Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՔԱՆՈ՞Վ Է 125 ԼԱՐԻԱՆՈՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՎԱՂՎԱ ՕՐ

Ինչպես արդեն հաղորդել ենք, ընթացիկ տարվա ապրիլի մեկից կենսաթոշակի չափը բոլոր կենսաթոշակառուների համար հավասարեցվեց, եւ այն կազմում է 125 լարի։ Եթե 125 լարի կենսաթոշակ մինչ այդ ստանում էին 67 տարեկանից բարձր կենսաթոշակառուները, ապա հիմա նման դասակարգումը վերացվեց։ Ելնելով պաշտոնական հավաստումներից՝ արդեն սեպտեմբերի մեկից տարիքային կենսաթոշակը հասցվելու է 150 լարիի։

Ինչ խոսք, տարիքային կենսաթոշակը 125 լարիի հասցնելը դրական միտում է, թեպետ տրամաբանական հարց է ծագում, միայնակ, այլ եկամուտ չունեցող կենսաթոշակառուին, կենսական նվազագույնի ավելացման պայմաններում, որքան ժամանակ կարող է բավարարել 125 լարին։ Տարրական թվաբանական հաշվումները ցույց են տալիս, որ կենսաթոշակը լավագույն դեպքում կարող է բավարարել 18 օր։

Ընթերցել...
 

ԱՇՈՏ ՍԻՄՈՆՅԱՆ. «ԱՍՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՄ, ԵՎ ԴԱ ԻՆՁ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է»

altԵրբ համալսարանում սովորում էի լրագրության թեորիան, դասավանդող բազմավաստակ դասախոսներից յուրաքանչյուրը պնդում էր, որ մասնագիտական մեր հմտությունն ու արհեստավարժությունը լրագրության 13 ժանրերից թերեւս ամենակարեւորի՝ ինֆորմացիա գրելու կարողության մեջ է: Ծավալով հակիրճ նյութի համապարփակությունը մեր իրական կոչման գրավականն էր: Միշտ հիշում եմ այդ մասին՝ զրուցակիցներիս մասնագիտականում փորձելով գտնել նույն այդ մեկնակետը: Պարզվում է՝ թատրոնի աշխարհում ամեն ինչ սկսվում է էտյուդից... 3-10 րոպե տեւողությամբ կարճ սյուժեից: Հենց այս ժանրով էլ, որ թատրոնի «այբուբենն» է համարվում, նյութիս հերոս, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի դերասան ու, միաժամանակ, Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան թատրոնի եւ կինոյի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Աշոտ Սիմոնյանը եւս առավել բացահայտել է դերասանի իր տաղանդը, ճանաչված ու սիրելի դարձել նաեւ վրաց թատերական միջավայրում:

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Ընթացիկ տարվա հունվար ամսից մեր թերթում թարգմանաբար արտատպվում էին հասցեներ Թբիլիսիում լույս տեսած «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցից: Թերթի այս համարում ներկայացվող նյութով ավարտում ենք հիշատակվող ուղեցույցում տեղ գտած հասցեների տպագրումը:

ԱՎԼԱԲԱՐ
Ավլաբարը Թբիլիսիի հնագույն թաղամասն է («Վրաստան» խմբ. համարվում է քաղաքի ամենահայահոծ թաղամասը ու հայկական սովորության համաձայն արտասանվում՝ Հավլաբար: Այստեղ են գտնվում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնը, Գարրի Դավթյանի խամաճիկների տունը, Ազատ Մանուկյանի լուսանկարչական սրահը, տեսարժան այլ հասցեներ եւս: Իսկ վերջերս տեղադրվեց «Միմինո» ֆիլմի հերոսների Ֆրունզիկ Մկրտչյանի (Ռուբիկ), Վախթանգ Կիկաբիձեի (Վալիկո), Եվգենի Լեոնովի (Վոլոխով) եւ ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիայի հուշարձանախումբը՝ ի նշան ժողովուրդների բարեկամության): Անվան ծագմանն առնչվող վարկածները երկուսն են. ըստ առաջինի, Ավլաբարը կազմված է երկու՝ «ավլա» (վերելք, դարնիվեր), եւ բարի (հարթ, ուղիղ տարածք) բառարմատներից: Եվ իրոք, այս թաղամասը տեղակայված է բարձր սարահարթի վրա: Համաձայն մեկ այլ վարկածի, բառը արաբական ծագում ունի «բարե» նշանակում է «սահմանաշերտ», «փոս», «պատ» այսինքն՝ տարածք պալատի շուրջ: Բառի նման մեկնությունը լիովին համընկնում է այդ հատվածի միջնադարյան քաղաքի կառուցվածքի հետ: Հենց այստեղ էլ տեղակայված է եղել վրաց թագավորների պալատը (հետագայում՝ Թամերլանի կողմից ավերված ու մեր օրեր չհասած): Այս պալատից Թամար թագուհին զորքեր է ուղարկել Բասենի ճակատամարտ: Ավլաբարի սկզբնամասում Իսանի ամրոցի ավերակներն են: Այս ամրոցը պաշտպանել է Քուռը ձախ ափից՝ այդ կերպ հանդիսանալով Նարիղալայի համաչափ հավելումը:

