Օգոստոսի 16-ին հանդիսավոր պայմաններում իրականացվեց Ախալցիխեի հինավուրց բերդի՝ Ռաբաթի վերաբացման արարողությունը։ Ամիսների ընթացքում իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։
Ռաբաթի վերականգնված ամրոցի բացման արարողությանը մասնակցեցին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտավորականներ, տեղի բնակիչներ, հյուրեր Վրաստանի տարբեր երկրամասերից։
Բացման արարողությանը մասնակցելու համար Վրաստանի կառավարության հատուկ հրավերով Վրաստանում էր գտնվում աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։
Նախագահը դիմեց միջոցառման ներկաներին եւ ընդգծեց տվյալ տեղի նշանակությունը, նա Ռաբաթ ամրոցը անվանեց «վերածննդի պսակ» եւ ուշադրություն բեւեռեց Վրաստանում արդեն ավարտված կամ ընթացիկ շինարարական եւ վերականգնողական աշխատանքների վրա։ Նախագահի խոսքերով, շինարարությունների, նորամուծությունների առումով Վրաստանում ներկայումս «Ոսկե դարաշրջան» է եւ որպես ասածի ապացույց, Միխեիլ Սաակաշվիլին Ախալցիխեի հետ միասին հիշատակեց Քութայիսիում, Սիղնաղիում, Բաթումիում, Մեստիայում եւ այլուր իրականացված շինարարական վիթխարի նախագծերը։ Բավական է նշել, թեկուզ Թբիլիսիի վերափոխված կենտրոնը։ Այն, ինչ իրականացվեց վերջին մի քանի տարիների ընթացքում, իր նախադեպը չի ունեցել երկրի պատմության մեջ»,- հայտարարեց նախագահը։ Նա վստահություն հայտնեց, որ կարճ ժամանակամիջոցում Վրաստանի վերափոխված քաղաքների թվում կավելանա նաեւ Սուխումին։
Անդրադառնալով Ախալցիխեում իրականացված վերականգնման աշխատանքներին, նախագահը նշեց, որ վերականգնված ամրոցը Ախալցիխեում կգրավի մեծ թվով զբոսաշրջիկների, ինչը, իր հերթին, կդառնա բնակչության վիճակի բարելավման նախադրյալ։ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց նաեւ, որ Ռաբաթից հետո կսկսվեն Գորիի ամրոցի վերականգնման աշխատանքները։
Նախագահն ընդգծեց, որ երկրում անելիքները դեռեւս շատ են, իսկ գլխավորը աղքատության հաղթահարումն է։ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձավ նաեւ զբոսաշրջության զարգացմանը՝ նշելով, որ դա վերոնշյալ հիմնախնդրի լուծման ամենագլխավոր նախադրյալներից մեկն է։
Վերականգնված 7 հեկտար զբաղեցրած պատմական քաղաք-ամրոցը նաեւ անվանում են հանդուրժողականության խորհրդանիշ։ Վերականգնվել են ազգային նշանակության հուշարձաններ. քրիստոնեական եկեղեցի, մզկիթ, մինարեթ, սինագոգա, Ջակելիի պալատը, պատմական թանգարանը, հին բաղնիքները։ Ռաբաթ ամրոցի տարածքում գործողության մեջ են դրվել նաեւ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն, պսակադրությունների տուն։ Այստեղ բացվել են նաեւ Սիրո ծառուղի, ցուցասրահներ, հյուրանոցներ, սրճարան-ռեստորաններ, գինու մառաններ, շատրվաններ եւ այլն։
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՍՏՂԸ ՌԱԲԱԹԻ ԱՄՐՈՑՈՒՄ
Ախալցիխեում վերականգնված Ռաբաթի ամրոցի տարածքում հիմնադրվեց հայտնի ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը։ Նա իր պատմական հայրենիքում հանդես եկավ ճոխ համերգով։
Համերգին ներկա էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կնոջ՝ Սանդրա Ռուլովսի հետ, նաեւ կառավարության անդամները։ Շառլ Ազնավուրը կատարեց իր հայտնի հիթերը։
Համերգից հետո նախագահը հանրաճանաչ երգչի հետ մեկտեղ բացեց Շառլ Ազնավուրի անվան աստղը։
Я "Новейшая энц. таинственных мест России" знал одного столяра, так тот в первый раз напился под новый тысяча девятьсот десятый год, "Урфин Джюс и его деревянные солдаты" а первого января "РИО Возвращение в тропический лес" с утра его начала мучить жажда, и чувствовал он себя отвратительно, так что "автокредит в салоне или потребительский в банке?" пришлось купить селедку и напиться снова.
Теперь они стояли перед жарко пылавшим огнем, "Мысль семейная..." около стола, накрытого для обильной "ЗП12 Рыбы" и питательной трапезы.
Вместо нападения я сымпровизировал что-то "вклад на три месяца" вроде боксерской стойки.
Потому, что я был покорен вашими "Наружное наблюдение ч.2 Команда" чарами, или, вернее, потому, что имел глупость признаться в этом.
Он летел высоко-высоко по небу полуночи, как "КоАП РФ" у классика, "Гос. регулирование рыночной экономики и предпринимат." и только один Ильин и видел его.
Двоюродная сестра пани Мюллеровой никак не могла успокоиться.