(հոբելյանական հանդիսույթ բանաստեղծի ծննդավայր Հեշտիա գյուղում)
Քիչ ապրեց նա՝ մեծատաղանդ մեր հայրենակիցը՝ ամբողջ էությամբ արվեստագետ՝ բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, մանկավարժ, հասարակական գործիչ, հայրենի եզերքի ու հողի անմնացորդ սիրահար-նվիրյալ, իր մարդկային կոչմանը միշտ հավատարիմ Վիկտոր Հովսեփյանը:
… Սեպտեմբերի 23-ին Հեշտիայի երկնակամարում դարձյալ սավառնում էր Վիկտորի աստղը… Պոեզիայի արդեն ավանդական դարձած հովսեփյանական օրն էր։ Օդը լի էր նրա պոեզիայով, շրջապատը՝ լի նրա ձայնով, նրա խոսքով… Նա Կար ասես, ասես շրջում էր գյուղով մեկ, հայացքը հառում իր սիրելի սարերին, հիանում նրանցով, ապա հյուրամեծար ժպիտով մարդկանց հրավիրում իր հոգետուն (ի դեպ, իր առանցքային գրքերից մեկի անվանումն է «Հոգետուն»…)՝ իր տուն-թանգարան՝ իր նկարները դիտելու, իր գրքերի հետ ծանոթանալու…, հետո Մշակույթի տուն ուղեկցում բազմաթիվ ներկաներին՝ իր 65-ամյակի ուրախությունն իր հետ միասին վայելելու, աղուհաց կիսելու…
Ավա՜ղ, ուր էր, եթե իրոք այդպես լիներ… մինչդեռ իրականությունն այն է, որ նրա երկրային կյանքը հիսուն տարի էլ չկազմեց… Եվ սակայն շնորհիվ իր մնայուն գրի հավերժում է ահա նա։
Հավերժական է, այո՚, Վիկտորի Գիրը. որ դեռեւս իր կենդանության օրով էլ էր գնահատվել ոչ միայն հայ, այլեւ վրացի գրողների կողմից, ու նրան՝ մեծ գրող Բ.Սեյրանյանի, գրականագետ Ա.Մխիթարյանի, գրող Մ.Քարամյանի երաշխավորությամբ ընդունել էին Վրաստանի գրողների միության շարքեր, ընդգրկել «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի կազմում… Հենց այդ Գիրն ու Խոսքն էլ մեծարվեց այդ օրը Հեշտիա գյուղում՝ տարբեր արարողություններով…
Նախ սրբազան պատարագ մատուցվեց գյուղի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում՝ տեր Անտոն քահանա Անտոնյանի կողմից, հետո՝ այց եղավ նրա շիրիմին, այնուհետեւ այցելություն տուն-թանգարան, որտեղ ցուցադրվեցին (ներկայացրեց թանգարանի տնօրեն, նրա դուստր, բանասեր Գիսանե Հովսեփյանը) պոետի նկարները, նմուշներ անտիպ գործերից, բանաստեղծությունների, թարգմանությունների բնագրեր, նամակներ, այդ թվում՝ Հովհ.Շիրազի, Վ.Կարենցի, Ա.Մխիթարյանի, Մ.Ասլանյանի, Բ.Սեյրանյանի, Ա.Սահինյանի, Ա.Բոստանջյանի…
Հետո հյուրերն ուղղվեցին դեպի Մշակույթի տուն, որտեղ էլ տեղի ունեցավ հոբելյանական հանդիսույթը։ Այն բացեց եւ Վ.Հովսեփյանի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացրեց Հեշտիայի գյուղապետ Սամվել Դարբինյանը։ Միջոցառումը վարեց Մշակույթի տան վարիչ Գայ Ղարսլյանը:
Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործության արժեւորման, նրա մարդկային խառնվածքի, նրա հետ հանդիպուների մասին խոսք ասացին նրա մտերիմ գրչընկեր, գրքերից մի քանիսի խմբագիր, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, այլք…
Բավականին գեղեցիկ ու հաճելի դիտվելիք էր եւ գեղարվեստական մասը, որին իր մասնակցությունն էին բերել Նինոծմինդայի «Փարվանա» երգի-պարի համույթը, Վ.Հովսեփյանի անվան Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցը (տնօրեն՝ Նանե Հովսեփյան), մեներգիչներ՝ մանկավարժ Ռոզա Զոհրաբյանը (Թբիլիսիից), Արմեն Մկոյանը՛ Վարազդատ Նունյանը, Աննա Բեզոյանը, ասմունքողներ (ընթերցվեցին Հովսեփյանի բանաստեղծությունները)։
Նինոծմինդայի շրջանի ղեկավարության աջակցությամբ կազմակերպված հանդիսություններին ներկա էին նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի շրջանի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վլադիմիր Ստամբոլցյանը, մունիցիպալիտետի վարչության նախագահ Սամսոն Փնջոյանը, Մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության ծառայության ղեկավար Գիա Զմոյանը, «Վերնատուն» գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը, Սամցխե-Ջավախեթիի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, թբիլիսյան պատվիրակությունը՝ գրականագետ Էմմա Ախտյանը, նկարիչներ Մերուժան Շահումյանը, Ալբերտ Դիլբարյանը, Արտյոմ Ալաբուլյանցը, երաժիշտ Եսայի Աբովյանը, մանկավարժ Մանանա Կարապետյանը…
