«8+1» ՔՆՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությամբ, 2013 թվականից Վրաստանում կներդրվի միասնական ազգային քննությունների անցկացման նոր՝ «8+1» համակարգը։ Քննությունները դպրոցներում աշակերտները կհանձնեն հենց նույն միջավայրում, որտեղ սովորել են 12 տարի։
Բուհերում ուսումը շարունակելու համար աշակերտները կհանձնեն ութ ատեստացիոն եւ մեկ՝ ընդհանուր ունակությունների քննությունները։ Ինչ վերաբերում է քննական թեստերին, ապա դրանք կկազմավորվեն միայն ու միայն միասնական ազգային ուսումնական ծրագրին համապատասխան, ինչը կվերացնի աշակերտներին ռեպետիտորների մոտ ուսուցանելու անհրաժեշտությունը, ինչը, իր հերթին, ծնողներին կազատի այդ նպատակով բավականին պատկառելի գումարներ ծախսելու անհրաժեշտությունից։
Ընթերցել...
«ՋԵՅՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹԸ՝ ՓԱՌԱՏՈՆԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Այսօր արդեն Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հովանու տակ գտնվող, ճանաչված ու բարի համբավ վայելող «Ջեյրան» համույթը այս օրերին նվաճեց ստեղծագործական նոր բարձունք՝ դառնալով երկրում անցկացված «Բրավո-2012» փառատոնի ոսկե մեդալակիր: Փառահեղ ելույթ եւ արժանի գնահատական. ահա այսպես կարելի է բնորոշել մանկա-պատանեկան համույթի ելույթը «Արտ-Հոլ» դահլիճում կայացած բեմարվեստի երիտասարդ կատարողների 13-րդ հանրապետական «Բրավո-2012» փառատոնում:
Փառատոնի 40 անվանակարգերի համար պայքարում էր 15 պարարվեստային համույթ՝ ողջ Վրաստանի մասշտաբով:
Ընթերցել...
ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ՌԵՍՈՒՐՍ-ԿԵՆՏՐՈՆԸ ԻՐԵՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
Վերջին տարիներին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացված բարեփոխումներն ուղղված են ուսման որակի, սովորողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Այդ բարեփոխումների մասին պատմում է Նինոծմինդայի կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Անի Մոսոյանը:
- Որո՞նք եք համարում այն հիմնական բարեփոխումները, որ արմատավորվում են կրթական համակարգում:- Իրականում, ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում, զգալի տեղաշարժեր են կատարվում ուսման գործընթացում: Առաջին հերթին, կասեինք, տեղի է ունենում դպրոցների ներկառուցվածքային զարգացում, ինտերնետավորում, որն էլ, իր հերթին, անհամեմատ հեշտացնում է կրթօջախների աշխատանքը: Նշենք, որ բազային աստիճանում (1-7-րդ դասարաններ¤ ներդրվել է նոր միասնական ազգային ուսումնական ծրագիր, որն ընդգրկում է բազմաթիվ նորամուծություններ: Դպրոցներում գնալով ավելի լայնորեն է արմատավորվում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, գնալով կրթօջախները հագեցվում են նյութատեխնիկական արդի միջոցներով: Ողջունելի է, որ ընթացիկ ուստարվա սկզբին բոլոր առաջին դասարանցիներն ստացան համակարգիչներ: Ի դեպ, համակարգիչներով պարգեւատրվում են նաեւ բազային աստիճան ավարտող գերազանցիկ աշակերտները, իսկ ոսկե եւ արծաթե մեդալներով պարգեւատրվում են 12-րդ դասարանցի գերազանցիկները:
Ընթերցել...
ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎԱԾ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում հանդիպում ունեցավ տարածաշրջանային երկօրյա այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ։ Առանձնազրույցից եւ պատվիրակությունների կազմով անցկացված հանդիպումից հետո, Վրաստանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարն անցկացրին համատեղ մամլո ասուլիս։
Վրաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ Վրաստանի ժողովրդավարացման ճանապարհին ցույց տված օգնության համար։ Բաթումիում պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին, դիմելով ԱՄՆ պետքարտուղարին, ընդգծեց. «Ձեր վարչակազմը, ինչպես եւ անձամբ դուք, միշտ եղել եք մեր մեծ բարեկամը, ու մենք օգտվել ենք ձեր աջակցությունից եւ, առանձնապես, մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»,- «Դուք միշտ եղել եք մեր բարեկամը, եւ վրաց ժողովրդի անունից ցանկանում եմ ձեզ երախտագետ լինել Վրաստանում երիտասարդ ժողովարդավարությունը պաշտպանելու համար։ Վրաստանը զարգանում է ամեն օր, եւ դա, առաջին հերթին, վրաց ժողովրդի համարձակության ծառայությունն է, սակայն վերջին տարիներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը կարեւոր եղավ մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության համար»,- ընդգծեց նա։
Ընթերցել...
