Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՊՈԵԶԻԱՅԻ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊՈԵԶԻԱՅԻ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՀուլիսի 21-ին, հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի ծննդավայրում՝ Նինոծմինդայի Գանձա գյուղում, նշվեց ավանդական «Պոեզիայի Տերյանական օրը»։

 

Դաշտահանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց Գանձայի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանը: Այնուհետեւ ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահի տեղակալ Դավիթ  Շեմոքմեդելին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:


Ելույթներում նշվեց Տերյանի կենսահաստատ պոեզիայի նշանակության, հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր փոխհարաբերությունների ու կապի, նրանց գրական եւ մշակութային դերի մասին: Առանձնակի ընդգծվեց, որ Տերյանի գրական ժառանգությունը մեզ համար թանկ է ու նվիրական: Նրա ստեղծած պոեզիան՝ իր գաղափարական-գեղարվեստական բարձր արժանիքներով, բարձրացրել է ժողովրդի գեղարվեստական ճաշակը:
Տերյանը ստեղծել է առավելապես քնարական երգեր: Նրա թրթռուն, նուրբ ու անսահմանորեն զգայուն լիրիկայի պրիզմայով բեկվում է հասարակական կյանքն իր բազմաբովանդակությամբ, իր էական կողմերով ու հակասություններով:
Տիրապետելով հայոց լեզվի բոլոր նրբերանգներին, ունենալով բառի ու հնչյունի խոր զգացողություն՝ նա հմտորեն օգտագործում է մեր լեզվի պոտենցիալ անսպառ կարողությունները, գործադրում տվյալ երեւույթն ու զգացումն արտահայտող բնորոշ ու դիպուկ, պարզ ու արտահայտիչ բառեր:
Խստապես մշակելով ու հղկելով լեզուն՝ Տերյանը, սակայն, միշտ էլ պահպանում էր նրա կենդանությունն ու հուզականությունը: Մեր պոեզիայում ներմուծելով մի շարք նոր բառեր ու արտահայտություններ, նոր պատկերներ՝ Տերյանը  բազմացնում, հարստացնում է մեր գրական լեզուն, հասցնում զարգացման նոր աստիճանի՝ տալով նրան արտահայտելու մոգական կարողություն, հմտորեն օգտագործելով Բրյուսովի «խիստ ու մտազուսպ», Իսահակյանի սրտառուչ ու կենսաթրթիռ պոեզիան: Տերյանն ստեղծում է իր «մաքուր, զտված ու արծաթի զանգի պես հնչուն» (Թումանյան) պոետական լեզուն:
Ելույթներն ընդմիջվում էին  երգերով, պարերով, արտասանություններով:
Տոնակատարության գեղարվեստական մասում հանդես եկան Երեւանից ժամանած «Կարին» երգի-պարի համույթը (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի, Գանձայի մշակույթի տան գեղարվեստական ինքնագործունեության խմբերը: Ներկաները համակ ուշադրությամբ դիտեցին Ղարաբաղի մանկական համույթի ինքնատիպ պարերը:
 Պոեզիայի Տերյանական օրվա տոնակատարությանը մասնակցում էին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Հենզել Մկոյանը, Հարություն Հովհաննիսյանը, Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Հայաստանում Վրաստանի փոխդեսպան Գոչա Գվարամաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի եւ վարչության նախագահներ Վլադիմիր Ստամբոլցյանը, Սամսոն Փնջոյանը, Ախալքալաքիի, Ախալցիխեի, Բորժոմիի, Ասպինձայի, Ադիգենիի մունիցիպալիտետների ղեկավարները, քաղաքամայր Թբիլիսիից ու Հայաստանից ժամանած պատվիրակները, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արշակ Ստեփանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, հյուրեր, մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչներ, ուսանողներ, վետերաններ:
Մինչեւ ուշ երեկո շարունակվում էր հանդեսը, գյուղի եւ շրջակա դաշտերի ու լեռների վրա սփռվում էին երգ-երաժշտության հոգեպարար մեղեդիները:

ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
գ.Գանձա
Նինոծմինդայի  շրջան

Они, должно быть, решили не "Пожарная безопасность Все обо всем" устраивать всеобщее сражение, "Кремы Природные косметические средства" а просто выставили сильнейшего против сильнейшего, заметил Люк.

По белой поляне вдоль реки, "Праздник каждый день Набор открыток" где в воде лежал его "Политические солдаты Гитлера" мертвый друг.

Сначала он взглянул на север, потом обратил "Котенок учит цифры" взор на юг.

Ведь я так часто сам "Кольцо тьмы 1т. Эльфийский клинок" задавал себе этот "Чтение по лицам Искусство видеть людей насквозь" вопрос и не находил ответа.

Под громкие звуки труб Эдвард Аллейн вышел "Мишкина каша и другие рассказы" на сцену.

Мондор улыбнулся тончайшей "Черный ангел" из своих улыбок, и она бесконечное "Мифы Центральной и Южной Америки" множество раз отразилась в окружающих нас зеркалах.

 
< Հուլիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31