… Հիրավի, իսկական, ճշմարիտ բանաստեղծ է Վիկտոր Հովսեփյանը, իսկ ճշմարիտ բանաստեղծները չեն մեռնում… քանզի սերունդներին Գիր են հանձնում, ճշմարիտ Գիր, հիշատակող Գիր՝ «ՁԵռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող…» Այսպիսին էր Վիկտորի Գիրը։ Ու ցավը, որ քիչ ապրեց նա, միշտ էլ նոր կմնա մեզ համար… Քանզի միշտ էլ ցավ կտա, որ իր կեսդարն արդեն տոնեցինք իր Ներկա… բացակայությամբ… Հանկարծահաս մահն իրենն արել էր… չսպասելով նրա 50-ամյակին, որի իր հետ միասին տոնակատարությանն այնքան սիրով էինք սպասում բոլորս՝ նրա Գրի ու Գործի սիրահարներս… Ու հենց այդ ժամանակ էլ՝ 1996. սեպտեմբերին էր, որ իր ծննդավայր՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում շրջանի ղեկավարության, Հեշտիայի գյուղապետարանի (մի ժամանակ ինքը Հեշտիայի գյուղապետն էր նաեւ) նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվեց Պոեզիայի Հովսեփյանական օրը՝ որպես ամենամյա տուրք գյուղի պանծալի զավակի հիշատակին ու նրա ստեղծագործությանը… Պատվարժան նախաձեռնություն՝ պատվարժանին ի գնահատում…
Ու երեւի թե այդ օրվանից էր, որ Հեշտիան էլ իր տեղը գրավեց մեր գրականության քարտեզի վրա ու կանմահանա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ ինչպես անմահացել են Գանձան Տերյանով, Ախալքալաքը՝ Դեմիրճյանով, Թիֆլիսը՝ Սայաթ-Նովայով, Կարծախը՝ Ջիվանիով, Բոլնիս-Խաչենն՝ Աղայանով, Շուշին՝ Մուրացանով, Չանախչին՝ Սեւակով....
Կանմահանա, այո’, քանզի Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործությունը, որ, ցավոք, դեռեւս հավուր պատշաճի չի լուսաբանված գրականագիտության կողմից, (մինչդեռ այնքան պետք է դա անել) մի գեղեցիկ ու նշանակալի էջ է մեր գրականության անդաստանում՝ իր բազմակողմ ու հրատապ հարցերի բարձրացումներով, խորքային ու համակողմանի դիտողականությամբ, իր համամարդկային գաղափարներով, մեր ժողովրդի պատմության ամենատարբեր դրվագների արտացոլումներով, հայ-վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն էջերով հպարտությամբ ու լուսաբանումով… Ու այս ամենը հրաշալի գեղարվեստական հնարանքներով, հրաշալի պոեզիայով, հրաշալի արձակով ու հրապարակախոսությամբ, թարգմանություններով… Ու այս ամենը՝ ուրույն, զուտ հովսեփյանական ձեռագրով՝ ամփոփված բազմաթիվ տպագրված ու տպագրվելու սպասող գրքերի մեջ… որոնց խնամակալությունն այսօր ստանձնել է նրա ամբողջ ընտանիքը, կինը՝ Թերեզա Հովսեփյանը, զավակները…
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Նինոծմինդայի շրջան,
գյուղ Հեշտիա
Эми повезло больше, чем многим.
Я обмыл Олли в "Гениальная власть Словарь абстракций Кремля" его ванне, надел на "Все о быте Энциклопедия" него один из его лучших костюмов и наложил на "The Elegance of the Hedgehog" всю его комнату заклинание сохранности.
Правительство сил Зла было гораздо многочисленнее любого "Измаил" земного правительства и использовало в "Заметки на полях Имени розы" тех или иных должностях большую часть демонов ада, несмотря на то что управление демонами "Заговоры 10 сибирской целительницы" не было санкционировано Высшими "Прикладная психология в повседневной жизни" силами.
Казалось, что я скорее смотрю вниз, чем вперед, если эти понятия вообще имели здесь какое-то "Калужский вектор Опыт развития региона" значение.
Я останусь здесь "Весело-весело встретим Новый год" и составлю тебе компанию, пока ты не доставишь моих друзей "Пан Володыёвский" куда они пожелают.
Я отрезал это у убитого бандита.
Во "в траве сидел кузнечик песня скачать" время настоящего Героического похода!
Еще несколько "решение степеней" мгновений и я "скачать книги куприна" пробьюсь.
Это были красивые, дорогие репродукции видов "скачать вуди вудпекер игру" межпланетных пейзажей.
Когда я пожелаю "Английский в фокусе. 3 класс. Плакаты настенные складные" выслушивать дурацкую "рецепты книг скачать" демонскую болтовню, я вам "краткое содержание 4 сезона дневники вампира" об этом сообщу!
Но ведь "ЕГЭ. Английский язык. Практикум. Аудирование (+CD)" для этого нужно спуститься "франкенштейн книга скачать" в самый Ад!
Я не знаю, "дисней скачать песни" как далеко она зайдет, чтобы добиться своего.