ԱՐԳԵԼԱԳԻԾԸ ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻԱՅՆ 5 ՏՈԿՈՍԸ
Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն ավանդական ասուլիսում ամփոփեց վերջերս անցկացված ատեստացիոն քննությունների արդյունքները։
Մանջգալաձեն հայտարարեց, որ ատեստացիոն քննություններին ամբողջ երկրում մասնակցեց մոտավորապես 41 հազար աշակերտ եւ նվազագույն արգելագիծը չկարողացավ հաղթահարել միայն 5 տոկոսը, ինչը բավականին լավ ցուցանիշ է նախորդ տարվա համեմատությամբ, երբ այդ արգելագիծը չկարողացավ հաղթահարել 17 տոկոսը։
Ընթերցել...
ԵՐԿԱՐ-ԵՐԿԱ՜Ր ԿՅԱՆՔ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐ
Այսօր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ամենատարեց անդամներն են նրանք ու, ի պատիվ իրենց, նրա ամենաեռանդուն մշակները։ Փա՜ռք Աստծո, որ դա բնավ հավուր պատշաճով թելադրված չափազանցություն չէ, այլ մի բարի իրողություն, ինչին ականատես են նրանց գրչակիցներն ու ծանոթները։
Վիրահայ գրողներ՝ «Վերնատուն» միության հիմնադիր անդամներ, բազմավաստակ մանկավարժ 90-ամյա Խաժակ Եփրիկյանը եւ Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ, «Վրաստան» թերթի Գյուղատնտեսության բաժնի նախկին երկարամյա վարիչ Սերգեյ Առաքելյանը, բացի ստեղծագործական շարունակական աշխատանքից, գրական, հասարակական կյանքի անբացակա ներկաներն են նաեւ։
Ընթերցել...
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Հունիսի 1-ին, Նինոոբայի տոնի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այցելեց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան։ Նա Փարվանա լճի ափին, Փոկայի մենաստանում ներկա գտնվեց Սուրբ Նինոյի՝ Վրաստան մուտք գործելուն նվիրված հանդիսավոր պատարագին։ Նինոոբայի տոնը Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ նշվում է 1989 թվականից, յուրաքանչյուր տարվա հունիսի մեկին։ Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելեց նաեւ Նինոծմինդայի շրջանի հայաբնակ Սաթխա գյուղը, տեղացիներին շնորհավորեց գյուղի տոնի առթիվ։ Տեղի բնակիչների հետ հանդիպմանը Դավիթ Բաքրաձեն խոսեց վրաց եւ հայ ժողովուրդների բազմադարյա հարաբերությունների մասին եւ նշեց, որ եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամաբար եւ ինչպես Վրաստանի բոլոր քաղաքացիները, տեղի բնակիչները ներգրավված են երկրի զարգացման ու բարգավաճման գործին։
Ընթերցել...
ԹԲԻԼԻՍԻՆ ՆՇԵՑ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԸ
Ոչ միայն ապրում, այլեւ տարեցտարի առավել հետաքրքիր, խորիմաստ ու ձգող է դառնում՝ 1914թ.֊ից Մեծն Թումանյանի նախաձեռնությամբ եւ Գեւորգ Բաշինջաղյանի, Իոսիփ Գրիշաշվիլու, Իոսիփ Իմեդաշվիլու, Թբիլիսիում սկզբնավորված, Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող Վարդերի տոնը։ Մայիսի վերջին կիրակին, ավանդույթի համաձայն, Սուրբ Գեւորգ եկեղեցու դիմաց գտնվող Գորգասալու հրապարակ էր բերում թբիլիսցիներին՝ հայ, վրացի, հույն, ադրբեջանցի, ռուս, քուրդ, եզդի եւ այլ ազգերի ներկայացուցիչներին։ Նրանք եկել էին խոնարհվելու իրենց այնքան հոգեհարազատ մեր քաղաքի խորհրդանիշերից մեկի՝ Սայաթ-Նովայի շիրիմին։ Հերթական ու արդեն 98-րդ Վարդատոնը, Թբիլիսին նշեց առանձնակի շուքով, եւ դա ուներ իր հաճելի դրդապատճառը։
Ընթերցել...
|
|