Վերջերս Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտի մասին» օրենք։ Հատկանշական է, որ խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեն օրինանախագծի մշակման փուլում նկատի ունեցավ արհեստավարժ հաշվապահների եւ աուդիտների դիտողությունները, ավելին, օրենսդիրներն առանձին հանդիպում ունեցան նրանց հետ, միայն դրանից հետո օրինանախագիծը ներկայացրին խորհրդարանի հաստատմանը։
Օրինանախագծի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն էր։ Նշենք, որ օրինանախագծի դեմ հանդես էին գալիս հաշվապահների եւ ֆինանսական մենեջերների ասոցիացիան, ինչպես նաեւ Վրաստանում գործող աուդիտորական ընկերությունները։ Նրանք պնդում էին, որ «Հաշվապահական հառման եւ աուդիտի մասին» օրենքը հակասում է Եվրամիության հանձնարարականներին, քանզի այդ ոլորտի, թեկուզեւ մասնակի վերահսկողությունը պետության կողմից անհրաժեշտություն է։ Խոսքը վերաբերում է հաշվապահների եւ աուդիտի հավաստագրմանը, այն հաշվով, որ հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունները դառնան հաշվապահների միջազգային ֆեդերացիայի՝ IFAC անդամներ։ Մասնագետները չեն բացառում, որ օրենքի կիրարկումից հետո կհայտնվի մենաշնորհ ընկերություն, որը կիրականացնի հաշվապահների եւ աուդիտի հավաստագրումը եւ շուկայում կվերացնի մրցակցությունը, որի արդյունքում շատ մասնագետներ կմնան առանց աշխատանքի։ Հիշեցնենք, որ IFAC-ը Վրաստանում ունի իր միակ ներկայացուցիչը՝ հաշվապահների եւ աուդիտորների ֆեդերացիան (ՀԱՖ)։ Նման պայմաններում օրինաչափ հարց է ծագում, արհեստավարժ հաշվապահների հետ հանդիպումներին օրենսդիրները նրանց ո՞ր դիտողություններն ու առաջարկություններն են նկատի ունեցել։ Թեմայի հրատապությունից ելնելով մենք հանդիպեցինք Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նախագահ Զուրաբ Մելիքիշվիլու հետ։- Բատոնո՚ Զուրաբ, որքանով տեղեկացված ենք, արհեստավարժ հաշվապահներն ու աուդիտորները առաջարկում էին այլընտրական նախագիծ, այն հաշվով, որ շուկայում մենաշնորհով օժտված ընկերություններ չծագեին։ Նրանք գտնում են, որ սույն ոլորտում այնպիսի կարգավորում պետք է իրականացվի, ինչպիսին է էներգետիկայում կարգավորման հանձնաժողովը։ Ի՞նչ կասեիք այս մասին։
- Գտնում եմ, որ պետք է հակադրել տարբեր նախագծերը։ Գլխավորը, ըստ իս, արդյունավետ աշխատանքի կատարումն է։ Օրենքում նշված է, որ աուդիտորական ընկերություններին տրվում է հնգամյա ժամկետ, որպեսզի առնվազն կարողանան հասնել նրան, որ կարողանան դառնալ հաշվապահների միջազգային ֆեդերացիայի՝ IFAC ասոցիացված անդամ։ Ավելին, հաշվի առնելով նրանց դիտողությունները, հնգամյա ժամկետին ավելացրինք եւս մեկ տարի, որ արդեն վեցերորդ տարում կարողանան դառնալ այդ կազմակերպության լիարժեք անդամ։ Գտնում եմ, որ IFAC-ի չափորոշիչները նշանակալի են, որոնց երկրում գործող բոլոր աուդիտորական ընկերությունները պետք է բավարարեն։ Եթե, ինչպես ասում են, այս օրենքը ընդունվել է մի որեւէ կազմակերպությանը մենաշնորհ դարձնելու նպատակով, ապա, ինչ իմաստ ունի 5-6 տարի ժամկետի սահմանումը։ Պետության համար այս ոլորտում մրցակցության ապահովումը նշանակալի է, հետեւաբար, մեծ է հավանականությունը, որ ՀԱՖ-ից բացի IFAC-ի անդամներ դառնան նաեւ աուդիտորական մյուս ընկերությունները։ Օրենքի նպատակն է նպաստել ոլորտի զարգացմանը եւ ոչ թե արգելակել առանձին ընկերությունների առաջընթացը։ Ինչպես օրինանախագծի նախաձեռնողները, այնպես էլ մենք, դեռեւս նախագծի մշակման փուլում հանդիպումներ ունեցանք մասնագետների հետ, հաշվի առանք նրանց առաջարկություններն ու դիտողությունները։ Ավելին, օրենքի առանձին հոդվածներն անմիջականորեն մշակվեցին նրանց առաջարկությունների համաձայն։ Օրինակ, համաձայն օրենքի, հնարավոր է հաշվապահը լինի հավաստագրված, թեպետ չհավաստագրված հաշվապահն էլ իրավունք ունի շարունակելու աշխատանքը։ Դա անմիջականորեն կախված է գործատուից, նրա ընտրությունից։ Թեպետ դա աուդիտորին չի առնչում։
Ինչ վերաբերում է այդ ոլորտում կարգավորման մեխանիզմների ստեղծմանը, ապա դա բացառվում է։ Ընդհակառակը, առավելագույնը ձգտում ենք, որ պետությունը դուրս բերվի այդ ոլորտի կարգավորման գործընթացից։ Մենք հիմնում ենք ինքնակարգավորման մոդել, թեպետ պետությունը մասնակիորեն, բոլոր դեպքում կիրականացնի վերահսկողություն։ Հետեւաբար, նկատի ենք ունեցել նաեւ այն, որ հաշվապահների եւ աուդիտորների հավաստագրման պայմանները նրանց հետ միասին կհստակեցվեն խորհրդարանում, ֆինանսա-բյուջետային կոմիտեում։
