Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՀԱՄԼԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՆԿԱՏԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔՆ Է»

ՀԱՄԼԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՆԿԱՏԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔՆ Է»

Էլ.փոստ Տպել PDF

altՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ ԱԽԱԼՔԱԼԱՔԻԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

 - Պարոն Մովսիսյան, վերջին տարիներին բավականին փոփոխություններ են գրանցվել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ընդհանրապես եւ կոնկրետ Ախալքալաքիի մունիցիպալիտետում։ Խոսքը վերաբերում է հիմնականում ենթակառույցների զարգացմանը։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Իրոք, վերջին տարիներին մեր երկրամասում աննախընթաց առաջընթաց է գրանցվել։ Կարճ ժամանակահատվածում, Ջավախեթիի տեսքը լիովին փոխվել է, կառուցվում ու ասֆալտապատվում են ճանապարհները, կարգավորվել է Հայաստանի հետ կապող Ախալքալաքի-Նինոծմինդա-Աշոցք մայրուղին, համաշխարհային չափորոշիչներով վերանորոգվել է Ախալքալաքի-Նինոծմինդա- Ծալկա-Թբիլիսի ճանապարհը։
Բարեփոխվել են շրջանի ճանապարհները։ Վերանորոգման լայն ծավալի աշխատանքներ են իրականացվում նաեւ անմիջականորեն Ախալքալաքիում։ Ասֆալտապատվել են քաղաքի մի շարք փողոցներ։ Ասֆալտապատվել ու լուսավորվել են Ախալքալաքի-Կարծախ, ինչպես նաեւ Ախալքալաքի-Արագվա տանող ճանապարհները։
Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում  կառուցվել են միջազգային չափանիշերին համապատասխանող մարզահամալիրը եւ փակ լողավազանը, վերանորոգվել կամ կառուցվել են դպրոցներ եւ այլ ենթակառույցներ։
Հենց վերջերս շահագործման հանձնվեց Ախալքալաքի-Բակուրիանի ճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածը, որը մունիցիպալիտետի տասնյակ գյուղերի բնակիչների համար հաղորդակցության ընդլայնման եւ իրենց ուժերով թողարկած մթերքների իրացման ծավալների ավելացման հիանալի հնարավորություն է ստեղծում։