Ընթերցել...
 

ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼԻՆ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

altԴասական դրամատուրգիան հետեւողականորեն շարունակում է մնալ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դամատիկական թատրոնի բազմավաստակ ռեժիսոր Լեւոն Ուզունյանի ստեղծագործական մտահղացումների ակունքը։ Նրա ռեժիսորական հետագիծը ամփոփում է ինչպես հարազատ թատերագրության, նույնպես եւ օտար՝ ռուս, վրաց, արեւմտաեվրոպական բեմարվեստի կերտողների անուններ։ Գ.Սունդուկյան, Ալ.Օստրովսկի, Ա.Ցագարելի, Վ.Շեքսպիր, Ռ.Կունի, Կ.Գոլդոնի… Համառ, հետեւողական պրպտումների արդյունքում, ռեժիսոր-արվեստագետի փայփայված մտահղացումները, ի վերջո, մարմնավորվում են նրա ընտրած բեմական ուրույն ձեւերի մեջ…

Նման մտորումների արգասիք էր նաեւ վրաց դասական դրամատուրգ Դավիթ Կլդիաշվիլին, որի «Դարիսպանի հոգսը» պիեսի պրեմիերան Լեւոն Ուզունյանի բեմադրմամբ կայացավ ապրիլի 19-ին, Վրաստանի թատերական հասարակայնության Ա.Խորավայի անվան դերասանի տանը։ Եվ դա սոսկ պրեմիերա չէր։ Ոչ միայն Թբիլիսիի հայկական թատրոնի, այլ ընդհանրապես հայ թատերարվեստի պատմության մեջ, այդ օրը առաջին անգամ այս պիեսը հանձնվեց հայ հանդիսատեսի դատին։

Ընթերցել...
 

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻԻ ԹԻՎ 103 ԴՊՐՈՑՈՒՄ

altՕրերս երկրի երկու հազար հարյուրից ավելի դպրոցներում հնչեց ավարտական զանգը՝ նոր կյանքի սկիզբ կանխորոշելով բազում պատանի-պարմանուհիների համար:

 Մայիսի 19-ին մայրաքաղաքի թիվ 103 հանրային դպրոցում տոնական մթնոլորտ էր տիրում։ Հայկական բաժանմունքը հյուրընկալել էր պատվարժան հյուրերի՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գեդեւան Փոփխաձեին եւ Ռուսլան Պողոսյանին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին, Վրաստանի կրթության ու գիտության նախարարի խորհրդական Գիորգի Սիգուային, Վրաստանի ԿԳ նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանին, հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ուսուցիչներ ու ծնողներ էին եկել՝ մասնակիցը դառնալու շրջանավարտների հրաժեշտի ցերեկույթի:
Լուսավոր ապագայի սպասելիքներով եւ բաժանման անսքող թախիծը աչքերում օրվա հերոսներ են հայտնվում դահլիճում՝ Սերգո Ավետիսով, Կլարա Առաքելյան, Մկրտիչ Շահդինարյան, Համիկ Առաքելյան, Ալեքսանդր Վարդանյան, Էլենա Հարությունյան, Արմինե Սնխչյան, Մարգարիտ Կարախանյան, Անժելա Թեյմուրազյան, Առլետա Մարգարովա:
Նրանք մեր օրերում աշխարհում լայն տարածում գտած հարավկորեական պարով սկսեցին իրենց բեմելը, այնուհետ միջոցառումը մինչեւ վերջ հմտորեն առաջնորդեցին Կլարա Առաքելյանը եւ Մկրտիչ Շահդինարյանը: Հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին եւ հոգատար  դասղեկին նվիրված անկեղծ սիրո ու խոստովանության, բաժանման ափսոսանքի խոսքեր էին հնչում շրջանավարտների շուրթերից, որոնք զուգորդվում էին երգ ու պարով: Անսահման երախտագիտությամբ էին լցված վրաց հողին ու քաղաքամայր Թբիլիսիին վերաբերող կատարումները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց շրջանավարտների մանկությունն ու դպրոցական տարիները փաստող լուսանկարների տեսահոլովակը: «Քաղաքում» հեռուստասերիալի հերոս Մխոյի (Համիկ Առաքելյան), դպրոցական մանդատուրիների (Մկրտիչ Շահդինարյան, Սերգո Ավետիսով) կերպարները տիպիկ մարմնավորող հումորային տեսարանները ուրախ շունչ հաղորդեցին միջոցառմանը:

