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցում եք ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովներին։ Մամուլում նշվեց, որ ներկայիս վեհաժողովը առանձնահատուկ էր։ Ինչո՞վ էր պայմանավորված սույն առանձնահատկությունը։
֊ Նախ ասեմ, որ Եվրամիության եվրանեսթի հետ հարաբերություններում, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության մշտական անդամ եմ, ուստիեւ մասնակցում եմ նման բոլոր հավաքներին։ Իսկ ինչ վերաբերում է Եվրանեսթի ներկայիս խորհրդարանական վեհաժողովին, ապա դրա առանձնակի նշանակության ընդգծման առիթով մեր խորհրդարանական պատվիրակության կազմը ինքնին խոսուն էր։ Այն գլխավորում էր Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Դոլիձեն։ Պատվիրակության կազմում էին Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նախագահ Դավիթ Օնոփրիշվիլին, մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան, ագրարային կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին, պատգամավորներ Գիա Ժորժոլիանին, Թինաթին Խիդաշելին, Գուգուլի Մաղրաձեն, Դավիթ Դարչիաշվիլին, Գիորգի Մելաձեն, Զուրաբ Անջափարիձեն։

Ընթերցել...
 

ԱԴԱՄՅԱՆՑԻՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄ

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում կայացավ «Երեկ, այսօր եւ ընդմիշտ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որի ռեժիսորն է ծնունդով թբիլիսցի, այժմ՝ երեւանաբնակ կինոռեժիսոր Էդուարդ Եդիկիսելովը։ Սցենարի հեղինակ՝ Է.Ասին։

Վավերագրական ֆիլմը 19-րդ դարի Թիֆլիսի, այստեղ ապրող եւ գործող մեծահարուստների, հասարակական ու մշակութային գործիչների գործունեության մասին անդրադարձով, փորձում է ներկայացնել այն օրերի արվեստով շնչող, «արեւելքի փոքր Փարիզ» Թիֆլիսում, ստեղծված արգասավոր մթնոլորտը, ուր հանձին մշակույթը հարգող եւ այն հովանավորելու պատրաստակամությամբ լի հայ մեծ բարերարներ Մանթաշովի, Թամամշեւի, Արամյանցի եւ ուրիշների  ազգանպաստ գործունեության եւ այստեղ ակտիվորեն գործող հայ դերասանական զանազան սիրողական խմբերի՝ մեծահարուստներ Պիտոեւի, Զուբալովի, Մուրաշովի մասնաշենքերում տրված ներկայացումների, կար հայոց թատրոնի ստեղծման բոլոր նախապայմանները։ Ապա, կադր առ կադր գծվում է 1856-ին հիմնադրված եւ հայ բեմարվեստի նվիրյալ Գեւորգ Չմշկյանի ղեկավարած թատերարվեստի կորիֆեյներ Պ.Ադամյանի, Հ.Աբելյանի, Վ.Փափազյանի, Սիրանույշի, Հր.Ներսիսյանի, ապա եւ Բ.Ներսիսյանի, Դ.Ամիրբեկյանի, Է.Ստեփանյանի, Ռ.Պապովյանի եւ այսօր թատրոնում աշխատող դերասանների անզուգական արվեստով իր շքեղ տարեգրությունը կերտած եւ այսօր կերտող հայ մշակույթի կաճառի պատմությունը։
Թատրոնի մեր օրերի ավագ, միջին, երիտասարդ սերունդ ներառող ստեղծագործական խմբի, նրա ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի, ռեժիսորներ Լեւոն Ուզունյանի, Ռոման Մատիաշվիլու, այլոց հարազատ օջախի հարուստ ավանդույթները պահպանելուն եւ զարգացնելուն միտված գործունեության մասին ֆիլմում, գնահատանքի վկայումներով հանդես են գալիս ժամանակակից թատերարվեստի ճանաչված ու հայտնի գործիչներ Վահե Շահվերդյանը, Երվանդ Ղազանչյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը եւ ուրիշները։
Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին նվիրված առաջին վավերագրական կինոժապավենը, հարկավ, իր շնորհակալ առաքելությունը կունենա այդ մշակութային ճանաչված օջախի շարունակվող տարեգրության մեջ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ընթերցել...
 

ԳԻՈՐԳԻ ՄԱՐԳՎԵԼԱՇՎԻԼԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՓՈԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ

alt Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլու նախաձեռնությամբ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի նշանավորման համար, սահմանվել է «Երախտավորի» («ამაგდარი») կրծքանշան։

Նոր կրծքանշանը կոչված է արժանվույն գնահատել կրթության համակարգի աշխատողների ներդրած ավանդը, խրախուսել ու աջակցել ուսումնական գործընթացի կատարելագործման ու արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի, նախաձեռնությունների առաջադրումը։ Նոր հաստատված առաջին կրծքանշանը մայիսի 30-ին Գիորգի Մարգվելաշվիլին հանձնեց Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի հայկական հանրային դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Կլարա Փոցխվերաշվիլուն։ Կլարա Փոցխվերաշվիլին 90-ական թվականներին Թբիլիսիից տեղափոխվեց Նինոծմինդայի շրջան, որտեղ ներգրավվեց կրթության նախարարության վրաց լեզվի ուժեղացված դասավանդում նախատեսող նախագծին։ Նա մինչ օրս Փոկա գյուղի հայկական հանրային դպրոցում վրաց լեզու է դասավանդում եւ ակտիվորեն ներգրավված է դպրոցի կյանքում։ Նրա աշակերտները մասնակցում են երկրի տարբեր մրցույթների եւ միջոցառումների, վրացերենով ներկայացումներ են բեմադրում։ Վրաստանի բուհերի ուսանողներ դարձած Փոկայի դպրոցի շրջանավարտները Կլարա Փոցխվերաշվիլու աշակերտներն են։ Պարգեւատրման արարողությանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը, Նինոծմինդայի հանրակրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Անի Մոսոյանը։ Առաջին փուլում «Երախտավորի» կրծքանշանով պարգեւատրվել է Վրաստանի տարբեր հանրային դպրոցների եւս ութ մանկավարժ։

Особенно если "игровые автоматы бесплатно на фишки" ты раньше никогда здесь не был.

А "скачать фильм личное обстоятельства" ведь ящик Пандоры "скачать игры грузоперевозки" превосходная ловушка для духов!

Маусглов вдохнул "решебник по математике петерсон 3 класс" влажный холодный воздух.

И к тому "краткое содержание урфин джус и его деревянные солдаты" же чертовски разозлилась н сынка "Пираты Кошачьего моря. Капитан Джен" за то, что он привел армию "Я запоминаю слоги. Тетрадь №4. Приложение к "Занимательному букварю". Темы 21-34" без ее приказа.

Меня зовут Прекрасный принц, и "Алмазная колесница. В 2-х томах" я иду к заколдованному "краткое содержание горе от ума краткое содержание" замку, чтобы спасти принцессу Скарлет от "Золотые слова: Рассказы, повесть" сонного заклинания.

Но уверен, она бывала в их телах.

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 34 of 53
< Օգոստոս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31