Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆԱԽ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ՝ ԲՈՒՀԻ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

altԱյս տարի, ներդրված նորամուծությամբ, դիմորդները նախ հանձնելու են միասնական ազգային քննությունները, ապա ըստ ստացված միավորների, կատարելու են ընտրություն, թե որ բուհի որ ֆակուլտետում են շարունակելու ուսումը։ Քանի որ մինչեւ ընդունելությունը անցումային միավորների քանակությունը հայտնի չի լինի, ուստի դիմորդները, ելնելով նախորդ տարիների փորձից, պետք է իրենք որոշեն, թե որ բուհում եւ որ ֆակուլտետում կլինի բարձր մրցակցություն եւ, ելնելով դրանից, կատարելու են բուհի ու ֆակուլտետի վերջնական ընտրությունը։

Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի մեկից սկսվել է միասնական ազգային քննությունների համար գրանցումը։ Քննական կենտրոններ կբացվեն Թբիլիսիում, Ախալցիխեում, Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութայիսիում, Գորիում, Ռուսթավիում, Թելավիում, Սիղնաղիում եւ Խուլոյում։
Բակալավրիատի բարձրագույն ծրագրերով ուսուցումը շարունակելու նպատակով, դիմորդը հանձնելու է չորս քննություն։ Դրանցից երեքը՝ վրաց լեզու եւ գրականությունը, ընդհանուր ունակություններն ու օտար լեզուն, պարտադիր են։ Իսկ չորրորդ քննությունը ընտրվում է հետեւյալ առարկաներից՝ գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն։ Այսինքն՝ դիմորդն ընտրում է այն առարկան, որը պահանջվում է բուհի կոնկրետ ծրագրի համար։

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Մետեխիի բարձունքին հաջորդում է Քեթեւան Ծամեբուլի փողոցը, ուր գտնվում է «Ավլաբարի» մետրոկայանը: Նրա մերձակայքում, աջ կողմում խոյանում է Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին: Աղյուսաշեն տաճարը կառուցվել է XVIII դարի վերջին՝ Իրակլի II թագավորի հրավերով Թբիլիսի ժամանած էջմիածինցիների կողմից (խմբ. նախկինում Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1805թ.: Մինչեւ 1846թ. եկեղեցու շենքն իրենից ներկայացրել է փայտածածկ, ուղղանկյունաձեւ կառույց՝ առանց գմբեթի եւ փոքր զանգակատնով: Շինարարությունն իրականացվել է 1850-ականներին: Վերջին անգամ եկեղեցին հիմնանորոգվել է 2006-2010թթ.՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ: Նորոգված տաճարի վերաօծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Այսօր Սուրբ Էջմիածինը Թբիլիսիում գործող հայկական երկու եկեղեցիներից մեկն է, որին կից կառույցում գործում է թեմի կրթամշակութային «Հայարտուն» կենտրոնը):
Եկեղեցու բակում կանգնեցված է Մանթաշեւի քանդակը, որի վրա հայերեն տառերով գրված է՝ «Մանթաշեւ»: Նախաձեռնությունը պատկանում է հայ անվանի նավթարդյունաբերողի, XIX դարի խոշոր գործարարներից մեկի` Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշեւի թոռներին:

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

 ՄԱՅԻԼՈՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ. Քիքոձե 11
Քայլելով Քիքոձե փողոցով՝ անհնար է չնկատել հոյակերտ ու հնաոճ մի կառույց: Կամարաշարք քարե պատշգամբներով այդ շքեղ առանձնատան նախագիծը, որ նման է Իտալիայի Գենուեզյան պալացցո Գալեացցո Ալեսսիի ոճին, պատկանում է ճարտարապետ Տեր-Միքելովին: (խմբ. կողմից. Ի դեպ, նրա ճարտարապետական նախագծերով են կառուցվել նաեւ «Թբիլիսի-Մերիոտ» եւ Թբիլիսիի Դ.Աղմաշենեբելու (Պլեխանովի փողոց) Երկաթուղայինների կուլտուրայի տունը¤։ «Իտալական վիլլան» ճանաչված ճարտարապետը կառուցել է «խավիարի թագավորների»՝ եղբայրներ Մայիլովների համար: Տան ճակատային մասում առ այսօր պահպանվել է անդրանիկ տիրոջ ազգանվան սկզբնատառը՝ «Մ»: Ցավոք, եղբայրների կենսագրականի մանրամասները այդքան էլ հայտնի չեն պատմությանը: Եղբայրները մեծահարուստ բարերարներ են եղել, ապրել են նաեւ Բաքվում, ուր 1910 թվականին կառուցել են նոր թատրոն (խմբ. հայտնի է, որ Մայիլով եղբայրներից կրտսերը՝ Իլյա Մայիլովը, մասնագիտությամբ բժիշկ էր, ավագը՝ Դանիել Մայիլովը՝ գործարար, առեւտրային եւ արտադրական վարկերի հանձնաժողովի անդամ։ 1910թ. Բաքվում, Մայիլով եղբայրներն իրենց սեփական հողակտորի վրա կառուցել են մեծ, ժամանակակից ձեւով հագեցած նոր թատրոնի շենք։ Հանդիսասրահը տեղավորել է 1281 մարդ):