Ողջունելի է, որ աուդիտորական շատ ընկերություններ արդեն իսկ իրենց աշխատանքները կառուցում են այն սկզբունքներին եւ մոդելին համապատասխան, որը միայն առաջիկայում է կիրարկվելու։
Եվս մի հանգամանք. աուդիտորները հարցադրում էին, թե որքանո՞վ է թույլատրելի, որ 2012 թվականին ընդունած պատվերները կատարվեն 2013 թվականին։ Հարցի կարգավորման համար օրենքում անմիջականորեն գրեցինք, որ նման մոտեցումը լիովին ընդունելի է։
- Ըստ երեւույթին, Ձեր կողմից նշած հնգամյա պլյուս մեկ տարվա ժամկետը որոշակիորեն ի վիճակի է բացառել հաշվապահների մեծաքանակ բանակի հաշվին գործոզուրկների թվի ավելացումը։ Ճի՞շտ հասկացա Ձեզ։
- Ոչ լիովեն։ Ասածս վերաբերում է աուդիտորներին եւ նրանց հարցում, հիմնախնդիրը, իրոք, ավտոմատորեն վերացվում է։ Ինչ վերաբերում է հաշվապահներին, ապա օրենքում անմիջականորեն նշված է, որ հաշվապահ կարող է լինել նաեւ չհավաստագրված անձնավորությունը։
- Խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն, հավաստագրում անցած հաշվապահը կարող է իրականացնել նաեւ աուդիտ։ Բայց չէ՞ որ դրանք բացարձակապես տարբեր ոլորտներ են։ Որքանո՞վ է արդարացվում դրանց միջեւ հավասարության նշան դնելը։
- Ըստ երեւույթին, հարցին պետք է մոտենալ այլ տեսանկյունից։ Ձեզ համար ի՞նչ տարբերություն ունի այն, որ հավաստագիր ստացած հաշվապահը համատեղի նաեւ աուդիտորի պարտականությունները։ Մյուս երկրների օրինակով, այս օրենքով մենք միավորել ենք այդ երկու ուղղությունները։ Խնդրեմ՝ պարզ օրինակ։ Մի քանի տարի առաջ անընդհատ խոսում էին այն մասին, թե որքանով է արդարացված հարկային եւ մաքսային օրենսգրքերի միավորումը, որ դրանք երկու, բացարձակապես տարբեր ոլորտներ են։ Համաձայնեք, որ նույն իրավիճակն է նաեւ ներկայումս։
Եթե Վրաստանում որեւէ ընկերություն աուդիտ անցկացնելու ցանկություն ունի, ապա բոլորը ձգտում են աուդիտին ընտրել «մեծ քառյակից»։ Մեր նպատակն է, որ Վրաստանում աուդիտորական ընկերությունների նկատմամբ պահանջարկը ավելի մեծ լինի, ինչն էլ նախատեսում է որակյալ մոտեցում, այն, ինչին ցանկանում ենք հասնել սույն օրենքի ընդունմամբ։ Հատկանշական է, որ մեր բոլոր ընդդիմախոսներն այս հարցում մեզ հետ համաձայն են։ Ավելին, նրանք աշխուժորեն հետաքրքրվում են, թե որքանով է հնարավոր եւ ինչ ժամկետներ են պետք IFAC-ի անդամ դառնալու համար։ Մեր խնդիրն է այդ շուկայում ապահովել մրցակցային մթնոլորտ, քանզի միայն մրցակցությամբ կարելի է հասնել որակի բարձրացմանը։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ
И "игровой автомат алладин купить" передам тебе, по Козырю "сочинение на тему музыки" или лично, перед нашим штурмом.
Он "Беллона" свернул вправо, направляясь к "Не просто лабиринты. Набор №1" подножию небольшого холма.
Скажи мне "Рабочая тетрадь по обществознанию к учебнику А.И.Кравченко, Е.А. Певцовой "Обществознание". 9 класс" одну вещь, пожалуйста, "скачать книгу pride and prejudice" попросил он.
Пока они смотрели "краткое содержание царь-рыба краткое содержание" в окно, рой красных скорпионов, "451' по Фаренгейту. Повести. Рассказы" каждый размером с большой "Игры с парными карточками. Звуки С, З, Ц. Настольные логопедические игры для детей 5-7 лет" палец, устремился по "заявление о выдаче паспорта старого образца скачать" песку к вязнущим фигурам.
Гордо тут же заметил ее смущение.
воскликнул Аззи, разбивая скорлупу.
Смех у Энн Бенедик был поистине "Р Раскрась как художник Для самых мал. Машинка" дивный.
Ты приходишь к нему, а "Дикая собака динго или Повесть о первой любви" сам как будто весь трясешься.
Тело "Король истребителей Боевые самолеты Поликарпова" его одеревенело и умирало.
На моем лице застыло каменное суровое выражение.
В небе "Тайны характера Человек в зеркале четырех стихий..." появился голубой круг, ярче, "Начертательная геометрия. Учебное пособие" чем все остальное небо.
Оформление сделок, отягощенных "Аввакум" трудностями и проволочками, торжественно сказал Чиун, лучше начинать загодя.