Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԲԵԹՂԵՀԵՄԻ ԵԿԵՂԵՑԻ. Բեթղեհեմի փողոց 3
Նարիղալա ամրոցի ստորոտից դեպի հյուսիս, Կլդիսուբանի թաղամասում (թարգմանաբար՝ լեռան թաղ) խոյանում է Բեթղեհեմի եկեղեցին: Տաճարի հիմքը գցվել է V դարում, Վախթանգ Գորգասալի թագավորի օրոք: Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վերակառուցումների է ենթարկվել, որի արդյունքում, զգալիորեն փոխվել է նրա օրիգինալ նախագիծը: Ռուսական եկեղեցու կողմից վրացական եկեղեցու անկախության լուծարումից հետո, եկեղեցին գնվել է հայերի կողմից, ուր եւ հիմնվել է հայ կանանց մենաստան: Եվ քանի որ վերջին շրջանում մենաստանը չի գործել, 90-ականներին եկեղեցին վերադարձվել է վրացական եկեղեցուն:
Եկեղեցուն մերձ սկսվում է Բեթղեհեմի փողոց-սանդուղքը, որը թբիլիսցիները կոչում են Պետխաինսկայա: Նախագիծը մշակել է ճարտարապետ Տ.Բելոյը 1850 թվականին: Պետխաինսկայան ճանապարհ է բացում դեպի Ասաթիանի փողոց: 

ԹԲԻԼԻՍԻԻ ԲaltՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ. Բոտանիկական փողոց
Մեչեթի հետեւում, բազմաթիվ քառակուսի կիլոմետրերի երկայնքով ձգվում է Թբիլիսի Բուսաբանական այգին: Այն տեղակայված է Տաբորի եւ Սոլոլակիի լեռնակատարների միջեւ ու նաեւ վերջիններիս լանջերին: Այգին կառուցվել է 1625 թվականից գոյություն ունեցող  պալատական (բերդապարսպային) այգու տեղում: Այստեղ ողջ տարվա ընթացքում ծաղկում են արտասովոր գեղեցկության բույսեր, թափվում է 40 մետր բարձրությամբ ջրվեժ, իսկ առվակի վրա գցված կամրջակը՝ պատված է զարմանահրաշ ծաղիկներով:


(Շարունակելի)
Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Таким "Пруд двух лун" образом, ускорение составляло лишь девять процентов "Комнатные растения Справочник" от начальной скорости, хотя с этого момента должен был произойти "Портрет Дориана Грея" положительный поворот.

Оглядываясь вокруг себя, Он видел "ГИА 2012 Математика 9 кл. Тематические тесты" только свои собственные "Морской волк" творения.

Слева от этой двери должна "Намедни Наша эра 2001-2005" была тянуться галерея световодов.

Жаль, что ты его потерял, мальчик.

Я хочу "Дело чести" учинить Великое Злодейство, чтобы снова вернуть "Прощаю себе т.2" человечество на "Крестовый поход на Восток" старый путь Добра и Зла.

Одну из стен украшал безвкусный "Имя отчество и их влияние на сексуальность" пейзаж, выполненный в пастельных тонах.

 

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՍԻՐՈ ԵՎ ԿԱՐՈՏԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ

Որպես արվեստի բնագավառի մարդ եւ քնարական բանաստեղծությունների անուղղելի երկրպագու՝ չեմ կարող թաքցնել հիացմունքս թբիլիսահայ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի «Սեր եւ անջրպետ» հայերեն ու վրացերեն երկհատորյակի նկատմամբ, որը ընթերցողին հանձնվեց մեկ ամիս առաջ, եւ չմիանալ տաղանդավոր բանաստեղծուհու երախտիքի խոսքին՝ ուղղված Թբիլիսիի քաղաքապետարանին, մեկենասներ Ռաֆիկ Աղաջանյանին (Թբիլիսի), Սոնա Վանին եւ Ավիկ Դեիրմենջյանին (ԱՄՆ), ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունների լույսընծայմանը աջակցելու համար։ Չէ՞ որ մեր ծանր ու անհասկանալի ժամանակներում, հատկապես նրանց նմանների շնորհիվ է, որ հնարավորություն է ընձեռվում մեզ առնչվել ճշմարիտ արվեստի եւ գրականության հետ։

Ընթերցել...
 

