Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՌՈՒՍԼԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ»

altՄարտի 14-ին Վրաստանի տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ պատասխանելով Սամցխե-Ջավախեթիի, ինչպես նաեւ վրաց֊հայկական հարաբերությունների վերաբերյալ հարցին, նշեց, որ ինքը նախօրյակին այդ հարցերը քննարկել է «Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ հանդիպմանը։

Մենք կապվեցին Ռուսլան Պողոսյանի հետ եւ խնդրեցինք հակիճ պատմել վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպման եւ դրա ընթացքում արծարծված հարցերի մասին։
֊ Հանդիպումը կայացավ մարտի 13֊ին։ Վարչապետն առանձնահատուկ է վերաբերվում վիրահայության եւ առանձնապես Սամցխե֊Ջավախեթիի հայ բնակչության ինտեգրման արդյունավետության բարձրացման հարցին։ Վարչապետի խոսքերով, հարկ է ակտիվացնել ինտեգրման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մշակել նոր նախագծեր, որոնք նպատակամղված կլինեն տարածաշրջանում պետական լեզվի ուսուցման, Վրաստանի սոցիալ֊տնտեսական եւ քաղաքական կյանքում տեղի բնակիչների ներգրավման մակարդակի բարձրացմանը։
Բիձինա Իվանիշվիլին հատկապես ընգծեց տարածաշրջանների, մասնավորապես՝ Սամցխե֊Ջավախեթիի  զարգացման գործում ներդրումների ներգրավման հարցի հրատապությունը։ Նա խոսեց Թբիլիսիում վրաց֊հայկական գործարար համաժողովի անցկացման իր մտադրության մասին, որին Վրաստանի եւ Հայաստանի գործարարներից բացի, կմասնակցեն նաեւ աշխարհի տարբեր երկրներում  ապրող հայ գործարարները։ Ըստ վարչապետի՝ ներդրումները հիմնականում պետք է ուղղվեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ճիշտ է, Սամցխե-Ջավախեթիի համար գերակա համարվող այս ոլորտի զարգացման համար, պետական մակարդակով լուրջ միջոցառումներ են նախատեսված, բայցեւայնպես, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ոլորտի արդյունավետ զարգացման համար ներդրումների գրավումը առաջնահերթաին խնդիր է համարում,- հեռախոսազրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը։

одновременно "Прививка плодовых деревьев Распространенные ошибки…" воскликнули Джэнси и Калла.

На этот раз разумным подходом "Идеальный пресс" казалось нечто приближенное к настоящей "Салаты 500 лучших рецептов" правдивой истории.

С другой "Гражданское право Гришаев" стороны полоски были зарыты в землю "Богатство в моих руках" и закреплены бамбуковыми палками.

Если "Трест который лопнул" у тебя нет сейчас мужчины, проговорил "Зловещие тайны Антарктиды" он, тебе может было "Понедельник начинается в субботу" бы интересно.

И мне определенно хочется меч обратно.

чтобы обеспечить поток в системе.

И еще клетчатый пиджак и галстук с голубыми подковами по малиновому полю.

И он "Каин" сделает его ночным тигром, страшнее всех ночных тигров.

Если бы в "Позиция" руководителе КЮРЕ можно было заподозрить хоть какой-то интерес к веяниям моды, то сторонний наблюдатель "Богатство Каторга" вполне мог подумать, что Смит специально подобрал себе серый "Любовь к жизни" костюм-тройку под цвет волос и глаз.

Не такие они были люди, чтобы отчаиваться.

Сквозь забрызганное грязью ветровое стекло на "Сосчитай и нарисуй" меня смотрел водитель, его широкие плечи громоздились на фоне дверной стойки.

И Римо взял Леона Хискоса-младшего за "ЕГЭ История 30 типовых вариантов экз. работ" загривок, потихоньку, несильно, стал наклонять вперед, и Хискос почувствовал, как медленно, понемногу, начинают разъединяться его позвонки.