Ինչ խոսք, այս ամենը կատարվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, վարչապետ Վանո Մերաբիշվիլու եւ նրանց թիմակիցների, անշուշտ, նաեւ տեղական իշխանությունների անմիջական աջակցությամբ ու ամենօրյա ուշադրությամբ։
- Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ, երկրի ողջ մասշտաբով իրականացվում են սոցիալ-կենցաղային նշանակության տարբեր նախագծեր։ Մասնավորապես, վերջերս նա հանդես եկավ «Բնական գազ՝ բոլոր գյուղերին» նախաձեռնությամբ։ Այդ առումով, Ձեր մունիցիպալիտետում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այդ նախաձեռնության իրականացման եւ, ընդհանրապես, սոցիալական հարցերի կարգավորման ուղղությամբ։
- Միանգամից նշեմ, որ երկրի ղեկավարի բոլոր նախաձեռնությունները հիմնված են կոնկրետ հաշվարկների ու առկա հնարավորությունների մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Օրինակ, վերցնենք վերջին նախաձեռնությունը՝ «Բնական գազ՝ բոլոր գյուղերին»։ Այս հիանալի նախաձեռնության հիմքում դրված է մեր անմիջական փորձը։ Այսպես, մունիցիպալիտետի եւ, ընդհանրապես, Ջավախեթիի գազիֆիկացման համար, մենք՝ գազիֆիկացման աշխատանքներն իրականացնող ընկերության հետ, որոշեցինք ընդառաջել կարիքավոր ընտանիքներին՝ նրանց հնարավորություն է վերապահվում  բնական գազը ապառիկով հասցնել տները։ Նման մոտեցման արդյունքում, միայն մունիցիպալիտետի մասշտաբով, գազիֆիկացումն արդեն ավարտվել է տասնյակ գյուղերում եւ, ամենայն հավանականությամբ, այդ պրոցեսը, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի անպայմանորեն կավարտվի։
2013 թվականին շահագործման է հանձնվելու նոր, իր չափանիշերով Եվրոպական ստանդարտներին համապատասխանող շրջանային հիվանդանոցը։
- Կրկին անդրադառնալով սոցիալական թեմային՝ նշենք, որ ողջ երկրի մասշտաբով առաջնային է համարվում զբաղվածության  հիմնախնդիրը։ Հավանաբար, դա առաջնային է նաեւ Ձեր մունիցիպալիտետում։
- Ցավոք, Դուք իրավացի եք։ Գործազրկությունը մեր աքիլլեսյան գարշապարն է։ Հիմնախնդիրը ոչ միայն ցավոտ է, այլեւ հրատապ լուծման կարիք ունի։ Հենց աշխատատեղի անբավարար քանակությամբ է պայմանավորված, որ մեծ թվով ախալքալաքցիներ ամիսներով գտնվում են երկրի սահմաններից դուրս, աշխատում են արտասահմանում իրենց ընտանիքներին միջոցներ վաստակելու համար։
Նոր աշխատատեղերի ստեղծման հարցը մեզ համար առաջնային է։ Ինչպես վերեւում նշեցի, շրջանում անցկացվում են գազիֆիկացման աշխատանքներ։ Դրանում հիմնականում ներգրավված են տեղացիները։ Գործազրկության լարվածության մակարդակը, հուսով ենք, որոշակիորեն կթուլանա նոր երկաթուղու, երկաթուղային կայարանի շինարարության ժամանակ։ Ինչպես գիտեք, շրջկենտրոնում գործարկվեցին «Բալիս» գարեջրի գործարանը,   կարագի եւ կոնֆետի արտադրության արտադրամասեր, որոնք տասնյակ ընտանիքների կայուն եկամուտ ստանալու հնարավորություն են ընձեռում։ Առանձնակի ուշադրություն ենք դարձնում փոքր եւ միջին գործարարության զարգացմանը՝ արդարացիորեն այն համարելով մի շարք ցավոտ հիմնախնդիրների (զբաղվածություն, լրացուցիչ եկամուտներ, կենտրոնական եւ տեղական բյուջեի համալրման աղբյուր եւ այլն) լուծման արդյունավետ ուղի։
Այդ ուղղությամբ տեղական իշխանության կողմից գործադրվող ջանքերի հիման վրա, բնականաբար, դրական ազդեցություն է գործում պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականությունը։ Տարեցտարի ավելանում է այն գործարարների թիվը, ովքեր ցանկություն են հայտնում միջոցներ ներդնել մեր երկրամասում։ Մենք ուրախությամբ ընդունում ենք նմաններին, առավել եւս, երբ ներդրումներ են կատարվում մեզ համար այնպիսի կարեւորագույն ոլորտներում, ինչպիսիք են երկրագործությունն ու անասնապահությունը, գյուղմթերքների վերամշակման արդյունաբերությունը, տեղական եւ հանրապետական նշանակության արտադրությունների կազմակերպումը եւ այլն։ Բնականաբար, առանձնակի ուշադրություն ենք հատկացնում միջազգային գրանտներով իրականացվող նախագծերին։ Նման նախագծերի քննարկմանը մեր կողմից առաջադրվող միակ եւ կարեւորագույն պայմանը տեղացիներին աշխատանքով ապահովելու հարցն է։
- Գիտենք, որ Ախալքալաքիի մունիցիպալիտետում փոփոխություններ են արձանագրվել նաեւ մյուս ոլորտներում։ Մասնավորապես, բավականին ակտիվացել է հոգեւոր եւ մշակութային կյանքը, անցկացվում են փառատոներ, մշակութային-մարզական միջոցառումներ։
- Դուք իրավացի եք։ Իրոք, վերջին տարիներին Ջավախեթիում գրանցվում է աննախադեպ առաջընթաց թե՚ հոգեւոր եւ թե՚ սոցիալ-տնտեսական ոլորտներում։ Ինչպես արդեն նշեցի, վերականգնվում են բազմաթիվ եկեղեցիներ, ավելացել է եկեղեցի այցելողների թիվը, կառուցվում են դպրոցներ, մարզական համալիրներ…
Մի խոսքով, արվում է հնարավորինս՝ ինչպես մշակույթի ու արվեստի, այնպես էլ՝ սպորտի եւ զբոսաշրջության զարգացման համար։
Օրինակնե՞ր, ահա խնդրեմ. Ախալքալաքիի կենտրոնում վեր է խոյացել Մեսրոպ Մաշտոցի արձանը, ինչպես եւ Գուսան Հավասու կիսանդրին։ Հինգերորդ տարին է, ինչ անընդմեջ անցկացվում է երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Ախալքալաքիի փուլը, շրջանի մշակույթի տան երգի-պարի խումբը մասնակցում ու մրցանակների է արժանանում տարբեր փառատոներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, եւ բոլորովին վերջերս էլ մասնակցեցին «Իմ Հայաստան» մշակութային օրերին։ Երեւանում մեր պատանիներն ու աղջիկներն ակտիվորեն ու մեծ սիրով մասնակցում են նաեւ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ցանկացած ծրագրի, հատկապես՝ «Արի տուն» ծրագրին։ Ախալքալաքին Համահայկական բոլոր խաղերի մշտական մասնակիցն է։ Անցկացվում է «Ջավախքի գարուն» փառատոնը, շրջանում գործում է նկարչական, շախմատի, սպորտի տուն, երաժշտական դպրոց, որի երեխաները շատ խոստումնալից են։
Մի խոսքով, հնարավորինս արվում է ամեն ինչ, առավել եւս, եթե հաշվի առնենք մի շատ կարեւոր հանգամանք. ջավախքցիներս առանձնահատուկ ենք, քանզի լրիվությամբ գիտակցում ենք երկու երկրների՝ Վրաստանի եւ Հայաստանի առջեւ մեր պարտքը։ Լինելով Վրաստանի լիարժեք, երկրի քաղաքական կյանքին ու պետության շինարարությանը ակտիվ մասնակից՝ միաժամանակ, պարտավոր ենք պահպանել մեր ազգային ավանդույթները, լեզուն, ոգին։ Այսպիսին ենք այժմ, առաջիկայում էլ այսպիսին կլինենք։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