Ընթերցել...
 

ՆՈՐ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԿԱՐՏԻԿԱՄՈՒՄ

altԸնթացիկ տարվա Մայիսի 9-ը առանձնակի նշվեց Ախալքալաքիի շրջանի Կարտիկամ գյուղում։ Այդ օրը այստեղ հանդիսավոր պայմաններում բացվեց Մեծ հայրենականի մասնակիցներին նվիրված հուշակոթող։

Դեռեւս երկու տարի առաջ, ռուսաստանաբնակ կարտիկամցի գործարանները նախաձեռնել էին կանգնեցնել հաշահամալիր Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անունները հավերժացնելու նպատակով։
Հուշահամալիրի բացմանը ներկա էր ողջ գյուղը։ Այստեղ էին նաեւ մունիցիպալիտետի սակրեբուլոյի եւ վարչության նախագահներ Հ.Մովսիսյանն ու Ն.Իրիցյանը,  պատգամավորներ Ս.Ուզունյանը, Վ.Բարոյանը, Հ.Կարապետյանը եւ այլոք։
Ռուսաստանից ժամանել էին նախաձեռնող խմբի ղեկավար Հ.Ճնավայանը, Օտրյադնիի հայ համայքի նախագահ Վ.Սարյանը, աշխատանքի վետերաններ Ա.Պոզոյանը, Մ.Գաբրիելյանը,  գործարար Պ.Գաբրիելյանը, Մ.Ղինոյանը։

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Հատելով հին քաղաքը, անմիջապես հայտնվում ես գլխավոր՝ Ազատության հրապարակում: Միջնադարում այն կոչվում էր Քարավան-սարայ (Հյուրանոցային հրապարակ): XIX դարում  հրապարակն անվանվեց Էրիվանսկայա։ 1827 թվականին ռուսական զորքը գեներալ Ի.Պասկեւիչի հրամանատարությամբ գրավեց Էրիվան («Վրաստան» խմբ. ներկայիս Երեւանը¤ քաղաք-ամրոցը։ Այլ պարգեւնեերի հետ միասին Պասկեւիչին շնորհվեց կոմս Էրիվանսկի պատվանունը: Հենց նրա անունով էլ կոչվեց թբիլիսյան հրապարակը, որը հետագայում հնչեցվեց առավել հակիրճ՝ Էրիվանսկու հրապարակ: XIX դարի 50-ական թվականներին ներկայիս Ազատության հրապարակի վրա սկսվեց խոշոր շինարարություն: Հրապարակի միջնամասում կառուցվեց հսկայական շինություն՝ մավրիտանական ոճի քարավան-սարայ, ուր գործեց նաեւ թատրոն: Բացման արարողությունն (1851 թվական, ապրիլի 12) ընթացավ հասարակական մեծ դիմակահանդեսով, ուր ներկա էր Թբիլիսիի ողջ էլիտան: Այստեղ էր նաեւ երիտասարդ Լեւ Տոլստոյը, ով այդ տարիներին ծառայում էր Կովկասում: Սա քաղաքի առաջին ժամանակակից թատրոնն էր, որ շքեղորեն նկարազարդված էր հայտնի ռուս նկարիչ Գ.Գագարինի կողմից («Վրաստան» խմբ. Թատրոնը կառուցվել էր Ալ.Թամամշյանի միջոցներով եւ իտալացի ճարտարապետ Ջովանու նախագծով¤: Թատրոնն ուներ 740 տեղ: Թատրոնի պարագաները բերվել էին աշխարհի առաջատար երկրներից: Ալեքսանդր Դյումա ավագի խոսքերով, թատրոնն իր գեղեցկությամբ չէր զիջում աշխարհի այդ ժամանակների լավագույն թատրոններին: Այն հրապարակը զարդարեց առ 1874 թվականի հրդեհը: 1934 թվականին տարածքը լայնացնելու նպատակով, վերացվեցին նաեւ թատրոնի ավերակները: 1930-ական թվականներից հրապարակը վերանվանվեց Բերիայի, ապա՝ Լենինի, իսկ 1991 թվականից կոչվեց Ազատություն անվամբ:

