Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ՈՉ ԹԵ ԱՌՕՐՅԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻՑ

ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ՈՉ ԹԵ ԱՌՕՐՅԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻՑ

Էլ.փոստ Տպել PDF

altՎրաստանի կառավարությունը մտադիր է մինչեւ 2012 թվականի վերջը ապահովագրել երկրի 2,5 միլիոն բնակչի։ Թե որքանո՞վ է իրատեսական բժշկական ապահովագրությամբ բնակչության 60 տոկոսի ընդգրկումը նման կարճ ժամանակահատվածում եւ ի՞նչ է անհրաժեշտ կատարել դրա համար, պատմում է ապահովագրական ասոցիացիայի նախագահ Դեւի Խեչինաշվիլին։

- Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը բժշկական ապահովագրման շուկայում։
- Ապահովագրական շուկան զարգանում է, մրցակցությունն էլ առկա է։ Անհատական հաճախորդների համար առաջարկությունները գրավիչ են, զարգանում են նաեւ անհատական ծրարները։ Ընդամենը կես տարի առաջ, ոլորտում իրավիճակը շատ ավելի վատ էր։ Այսօրվա դրությամբ, շուկան այնքան է մեծացել, որ ազդեցություն է գործում ինչպես սոցիալական ոլորտի, այնպես էլ տնտեսության վրա։
Ցավոք, բժշկական ապահովագրության ոլորտում պետության բաժինը բարձր է։ Կցանկայի, որ իրավիճակն ավելի հավասարակշռված լիներ ի հաշիվ մասնավոր բաղադրիչների։ Նոր ծրագրի միջոցով, պետությունը կարող է ապահովագրությունը տարածել երկրի բնակչության 50 տոկոսի վրա։ Մյուսներին անհրաժեշտ է մի կողմից հնարավորություն ընձեռել, իսկ մյուս կողմից՝ տեղեկատվություն հաղորդել այն հաշվով, որ նրանք կարողանան գնել ապահովագրական պոլիսները։
Մեր մոդելը նման է ամերիկյանին, գործում է բժշկական սպասարկում, որը ֆինանսապես հիմնված է ապահովագրության վրա։ Պետությունը կարիքավորներին ապահովագրում է «Մեդիա-քարտի» ծրագրով, նույն քարտով իրականացվում է նաեւ կենսաթոշակառուների ապահովագրումը։ Թե ինչպիսին կլինի հաջորդ քայլը, այսինքն՝ այլ խմբերի ընդգրկումը կամ պետական համակարգում ընդգրկվածների ծրարների բարելավումը, որոշելու է պետությունը։ Սակայն, տվյալ դեպքում պետք է հաշվի առնել այն, որ պետական բյուջեից ապահովագրական ծրագրերի համար տարեցտարի հատկացվող գումարները կավելանան։ Սպառվող սպասարկումների քանակությունը կավելանա, իր ազդեցությունը կգործի նաեւ արժեզրկումը։ Իհարկե, եթե կարիքավորների թվաքանակը նվազի, ամեն ինչ այլ կերպ կստացվի։
- Ի՞նչ ազդեցություն կունենա պետական բժշկական ապահովագրության ծրագիրը վրացական ապահովագրական ընկերությունների զարգացման վրա։
- Երբ ընկերությունը փոքր է եւ չունի ենթակառույցներ, ռեսուրսներ, ապա դա նվազեցնում է նաեւ նման ընկերության մատչելիությունը։ Անցած ժամանակահատվածում ընկերություններն աճել են, սովորել են աշխատել ռիսկի պայմաններում, ընդլայնել են ցանցը, այլ կերպ է կազմակերպված աուդիտը։ Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունները արմատապես փոխվել են։ Նշեմ, որ պետական ծրագրերում մասնակցությունն այնքան էլ դյուրին գործ չէ։ Ընկերությունների մեծ մասն աշխատում է վնասով, քանզի կտրուկ ավելացել է բժշկական սպասարկումների սպառման մակարդակը։ Տեղեկատվությունն ավելացել է, ենթակառույցներն ավելի զարգացած են, ուժեղացել է տարածքային մատչելիությունը, եւ մարդիկ ավելի շատ են օգտվում սպասարկումներից։
- Իսկ ի՞նչ կասեիք բժշկական սպասարկման համակարգի մասին, բարելավվե՞լ է այն։
- Նորացման ենթակառույցները շատ լուրջ են, լուրջ է նաեւ մրցակցությունը։ Ամբուլատորական սպասարկումների հարցում մրցակցությունն ամենուրեք է, իսկ հոսպիտալականի ուղղությամբ՝ միայն մայրաքաղաքում։ Դա հասկանալի է, քանզի շրջանում միայն մի հիվանդանոց է սովորաբար գործում։ Ընդհանուր առմամբ, բժշկական սպասարկումների ենթակառույցները բարելավվել են։