 

«ՎՐԱՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ» ԱՐԴԵՆ ԳՈՐԾԱՐԿՎԱԾ Է

«Վրաստան» թերթի նախորդ համարում հաղորդել ենք, որ այսուհետ Վրաստանի հայ եւ ադրբեջանցի քաղաքացիները պետական լեզվի անհրաժեշտ իմացության խնդիրը կարող են լուծել նաեւ անվճար էլեկտրոնային եղանակով՝ առանց ժամանակի, վայրի ու տարիքային սահմանափակման: Թեմային առնչվող մանրամասների մասին մեր ընթերցողներին ենք ներկայացնում Tavisufleba (Ազատություն) ռադիոկայանի նյութը, որը պատրաստել է Գայանե Բոստանջյանը։

ՎՐԱՑ ԼԵԶՈՒՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում վրաց լեզուն սովորել էլեկտրոնային տարբերակով՝ շնորհիվ Առնոլդ Չիքոբավայի անվան լեզվագիտության ինստիտուտի եւ «Բաց հասարակայնություն-Վրաստան» հիմնադրամի ջանքերի: «Վրաց լեզվի ուսուցման էլեկտրոնային դասընթաց». ահա այսպես է կոչվում առաջին անվճար օնլայն ծրագիրը, որը պետական լեզվի ուսուցման տեսանկյունից ինտեգրացիայի ճանապարհին մեծ նախադրյալ է էթնիկ հայերի ու ադրբեջանցիների համար: Ծրագրին մասնակից կարելի է դառնալ՝ օգտվելով լեզվագիտության ինստիտուտի վեբ-կայքից, որի հասցեն է՝ www.ice.ge: Հետագայում, ծրագրի հեղինակները նպատակ ունեն ընդլայնել շրջանակները եւ ուսուցման դասընթաց մշակել ազգային այլ փոքրամասնությունների համար եւս, ինչպես նաեւ արտասահմանում ապրող վրացիների համար ներմուծել հատուկ ծրագիր:
Ինչպե՞ս է գործում վրաց լեզվի ուսուցման էլեկտրոնային ծրագիրը, եւ ինչո՞վ է այն ձեռնտու:  
Թբիլիսիի պետական համալսարանի մագիստրոս Դիանա Տեր-Բաղդասարովան, տարբեր առիթներով եւ հաճախ վրացերենից հայերեն է թարգամանում Ջավախեթիում ապրող հայ բնակչության համար: Վկայակոչելով Նինոծմինդայի օրինակը՝ նա խոսոտովանում է, որ տեղի բնակչությունը շահագրգռված է պետական լեզվի ուսուցմամբ, թեեւ չունի համապատասխան պրակտիկա:
«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ տեղի բնակչությանը, խոսում են լեզվական նույն խոչընդոտի մասին. նրանք միայն դասարանում եւ միայն ուսուցչից են լսում վրացերենը, այն էլ՝ ընդամենը մեկ դասաժամի ընթացքում: Արդեն դպրոցից դուրս, խոսում են միայն հայերեն, ինչը մեծապես խոչընդոտում է վրացերենի յուրացմանը: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ էլեկտրոնային այս դասընթացը վրաց խոսքը լսելու մեծ հնարավորություն է նրանց համար: Անշուշտ, սա կնպաստի որպեսզի տեղի բնակչությունը զարգացնի իր բանավոր վրացերենը, ինչպես նաեւ պետական լեզվով արտահայտվելու հմտությունն ու կարողությունը»:

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Շարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

 ՍԻՈՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ. Սիոնիի փողոց 4
Դարերի ընթացքում Սիոնին ենթարկվել է փլուզումների` կիսելով իր քաղաքի դաժան ճակատագիրը: 1226 թվականին Խորեզմի ժառանգորդ Ջալալ Էդ-Դինը մեծ զորքով ներխուժում է Վրաստան եւ գրավում Թբիլիսին: Նա հրամայում է գցել տաճարի գմբեթը, որպեսզի այդտեղից հետեւի քաղաքի հրդեհմանը եւ սրբապատկերները պղծել չցանկացող քրիստոնյաների տվայտանքերին: Դահիճներն անմիջապես գլխատում էին նմաններին եւ մարմինները գցում Քուռ գետը: Այդպես, «պատժվում» է հարյուր հազար վրացի նահատակ: Սրան հաջորդում է ուժեղ երկրաշարժը, որի ժամանակ պիղծ շահի վրանը վայր է ընկնում Սիոնիի տաճարի բարձունքից:
Սիոնիի եկեղեցում պահպանվում է Վրաստանի ամենազորեղ սրբությունը՝ Սուրբ Նինոյի խաչը, որ պատրաստված է խաղողի որթի երկու կտորներից եւ, ինչպես ավանդույթն է ասում, հյուսված՝ Վրաստանի լուսավորչուհու գիսակներից: 1752 թվականին խաչը տարվել է Ռուսաստան, ուր պահվել է Նիժգորոդի նահանգի Լիսկովո գյուղում, եւ միայն 1801 թվականին վերադարձվել է Վրաստան:

Ընթերցել...
 

