Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՎԻՐԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՎԻՐԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

altԼրացավ վիրահայ արձակագիր, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Ռաֆայել Հրաչյայի (Գրիգորյան) ծննդյան 60-ամյակը։

Երբ Թբիլիսիի 74-րդ հայկական դպրոցի սան, 14 տարեկան Ռաֆայել Գրիգորյանի գրական թոթովանքը տպագրվեց երեւանյան «Պիոներ կանչ» մանկա֊պատանեկան թերթում, նա հեռու էր մտքից, որ շարունակվելու է գրականության հանդեպ իր այդ պահից անգիտակցաբար սկսված հետաքրքրությունը…
Հետո եկավ «Վրաստան» թերթի խմբագրություն, ծանոթացավ մշակույթի բաժնի վարիչ, անվանի արձակագիր Բենիկ Սեյրանյանի  (1913-2003թթ.) հետ, ու նրա խրախուսանքով, թերթի էջերում սկսեց երեւալ Ռաֆայել Գրիգորյան հեղինակի անուն-ազգանունը՝ գրական, լրագրողական հրապարակումներով։ Կարճ ժամանակ անց՝ նրա ստեղծագործություններն ընդգրկվում  են վիրահայ գրականությունը ներկայացնող «Կամուրջ», ապա եւ՝ «Վերնատուն» տարեգրքերում, դառնում է Վրաստանի ժուռնալիստների միության անդամ։

 


Գրական մուտքի նշանավորումն էր, անշուշտ, պատմվածքների առաջին՝«Հանդիպում» (1990թ.), ժողովածուն, որն իսկույն նվաճեց ընթերցողների համակրանքը։ Անդրանիկ գրքին հաջորդեցին նորերը՝ մանկական հեքիաթների եւ պատմվածքների ու մանրապատումների՝ «Ամենաթանկագին նվերը» եւ «Վերադարձ» ժողովածուները։
Ռաֆայել Հրաչյայի ստեղծած մարդկային դիմանկարներն ու կերպարները հյուսված են սրտամոտ խոսքով։ Եվ վկայում են, որ նա հիանալի գիտի մարդկային հոգսերը, երազանքները, համառությունն ու անկոտրում կամքը։ Ամենաբնորոշը, թերեւս, այդ կերպարներում՝ մարդուն ապրեցնող՝ բարու հաղթանակի հույսն ու հավատն է։
Ռաֆայել Հրաչյան այսօր էլ, իր մարդկային նկարագրին հատուկ եռանդով ու նվիրումով, շարունակում է գրական-ստեղծագործական մտորումները եւ առաջիկայում նոր գործերով կներկայանա ընթերցողին։
Հիմա, 60-ամյակի շեմից անցած ճանապարհը դիտելիս, նա երիցս օրհնում է  իր կյանքի այդ կարեւոր իրադարձությունը եւ խոնարհվում այն իրականացնող ուսուցչուհու՝ Վիկտորյա Գրիգորյանի հիշատակին։
Ռաֆայել Գրիգորյանը շուրջ 23 տարի է, ինչ աշխատում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնում, զբաղեցնելով տարբեր  վարչական պաշտոններ։
Վիրահայ մշակույթին մատուցած ծառայությունների համար՝ նա արժանացել է Վրաստանի պետական՝ «Պատվո մեդալ»֊ի։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Օգոստոս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31