Այժմ օրակարգի հարց է դրա կառուցվածքային զարգացումն ու կադրերը։ Կառուցվածքայինի տակ ի նկատի ունեմ բուժման մակարդակի բարձրացում, արդյունավետության ավելացում, քաղաքակիրթ մեթոդներով ծագող դիմակայությունների լուծում։ Ձեւականորեն կադրեր ունենք, սակայն, փաստորեն անհրաժեշտ որակավորման մարդիկ շատ քիչ են, առանձնապես տարածաշրջաններում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ կադրերը չեն ցանկանում հեռանալ մայրաքաղաքից, քանզի այստեղ ընտրությունն ավելի մեծ է, թեպետ լուրջ հարցեր կան բժշկական սպասարկման կազմակերպման տեսանկյունից։ Հարկ է հստակություն մտցնել այդ հարցում։ Բժիշկներին պետք է վերապատրաստել նոր կանոնների համաձայն։ Մեծ նշանակություն ունի բժշկական մասնագիտական համակարգի զարգացումը։ Մի խոսքով, անհրաժեշտ է մշակել եւ ներդնել պետական ռազմավարություն։ 
Գլխավոր հիմնախնդիրն առաջնային առողջապահության կառավարումն է։  Ներկայումս հոսպիտալային սպասարկման 60 տոկոսը անհետաձգելի դեպքերն են, իսկ դա պետք է լինի 20 տոկոսից ոչ ավելի, մնացածը պետք է կազմեն ծրագրայինները։ Առողջապահության վրա ազգային ծախսերի 50 տոկոսը դեղորայքի վրա է ծախսվում, դա շատ վատ է։ Նորմալ երկրներում դեղորայքի վրա ծախսերը կազմում են առողջապահության ընդհանուր ծախսերի 12-15 տոկոսը։ Այսօր Վրաստանում, թե՚ ժողովուրդը եւ թե՚ պետությունը բժշկության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը։  Տոկոսային առումով, դա համապատասխանում է եվրոպական զարգացած երկրին, իսկ բացարձակ նշանակությամբ այն զգալիորեն զիջում է։ Առողջապահության ծախսերը կազմում են 240 դոլար։ Դա 7 անգամ զիջում է եվրոպականին եւ 10 անգամ ամերիկյան ցուցանիշին։ Ցավոք, բժշկության համար ծախսերն արմատապես ավելացնել չեն կարող։ Տնտեսական այլ ճյուղերից վերոնշյալ ոլորտ գումարների մոբիլիզացումը եւս դժվարին գործ է։ Հենց այստեղ ակնհայտ է դառնում, որ դեղորայքի վրա մենք ծախսում ենք վիթխարի գումարներ։
Մենք գիտենք, որ դա իրեն չի արդարացնում, ինչպես գներով, այնպես էլ դողարայքի օգտագործման արդյունավետությամբ։ Դեղորայքի վրա ծախսերը պետք է 50 տոկոսից նվազեցնել՝ հասցնել 30 տոկոսի։ Մի կողմից բարձրացնելով դեղագործական շուկայում մրցակցությունը, մյուս կողմից՝ օգտագործելով առավել արդյունավետ դեղորայքը։ Պետք է վերահսկողություն սահմանել բժիշկների նկատմամբ, խստորեն վերահսկել նրանց վրա դեղագործական ընկերությունների ազդեցությունը։ Դեղորայքի վրա ծախսերի 15-20 տոկոսանոց նվազեցումը թույլ կտա տնտեսել 350 միլիոն լարի, ինչը Վրաստանի համար նշանակալից գումար է։
- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվի առողջապահության ապահովագրության շուկայի հետագա զարգացման համար։
- Ինչպես ասում են, հիմքը դրված է, թեպետ արգելքներն էլ շատ են։ Առաջին արգելքը համապատասխան գնահատականի անհրաժեշտությունն է առանձնապես պետական ծրագրերի գործարկման դեպքում։ Մենք կառավարությանն առաջարկում ենք պետական ծրագրերը դարձնել անժամկետ, առանձնապես կենսաթոշակառուների համար։ Դա կկայունացնի ինչպես ապահովագրվածների շահագրգռվածությունը, այնպես էլ՝ ապահովովագրողների միտումը սպասարկումների կարգավորման եւ հիվանդությունների կանխման ու շատ այլ հարցերում։ Այդ տեսանկյունից հարկ է պայմանավորվել պետության հետ եւ ներդնել իրականացվելիք միջոցառումների ամենամյա վերանայման մեխանիզմ։ Էական նշանակություն ունի ոչ պետական ծրագրի զարգացումը։ Եթե իշխանությունների կանխագծումներն արդարանան եւ ապահովագրվի 2,5 միլիոն մարդ, այսինքն՝ բնակչության 60 տոկոսը, ապա դա, ինչ խոսք, վիթխարի թռիչք է։ Թեպետ ապահովագրությունից դուրս է մնում բնակչության 40 տոկոսը եւ դրա ներգրավումը աստիճանաբար կբարդանա։ Դա լուրջ խնդիր է ինչպես ինդուստրիայի, այնպես էլ պետության համար։ Ծագում են հարցեր, որոնք անհրաժեշտ են արագ լուծել, նույնիսկ Ամերիկայում բնակչության 17-18 տոկոսն ապահովագրված չէ։ Ուստի, ոլորտում մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչպես մտավոր, այնպես էլ համակարգային։ Ապահովագրական ընկերությունները պետք է սովորեն ավելի լավ գործել ռիսկերի պայմաններում։