Ընթերցել...
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՀ ԳՈՐԾԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Վերջին տարիներին մեր իրականության մեջ բարերարությունը բարի ավանդույթ Է դարձել։

…Նահապետ Ավագյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է հայրենի գյուղում՝՝ Ախալքալաքիի շրջանի Բուռնաշեթում։ Նա մասնագիտությամբ մանկավարժ էր, բանիմաց ու կիրթ մտավորական, ուսումնադաստիարակչական աշխատանքների երդվյալ զինվոր։ Դպրոցում՝ աշխարհագրության ուսուցիչ, կազմակերպիչ, ապա եւ՝ շրջանային ժողկրթբաժնի տեսուչ,- ահա նրա աշխատանքային տարեգրությունը։
Հայրենի գյուղի հետ նա կապված էր հազար ու մի անտեսանելի թելերով։ Չնայած կյանքի վերջին տարիներին ապրում էր Մոսկվայում, բայց կապը երբեք չկտրեց Բուռնաշեթի հանրային դպրոցից։ Նա հովանավորում էր գյուղի դպրոցը, սատարում, օգնում կարիքավոր համագյուղացիներին։
Նահապետի ձեռնարկած բարեգործությունը շարունակվում է։ Նրա ընտանիքը՝ կինը՝ Սվետլանա Ղարաշչյան-Ավագյանը, որդին՝ Վարդան Ավագյանը, այսօր էլ հովանավորում են գյուղի կրթօջախը։ Բոլորովին վերջերս, ի պատիվ Նահապետ Ավագյանի, դպրոցն ունեցավ նախկին աշխարհագրության ուսուցչի անունը կրող կաբինետ, որի ձեւավորումը՝ տեխնիկայի վերջին խոսքով, ապահովում է Ավագյանների ընտանիքը։

Ընթերցել...
 

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՎՐԱՑԵՐԵՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հայ-վրաց բազմադարյա բարեկամության ոսկե մատյանի անվերջ շարունակվող էջերը համալրվեցին եւս մեկով. եւ այդ էջն այս անգամ էլ, ինչպես շատ հաճախ, զարդարվեց մեր ժողովուրդների գրական  օրավուր զարգացող փոխառնչությունների մի գեղեցիկ դրվագով: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ պաշտոնական այցով Վրաստանում գտնվելու այցի շրջանակներում, մարտի 22-ին, Թբիլիսիում, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության հանդիսությունների դահլիճում կայացավ հայաստանցի անվանի բանաստեղծ, թարգմանիչ, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր (այդ թվում՝ Վլադիմիր Մայակովսկու, Իվանե Մաչաբելու) Գագիկ Դավթյանի վրացերեն թարգմանված նորընծա «Բաց նամակ» բանաստեղծական ժողովածուի (նրա առաջին վրացերեն գիրքը լույս է տեսել դեռեւս 25 տարի առաջ, 1988-ին, դարձյալ «Մերանի» հրատարակչությունում՝ «Արեւն ու մենք» խորագրով) շնորհանդեսը:

Ընթերցել...
 

ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ՈՉ ՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԿԱ»

Մարտի 14-ին Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոն «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցության նախաձեռնությամբ, որոշում ընդունեց «Ազգային փոքրամասնությունների եւ տարածաշրջանային լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի» վավերացման կոչով դիմել Վրաստանի խորհրդարանին։

Սակրեբուլոյի կողմից միաձայն ընդունված որոշման մեջ, պատգամավորները, ընդգծելով երկրի պետական լեզվի ուսուցման անհրաժեշտության հանգամանքը, միաժամանակ հույս են հայտնում, որ Խարտիայի վավերացմամբ, երկրամասում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակի շնորհման դեպքում, լայն հեռանկարներ կբացվեն ինչպես պետական լեզվի արմատավորման, այնպես էլ՝ մայրենի հայերենով կրթական, մշակութային ոլորտների զարգացման, տարածաշրջանի հայ բնակչության ինքնության պահպանման համար։
Նշենք, որ սակրեբուլոյի նիստում, հարցի քննարկման ժամանակ առանձին պատգամավորներ մտավախություն հայտնեցին ժամանակի առումով նման որոշման ընդունման նպատակահարմարության, տարբեր քաղաքական ուժերի կողմից սույն որոշման շահարկման հնարավորության կապակցությամբ։ Եվ պետք է արժանին մատուցել. իրոք, մտավախությունները անհիմն չէին։

Ընթերցել...
 

