Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Էլ.փոստ Տպել PDF

altԵրեւանում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարանի բանալիները հանդիսավորապես հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի գրողների նախագահ Լեւոն Անանյանն ընդգծեց, որ բնակարանի ձեռքբերման հարցը, մի շարք մարդկանց հետեւողական վերաբերմունքի շնորհիվ, վերջապես կարելի է լուծված համարել: Նա շնորհակալություն հայտնեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով առանց վարանելու օժանդակել է ոչ միայն բնակարանի ձեռքբերման, այլեւ վերանորոգման հարցում: «Այսուհետ Թբիլիսիում կունենանք եւս մեկ նոր հայկական մշակութային օջախ, որն անպայմանորեն կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն, ինչպես նաեւ մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք»,- ասաց նա:
Թումանյանի թբիլիսյան բնակարանը նվիրաբերվել է Վիրահայոց թեմին, որն էլ այսուհետ կստանձնի ամբողջ պատասխանատվությունը: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ մշակութային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է  աշնանը: Նա հավելեց, որ այժմ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վերջնական լուծում ստանա նաեւ բնակարանի մյուս մասի` Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատվածի գնման եւ վերականգնման հարցը: «Բնակարանը կդառնա սիմվոլիկ «Վերնատուն»,- ասաց թեմի առաջնորդը:
Հիշեցնենք «Վրաստանի» ընթերցողներին, որ Թեմի առաջնորդը նշել է, որ այժմ բանակցություններ են ընթանում բնակարանի մյուս մասը գրողի ծոռնուհուց` Ալյոնա Կոլեսնիկովայից, գնելու շուրջ: Նա խոստացավ, որ բնակարանում կիրականացվեն կրթական ու մշակութային ծրագրեր, եւ կշարունակվի «Վերնատան» գործը:
Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի բնակարանը գտնվում է Թբիլիսիի Դավիթաշվիլու 18 հասցեում, երրորդ հարկում, որտեղ Թումանյանն ապրել է 1909-1923 թթ.-ը, իսկ 1949 թվականին տան իրերը տեղափոխվել են Երեւան, Թումանյանի անվան նորաստեղծ թանգարան։ Այն ժամանակ Մեծն բանաստեղծի 6 սենյակից 4-ը վերածվել էր գրադարանի, որը գործեց մինչեւ 2003 թվականը, իսկ մյուս 2 սենյակը մնացել էր գրողի ժառանգներին: 

Ты "Сезанн Альбом" хорошо послужил принцу Рэнго.

Почти математическая абстракция.

Полагаю, мы отстали "Раскраска-отгадалка № НРУ 1124 Винни и его друзья" от графика, и "Большой справочник по математике Начальная школа" я желал бы знать, как мне объяснить "Картошка Полная энциклопедия продуктов" причину этого "Гоночные и спортивные автомобили" принцу.

Это мог бы сказать только "Остров сокровищ" Дворкин.

Затем он молча уставился на ученого доктора.

Вес стали "Атлас железных и автомобильных дорог" давил на его "75 вязаных птиц бабочек и жуков крючком и спицами" плечи, а швы кольчуги, лишь слегка смягченные "Выбор. Суворов" жилетом из "Обезьяна приходит за своим черепом" грубой белой овечьей шерсти, впивались в ребра.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31