ԱՐԵՎԸ ՆՈՐԻՑ ԶԻԶԻ ՔԱՐԻՆ ԷՐ ԻՋԵԼ…

Ու նորից Բոլնիս-Խաչենը՝ տեղացիներով ու Վրաստանի տարբեր շրջաններից, Հայաստանից, Ռուսաստանից ժամանած հյուրերով, խնկարկում էր իր մեծանուն զավակի՝ հայ գրականության դասական Ղազարոս Աղայանի անմեռ հիշատակը։
Ու նորից, ահա արդեն 15-րդ անգամ, պոեզիայի տոնահանդես էր գյուղում։ Ու նորից  ավանդական դարձած «Աղայանական օր» միջոցառումն էր մարդկանց բերում դեպի հայ գրական տեղանունների մեջ իր սքանչելի տեղը գրավող «Զիզի քարի» ստորոտին գտնվող Աղայանի տուն-թանգարան։ Ու նորից ծաղիկների բույր էր չորսդին, նորից արեւն էր վերեւից ժպտում, նորից իջնում Զիզի քարին ու իր շողերը տարածում Զիզի քարից էլ այն կողմ, դեպի Խաչենը բոլորող թավշյա սարալանջերը բոլոր։ Եվ, հավանաբար, նորից Խաչենի երկնակամարում խաղաղ ու զվարթ ճախրում էր մեծ գրողի անմեռ ոգին։

Ընթերցել...
 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԸ

Հարկային օրենսգրքում նշանակալի փոփոխություններ են ծրագրվում։ Գյուղատնտեսության ոլորտում կազատվեն ՀԱՀ-ի վճարումից դրա հաշվարկման իրավունքով, իսկ եթե արտադրության շրջանառությունը մինչեւ 200 հազար լարի է կազմում, ապա գործարարը հարկային արտոնությունից կարող է օգտվել մինչեւ 2017 թվականը։ Միաժամանակ, ծրագրվում է հարկային օրենսգրքի վարչական մասի պարզեցում։

Ֆինանսների նախարարությունում աշխատում են հարկային օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունների շուրջ։ Կատարվելիք փոփոխությունների մի մասն արդեն ներկայացվել է գործարարներին։ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Էբրալիձեի հայտարարությամբ, փոփոխությունների ծրարը մոտ ժամանակներում կներկայացվի բոլոր շահագրգռված անձանց։ Նրա խոսքերով, ֆինանսների նախարարությունը պատրաստ է քննարկել ներկայացվող բոլոր դիտողություններն ու առաջարկություններ, իսկ դրա հանրային քննարկումից հետո, օրինանախագիծը կներկայացվի երկրի կառավարությանը։

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ՔԱՐՎԱՍԼԱ. Սիոնիի փողոց 8
Սիոնի եկեղեցու մոտակայքում գտնվում է մի շինություն, ուր XIX դարի սկզբին տեղակայված էր վաճառական Պ.Արծրունուն պատկանող Թբիլիսիի խոշոր քարավան-սարայներից մեկը: Արեւելքում Քարավան-սարայները հասարակական խոշոր կառույցներ էին, որ սովորաբար հանդիպում էին ճանապարհներին եւ ոչ բնակելի վայրերում ու ծառայում էին որպես ապաստարան ու կանգառ զբոսաշրջիկների համար:
Շինությունը, որի մասին եւ խոսվում է, կառուցվել է այն քարավան-սարայի տեղում, որ 1650 թվականին կառուցել է Ռոստոմ թագավորը եւ նվեր որպես փոխանցել Թբիլիսիի եպիսկոպոսին: Հետագայում, XVIII դարի պարսից արշավանքների ժամանակ քարավան-սարայն ավերվել է:

Ընթերցել...
 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐ

alt«Վրաստան» թերթը արդեն հաղորդել էր, որ ավարտվել է միասնական ազգային քննությունների համար դիմորդների գրանցումը։
Ինչպես նշեց քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին, այս տարի քննություններին մասնակցելու համար գրանցվել են ռեկորդային թվով դիմորդներ՝ շուրջ 42 հազար։ Նրանցից, ինչպես մեզ հայտնեցին ազգային կենտրոնում, 250-ից ավելին մեր երկրի հայկական եւ ռուսական դպրոցների շրջանավարտներ են։

Քննությունների ազգային կենտրոնի տվյալներով, այս տարվա միասնական քննությունների համար գրանցվել է քննությունների նման համակարգի գործունեության պատմության մեջ դիմորդների ռեկորդային թվաքանակ։ 2012 թվականին միասնական ազգային քննությունների համար գրանցվել էր 36 հազար դիմորդ, 2011 թվականին՝ 33 հազարից մի փոքր ավելի։ Մինչ այդ, «ռեկորդակիրը» 2008 թվականն էր, երբ քննություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 40 հազար դիմորդ։ Թե ինչով է պայմանավորված այս տարի միասնական ազգային քննությունների նկատմամբ դիմորդների նման շահագրգռվածությունը, քննությունների ազգային կենտրոնում չեն մեկնաբանում։ Մայա Միմինոշվիլու հայտարարությամբ, սույն հանգամանքը լուրջ վերլուծության կարիք ունի։ Նրա խոսքերով, դեռ պարզելու են, թե դիմորդներից քանիսն են գրանցվել աշակերտի կարգավիճակով եւ քանիսն են քննությունները հանձնելու էքստեռն կարգով։

Ընթերցել...
 

ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի, վիրահայ համայնքն անցկացրեց մի շարք միջոցառումներ։

Ապրիլի 24-ի առավոտյան վիրահայ համայնքի բազմամարդ  թափորը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի Խոջիվանքի Հայ գրողների եւ հասարակական գործիչների  պանթեոն: Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս  Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեւան Փոփխաձեն, նույն կոմիտեի նախագահի տեղակալ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում քույր եկեղեցիների՝ Կովկասում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական եկեղեցու հոգեւոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն: Միջոցառմանը մասնակցեց նաեւ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը։ 
Խաչքարին  ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ու կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝  ի հիշատակ Հայոց ցեղասպանության  նահատակների:
Նույն օրը Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ, որին ներկա էին  Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակազմը, քույր եկեղեցիների հոգեւոր հայրեր, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Պատարագիչը Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանն էր:

Ընթերցել...
 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանում կայացավ «Եվրոպական մտածելակերպը արեւմտահայ գրողների ստեղծագործությունում՝ 20-րդ դարի  սկզբին» գիտագործնական խորհրդաժողովը։ Այն  անցկացվեց Թբիլիսիի հայկական հասարակական կազմակերպությունների միջոցառումների ձեւաչափով՝ նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին։ Այն նախաձեռնել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեան»՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Վիրահայոց թեմի աջակցությամբ։

Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի աղոթքով՝ հղված արյունոտ հանցագործությունների բոլոր զոհերի հիշատակին։
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գրադարանի գիտության, մշակույթի եւ քաղաքացիական կրթության դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Էմզար Ջղերենաիան։ Նկատի ունենալով խորհրդաժողովի մարդասիրական ուղղվածությունը՝ նա ընդգծեց, որ Վրաստանում ինտելեկտուալ գիտությունների ամենախոշոր գրապահոցը երկրի բազմազգ ժողովրդի սեփականությունն է եւ ծառայում է առաջադիմությանը, քաղաքակրթությանը։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 36 of 53
< Սեպտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30