ՍՈՒՐԲ ԳԵՈՐԳԻԻ ԿՈԹՈՂԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Խորհրդային տարիներին հրապարակի կենտրոնում տեղակայված էր Լենինի հուշարձանը: Այսօր, նույն այդ տեղում շատրվան է, իսկ շատրվանի կենտրոնում Սուրբ Գեորգիին ձոնված 40 մետր բարձրությամբ կոթողը՝ Զուրաբ Ծերեթելու քանդակը: Կոթողը պատրաստված է տիտանից: Նվերը, որը 2006 թվականին քանդակագործը պարգեւել է իր հարազատ քաղաքին, կոչվում է «Ազատության եւ Հաղթանակի հուշակոթող» եւ պատկերում է Սուրբ Գեորգիին, ով նիզակով պարտության է մատնում վիշապին:

(Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Это "игорь тальков скачать чистые пруды" произойдет уже после того, как она полностью аннигилирует участок, где "колокольчик звук скачать" стоим мы, ответил он.

Особь, выведенная по "песня ты меня не ищи скачать" заданию Логруса, должна будет "музыка стритрейсеры скачать" послужить.

Она покинула его, и " " он стал наблюдать за взрывающейся ночью.

Алиса " " еще некоторое время стояла возле стола, а " " потом, увидев свое отражение в одном из позолоченных " " зеркал, обнаружила, что " " покраснела.

Там должно быть написано, что этот " " человек и вправду мертв.

Наверху послышался скрип, и на Аззи что-то посыпалось.

 

ԴԱՎԻԹ ՇԵՄՈՔՄԵԴԵԼԻ. «ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱ ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁՈՎ»

Կհարցնեք, ինչո՞ւ, սակայն դրա մասին՝ ավելի ուշ։ Իսկ հիմա խոսենք հիանալի բանաստեղծությունների եւ նովելների հեղինակի մասին։

…Երբ Դաթոն, որն այս տարի լրացավ 60 տարեկան, եւ ում տոհմական ազգանունն է Տակիձե, Օզուրգեթիի (նախկին՝ Մախարաձեի) շրջանի Շեմոքմեդի (հայերեն՝ թարգմ. ստեղծագործող) գյուղից Թբիլիսի տեղափոխվեց (այդ ժամանակ նա արդեն բավականին լավ բանաստեղծությունների հեղինակ էր), իր երազած գրական կեղծանունն ընտրեց՝ «Շեմոքմեդելի», եւ առ այսօր նրան այդ անունով էլ ճանաչում է վրաց ստեղծագործող մտավորականությունը, վրաց գրականությանը ակնդետ հետեւող ընթերցողը: Տեղափոխվեց նա Թբիլիսի, եւ միաձուլվելով գրական հորձանքին, ստեղծեց իր բազմաբղետ ու բազմակերպ պոեզիան՝ հանգավոր, վերլիբր, ժողովրդական մոտիվներով… Իսկ որպես անհատականություն, իրեն այնպես դրսեւորեց, որ այսօր արդեն Վրաստանի Ռուսթավելու ընկերության նախագահն է, Վրաստանի գրողների միության փոխնախագահը, «Դավիթ» հրատարակչության տնօրենը... Ահա եւ նրա մրցանակները պոեզիայի, արձակի եւ թարգմանության ոլորտներում՝ Գալակտիոն Տաբիձեի անվան, Դավիթ Աղմաշենեբելու անվան, Նիկո Լորթքիփանիձեի անվան, Իվանե Մաչաբելու անվան... Նա Վրաց մշակույթի դեսպան է: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 35 of 53
< Հուլիս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31