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆՈՐ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԸ

Հայ եւ վրացի ընթերցողների սեղանին է դրվել անվանի բանաստեղծուհի Անահիտ Անի Բոստանջյանի պոետական նոր՝ հայերեն եւ վրացերեն լեզուներով, Թբիլիսիում լույս տեսած երկհատորյակը՝ «Սեր եւ անջրպետ» խորագրով։

Այն ճանաչված բանաստեղծուհու 28-րդ գիրքն է եւ թեմատիկ ուղղվածությամբ թեեւ շարունակում է հեղինակի ստեղծագործության հիմնական թեմաները՝ սիրո, իր երկու հայրենիքներին՝ Վրաստանին եւՀայաստանին, ակունքներին նվիրումի, բայց այս անգամ շեշտադրված է իր պապենական երկրի՝ Արեւմտյան Հայաստանի հանդեպ նվիրումը, կարոտն ու սերը։ Եվ դրա առանցքում 2011-ի աշնանը, նրա ուխտագնացության տպավորություններն են՝ շուրջ 50 տաղ, որոնց միջոցով ընթերցողի առաջ են հառնում Անին, Ղարսն ու Էրզրումը, Նեմրութն ու Սիփանը, Բինգյոլը, Վարագա վանքը, Մուշը, Սուլուխի կամուրջը, Վանը, Աղթամարը…

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ՆՈՐԱՇԵՆ. Կ. Աբախազի փողոց 41
Վրացական Ջվարիս-Մամա (Խաչի հայր) եկեղեցու աջ մասում խոյանում է Նորաշեն (վերծ. նոր կառուցված)  հայկական եկեղեցին: Տաճարը հիմնադրվել է 1467 թվականին, ոմն Սադաթի կողմից: 1650 թվականին Խոջա Նազարը վերականգնել է գրեթե փլուզված եկեղեցին եւ գմբեթը, որը պատրաստվել է վարպետ Պետրոսի կողմից: Հետագայում՝ 1795, 1808 եւ 1875 թվականներին, եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել է: Եկեղեցու որմերը նկարազարդված են Իրակլի Երկրորդի պալատական նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի կողմից: Խորհրդային շրջանում եկեղեցին ծառայել է որպես գրադարան: Տաճարի արեւմտյան մասում պահպանվել են հայ մեծահարուստ վաճառական եւ բարեգործ Թամամշեւի եւ իր տիկնոջ (XIX) շիրմաքարերը: Այս բազմաճյուղ տոհմի տարբեր անուններ հաճախ են հանդիպում Թբիլիսիի տեղանվանական ցանկում:
Նորաշեն եկեղեցին այսօր չի գործում: 

ՍԻՈՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ. Սիոնիի փողոց 4
Հին քաղաքի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման անվան Սիոնիի եւ կամ, պարզապես, Սիոնիի եկեղեցին է:  Փողոցը, համապատասխանաբար, կրում է նույն՝ Սիոնիի անունը, ուր հնարավոր է գալ Իրակլի Երկրորդ փողոցն անցնելով: Տաճարը կոչված է հանուն Երուսաղեմյան Սիոնի: Եկեղեցու հիմնադրման ակունքները գնում են դեպի Վախթանգ Գորգասալու (446-499) գահակալման ժամանակշրջան եւ ավարտվում VII դարի առաջին կեսին:
(Շարունակելի)

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

 

ԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՐՄՈՆԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

alt«Ազգային բազմազանություն՝ հարմոնիկ զարգացման համար» խորագրով «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը, Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում անցկացրեց խորհրդաժողով։

Խորհրդաժողովին մասնակցեցին Վրաստանում գործող ազգային փոքրամասնությունների եւ կառավարական կազմակերպությունների ղեկավարները, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։
Խորհրդաժողովի մեկնարկում ներկաներին ցուցադրվեց կազմակերպության 14֊ամյա գործունեության ընթացքում իրականացված գործերի սլայդ-շոուն։
Խորհրդաժողովը բացեց «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը։ Ապա ելույթ ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին, խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Զախարի Քուցնաշվիլին, խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, վերաինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին, մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների առաջին փոխնախարար Թենգիզ Չորգոլաշվիլին, սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Ռատի Բրեգաձեն, Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին, Վրաստանի միացյալ արհմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլին, Վրաստանում Նիդերլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը, Վրաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բրիջիտ Բրինգը։

Ընթերցել...
 

«ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ԵՍ ՆՐԱՆՑ ՍԻՐՈՒՄ ԵՄ»

altՄեր հյուրն է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Լեւոն Ուզունյանը։

- Պարոն Լեւոն, որտե՞ղ եք ծնվել Դուք։
- Թբիլիսիում, Սոլոլակիում, փոքր կոմունալ բնակարանում, ռուսալեզու հայկական ընտանիքում։ Ինձ անվանել են Լեւոն՝ ի պատիվ պապիս՝ Լեւոն Ստեփանի Ուզունյանի։ Նա բարձրակարգ հացթուխ էր, եւ նրա պատրաստած համեղ հացը մեծ պահանջարկ էր վայելում թբիլիսցիների ու մեր քաղաքի հյուրերի շրջանում։
Հայրս սովորել է Մոսկվայի փայտամշակման արդյունաբերության պետական ինստիտուտում՝ ինժեներ-տեխնոլոգ մասնագիտությամբ, եւ, վերադառնալով Թբիլիսի, աշխատել է «Գանթիադի» ոչ մեծ արտադրական միավորումում, նաեւ՝ խոհանոցային կահույքի ֆաբրիկայում։ Նրա կուտակած փորձը աննկատելի չի մնում. դպրոցական գույքի ֆաբրիկայի տնօրեն Սպիրիդոն Կարճավան հորս հրավիրում է ձեռնարկություն՝ որպես գլխավոր տեխնոլոգ, եւ նա այնտեղ աշխատում է մինչեւ իր կյանքի վերջը։
- Ֆաբրիկայի արտադրանքը միշտ վայելել է բարձր պահանջարկ, եւ այն կարելի էր տեսնել ոչ միայն Թբիլիսիի դպրոցներում, այլեւ նախկին միութենական հանրապետությունների միջնակարգ ուսումնական հաստատություններում, արտասահմանյան երկրներում։ Այդ հաջողության մեջ, իհարկե, առկա է նաեւ Ձեր հոր ավանդը։ Իսկ Ձեր մայրը ի՞նչ մասնագիտություն ուներ։
- Մայրս՝ Աիդա Ուզունյանը, ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը եւ երկար տարիներ՝ որպես մանկաբույժ, աշխատել Սուդեբնայա փողոցում գտնվող մանկական հիվանդանոցում։

Ընթերցել...
 

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏՈՒՆ. ԹԱՄԱՄՇԵՎՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
ԳԱԼԱԿՏԻՈՆ ՏԱԲԻՁԵ ՓՈՂՈՑ  №20