в первом ряду рыдает жирная женщина с голубыми " " крыльями.

Я остановился подкрепиться в большом " " шумном постоялом дворе, быстро и плотно поел и не стал " " там задерживаться.

Кое-кто из Колдовского Народа " " переметнулся на сторону противника, но, быстро оглядев дерущихся, Домино не могла с " " уверенностью сказать, что это было сделано намеренно.

Ходок, " " которому благодаря четырем его нижним конечностям легче было удержаться на " " ногах, тут же захлопнул за нами дверь и задвинул засов.

Но, значит, " " ты наслаждалась той жизнью, несмотря на " " то, что эта работа была наложена на тебя заклятием Дары.

Я никогда не " " пробовал доступа ко всем источникам в Отражениях, которые спикарт контролирует одновременно.

В следующее мгновение, "скачать учебник бунеев 5 класс русский язык" встав на ручку " " кресла, я выскользнул в открытое окно.

Конечно, "Игры бесплатно магазин одежды" без рукописей это было "любимый человек песня скачать" бы куда труднее, и.

Фауст помедлил "скачать музыку по словах" еще минуту, прежде чем встать.

Что " " ж, заметила Илит, в этом виноват ты сам.

За "скачать ночь перед рождеством книгу" спиной у " " них меньше, чем по тридцать кило,-и того выдержать " " не могут.

Потом я нажал " " кнопку, и створки внешнего люка стали подниматься.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31