Ինչ վերաբերում է ոչ պետական բաղադրիչներին, ապա գտնում են, որ ապահովագրական ընկերությունները պետք է ակտիվացնեն իրենց աշխատանքը անհատական սպասարկումների ուղղությամբ։ Ընդ որում, Վրաստանում անհատական ապահովագրական համակարգը արդեն բավականին հղկված է։ Եթե հարցին մոտենանք ձեւական զբաղվածության տեսանկյունից, ապա 500 հազար մարդուց, ում անհատական ապահովագրությունը մատչելի է, կեսն արդեն ապահովագրված է։ Ընտանեկան հարցում իրավիճակն ավելի բարդ է, մարդիկ անհատական ապահովագրվում են, իսկ ընտանիքներին չեն ապահովագրում։ Բացի այդ, երկրում կա 1,5-2 միլիոն մարդ, որոնք կազմակերպված աշխատանքում ներգրավված չեն եւ դուրս են մնում ապահովագրման ցուցակից։ Պետք է այդ ուղղությամբ կողմնորոշել ապահովագրական անհատական շուկան։ Թեպետ դա ոչ միայն բարդ, այլեւ վտանգավոր սեգմենտ է։ Մինչ այդ կլինիկաների կառուցմամբ, սպասարկումների կազմակերպմամբ զբաղված ընկերությունները այժմ պետք է լրջորեն զբաղվեն վերոնշյալ հարցով։
Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի, ապա 2012 թվականի ավարտին Վրաստանի 4,5 միլիոն բնակիչներից՝ 1,7 միլիոնը կունենա պետական, 350 հազարը՝ անհատական, 250 հազարը՝ միանշանակ ապահովագրություն։ Ներկայումս անհատական ապահովագրություն ունի շուրջ 300 հազար, 60 հազարը միանշանակ է եւ 1 միլիոնը ունի պետական ապահովագրություն։
Կառավարության հայտարարությունը, որ 2012 թվականին երկրում կլինեն 2,5 միլիոն ապահովագրվածներ, գտնում եմ իրատեսական։
- Ի՞նչ խորհուրդ կտայիք բժշկական ապահովագրություն ձեռք բերող անձանց։
- Կցանկանայի, որ մեր քաղաքացիներն ավելի լավ ընկալեին մենեջմենտի ոլորտի ռիսկերը։ Եթե դուք վերլուծեք ապահովագրական պայմանագրերի մեծամասնությունը, ապա կտեսնեք, որ մարդիկ գերադասում են ապահովագրվել ատամնաբուժության, դեղագործության եւ միայն հետո կլինիկաներում բուժվելու հարցում։ Նման մոտեցումն արմատապես սխալ է։ Մարդիկ ցանկանում են ապահովագրության միջոցով լուծել իրենց առօրյա հիմնախնդիրները եւ ոչ թե կանխել հիմնական ռիսկերը։ Շատ ավելի ճիշտ կլիներ ապահովագրությունն սկսել այն սպասարկումներից, որոնք առանձնակի անհրաժեշտ են մեծ հիմնախնդիրների ծագման դեպքում։

Оставьте себе эти пять крон, "Долина туманов. Роман" вот они здесь, на стуле, а если "Сквозь космос Трансформеры" хотите, пойдемте вместе "101 фотогерой С любовью к собакам" к казармам, подождите меня там, я передам ваше "Альбом" письмецо и принесу ответ.

Вольноопределяющийся, к которому "Ураган мысли" поручик стоял спиной, принял его за своего знакомого, вольноопределяющегося Франтишека Матерну.

Если они "вопросы по вкладам" грызутся между "Аут" собой, то могут напасть на нас.

Да и автору, признаться, пришлось выдержать "Что нужно знать и уметь ребенку при поступлении в школу" жестокую внутреннюю борьбу.

Помню теперь не только "Большая книга русских сказок" Людовиков, но и Сопротивление.

Обещайте, что вы "Все песенки из кинофильмов" будете постоянно бывать у нас каждый день!

 
< Սեպտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30