Փողոցի ձախ կողմում, 20 համարի ներքո, գտնվում է «Կովկասյան տունը» կամ, ինչպես հաճախ կոչում են այն՝ Սմիրնովների տան Պուշկինյան հուշարձանը: Հյուսիսն ու հարավը, Եվրոպան եւ Ասիան. ծայրահեղորեն տարբեր, բայց հատկապես հին Թիֆլիսի համար Տան մթնոլորտը հիանալիորեն բնորոշող աշխարհընկալումներ... Այստեղ մտնելով՝ ակամայից մոռանում ես, որ ժամանակակից քաղաքից քեզ ընդամենը մի քայլ է բաժանում, քանի որ անսպասելիորեն դառնում ես XIX դարի հիասքանչ լռության վկան ու մասնակիցը:
Եվրոպական ավանդական ոճով ու բազմերանգ փայտե պատշգամբներով Տունը կառուցվել է 1860 թվականին, Թամամշեւ ընտանիքի առաջնորդի պատվերով (մեծահարուստ հայ վաճառական) ու շվեդ Օտտո Սիմենսոնի նախագծով: Թամամշեւի դուստրը՝ Ելիզավետան, ամուսնանում է Միխայիլ Սմիրնովի հետ՝ որպես օժիտ ստանալով այդ տունը: Միխայիլի մայրը՝ Ալեքսանդրա Օսիպովնա Սմիրնովա-Ռոսսետը, ժամանակի պատվարժան կանանցից մեկն էր: Նա երկու կայսրուհիների սպասուհին է եղել, գրական սրահի տնօրենն ու մի շարք անզուգական հուշագրությունների հեղինակը, ինչպես նաեւ ժամանակի գեղեցկուհիներից մեկը: Նրա հետ մտերիմ էին Կրոլովը, Պուշկինը, Միցկեւիչը, Լիստը, Ժուկովսկին: Ռուսական պոեզիայում նա բացառիկ տեղ էր գրավում, Ալեքսանդրային նվիրվել է ավելի քան 30 բանաստեղծություն, որոնցից շատերը զուգորդվել են երաժշտության հետ եւ կատարվում են որպես հին քաղաքային ռոմանսներ: XIX դարի 70-ականների վերջերին Միխայիլը Պետերբուրգից տեղափոխում է մոր գրական սրահը, նաեւ տեղի մթնոլորտն ու շունչը: Այսպես, Թբիլիսիում հայտնվում են եզակի նմուշներ՝ Պետրոս Առաջինի ձեռքերով պատրաստած դեկորատիվ սեղանիկները, Պուշկինի կամերունյան գլխարկը, Իլիա Ճավճավաձեի բնագիր նամակները, Եկատերինա Երկրորդի ծխախոտը եւ այլն: Տունը վերածվել էր մշակութային կապերի կենտրոնի, որտեղ միմյանց էին հանդիպում Վրաստանից ու Ռուսաստանից անվանի մարդիկ՝ գրողներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ: Այստեղ շատ ու շատերն են հյուրընկալել՝ հենց միայն ընտանեկան սրբություններն ու մասունքները տեսնելու եւ շոշափելու, նրանց թվում՝ Ն.Նիկոլաձեն, Պ, Մելիքիշվիլին, Ա.Ռուբենշտեյնն ու հյուրախաղային ծրագրով հաճախ Թիֆլիս այցելող ու երեկոներն այստեղ հաճույքով անցկացնող Պ.Չայկովսկին: Ժամանակին Իլիա Ճավճավաձեն հենց այստեղ մեծ շուքով տոնել է Պուշկինի ծննդյան 100-ամյակը: Այստեղ 1922 թվականին, ընտանիքի միջոցներով, պատրաստվել ու լույս է ընծայվել Նիկոլոզ Բարաթաշվիլու (Ելիզավետայի քույրը ամուսնացած էր մեծ բանաստեղծի զարմիկի հետ) ստեղծագործությունների առաջին ակադեմիական ժողովածուն: Սմիրնովների գերդաստանի երեք սերունդ կարողացել են XX դարի փոթորկվող ցնցումներից խնամքով պահել ու փայփայել մասունքների եզակի հավաքածուն եւ ապա՝ 1985 թվականին, փոխանցել այն Վրաստանին՝ որպես նվեր:
(Շարունակելի)

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ 

Мак ступал легко "Эмма" и бесшумно; ни одна половица не скрипнула "Фуршет" под его ногами.

Довольный собственной внешностью, я отправился в мир "Раковый корпус с/с" людей.

Позднее подобное прямое вмешательство в людскую политику сочли бы свидетельством неуклюжести, но тогда "ХШ Чук и Гек Рассказы" это было для демонов наилучшим способом собрать урожай ци, столь необходимой "ГИА Английский язык 9 кл. Письмо Говорение Экспресс-репетитор" для создания пригодной для "Сказки народов России" жизни среды обитания в Конг Ши Дже.

К тому "Искусные поделки из разных материалов" же, вряд ли найдется еще одна ти'га с дипломом Калифорнийского университета.

И почувствовал, что улыбаюсь, "Аппликация в детском саду" встретившись с ним взглядом.

Я "Молитвы о детях" носил кольцо потому, что оно, несомненно, представляло собой мощный источник магических сил и было весьма "Сантехнические работы своими руками" приемлемой заменой Логруса, которого я теперь немного побаивался.

 
Ավելի Հոդվածներ...
Page 39 of 53
< Սեպտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30