ՆՇԵՑԻՆ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 72-ԱՄՅԱԿԸ

altՄարտի 16-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Պատվո շքանշանի» ասպետ, երկար տարիներ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի մինչեւ 1994 թվականի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Միքայել Գրիգորյանի ոչ հոբելյանական 72-ամյակը։

«Վիրահայ հասարակայնությունը հիշում է նրան» - այս կարգախոսով բովանդակվեց երեկոյի նախաձեռնող, Վրաստանի հայ մտավորականների նախագահ Ռուբեն Թորոսյանի՝ Միքայել Գրիգորյան ռեժիսորի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող խոսքը։
Երեկոն, ինչպես նշեցին ներկաներից շատերը, անցավ ուշացած տուրքի հատուցման արդարացի գիտակցությամբ։
Կամոք ճակատագրի՝ 17 տարեկան Միքայելը դառնում է այն օրերին Ստ.Շահումյանի անունը կրող Թբիլիսիի պետհայդրամայի թատրոնի օժանդակ դերասան։ Երեւանի գեղարվեստա֊թատերական ինստիտուտի երրորդ կուրսից տեղափոխվում ու ավարտում է Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան գեղարվեստա-թատերական պետական ինստիտուտի՝ հանրահայտ բեմական գործիչ Դոդո Ալեքսիձեի դասարանը։ 1965-ից մինչեւ 1994-ը աշխատում է Թբիլիսիի՝ ներկայիս Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ռեժիսոր եւ վերջին մի քանի տարիների ընթացքում՝ գեղարվեստական ղեկավար։ Գործունեության տարիներին բեմադրել է շուրջ 50 ներկայացում, այդ թվում՝ «Ծառերը կանգնած են մահանում», «Արշակ Երկրորդ», «Սողոմոն Թեհլերյան», «Չարլեի մորաքույրը», «Կուկարաչա», «Հավերժության օրենքը», «Պատուհանից այն կողմ գարուն է»… 1988-ի Սպիտակի երկրաշարժը Մ.Գրիգորյանի ստեղծագործական դաշտում արձագանքվում է «Եռաձայն պատարագ» ներկայացմամբ, որը հաջողությամբ բեմադրվում է նաեւ Հայաստանում եւ Լիտվայում։
Միքայել Գրիգորյանի ռեժիսորական վաստակը բարձր է արժեւորվել բեմարվեստի գիտակների գնահատականներում։

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԹԲԻԼԻՍԻԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻՑ ԱԿԱԴԵՄԻԱ.
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ Գրիբոյեդովի փող. 22
Ռուսթավելու պողոտային զուգահեռ ձգվում է Գրիբոյեդովի փողոցը: Այստեղ է գտնվում Թբիլիսիի գեղարվեստից ակադեմիան, որ նախկինում հանդիսացել է Արշակունիների պալատը (խմբ. կապալառու, գործարար, իշխան Վ.Արշակունին Թիֆլիս էր տեղափոխվել Պարսկաստանից: Արեւելյան ոճով եւ ապշեցուցիչ ներքին կահավորանքով ու զարդանախշերով այս պալատը կառուցելու համար մեծահարուստը միլիոններ էր ներդրել՝ նպատակ ունենալով հյուրընկալել կայսերական ծագման բարձրաստիճան հյուրի, ում, բժիշկների կարգադրությամբ, անհրաժեշտ էր հարավային կլիման...): Պալատը կառուցվել է XIX դարի 50-ական թվականներին (ճարտարապետ՝ Գրիգոր Իվանով): 1869-1886 թվականներին այստեղ գործել է նաեւ դերասանական խմբակ (խմբ. նաեւ՝ երաժշտական եւ առեւտրական խմբակներ): Այսօր, տան ճակատային մասն ունի եվրոպական ոճ, իսկ ինտերյերը զարդարում է իրանական դեկորը: 1902 թվականին շինության ձախ կողմը վերակառուցվել է Սիմոն Կլդիաշվիլու նախագծով: Որպես Գեղարվեստից ակադեմիա գործում է 1922 թվականից:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 38 of 53
< Հոկտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31