Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանում բնակվող հայությունը մեծ հույսեր եւ սպասումներ ունի նոր ձեւավորված կառավարությունից:

Այս մասին հայտնեց «Վրացական երազանք»-ի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը դեռ նոր է ձեւավորվել ու չնայած վաղ է խոսել հստակ ծրագրերի մասին, բայց ամեն դեպքում վիրահայությունը լավատես է: «Վրաստանում բնակվող հայերի համար շատ կարեւոր հարց է ինտեգրացիայի ամրապնդումը: Այսօր շատ քիչ թվով հայեր են ընդգրկված Վրաստանի քաղաքական կյանքում, շատ քչերն են, որ այդ ոլորտում պաշտոններ են զբաղեցնում, ցանկալի կլինի, որ այդ թիվը մեծանա: Մեկ հարց եւս շատ կարեւոր է. այն առաջնային է ոչ միայն հայերի, այլեւ Վրաստանի բոլոր ժողովուրդների համար` տնտեսական բարեփոխումներն ու զարգացումը, որը դրական ազդեցություն կունենա ողջ պետության համար»,- ընդգծեց Ռուսլան Պողոսյանը:
«Վրացական երազանք»-ի մյուս հայազգի պատգամավորի՝ Յուրի Մեչիտովի խոսքով, Վրաստանում ամեն լավ բան պահպանվելու է եւ ավելանալու են նորերը: «Մենք պատրաստվում ենք լավն ավելացնել, դարձնել ավելի հետաքրքիր եւ ապահով յուրաքանչյուր ազգի, այդ թվում՝ նաեւ հայերի համար, որպեսզի իրենք իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ զգան, քանի որ Վրաստանում ապրող հայերն այս երկրի լիարժեք քաղաքացիներն են»,- նշեց Յուրի Մեչիտովը:
Սամցխե-Ջավախեթիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման համար այս կարեւոր հանգրվանի շեմին հայտարարում է իր լավատեսությունը, որ «ընտրություններով սկսված փոփոխությունները կունենան իրենց շարունակությունը եւ ինչպես Վրաստանի ամբողջ հասարակության, այնպես էլ մեր երկրամասի ժողովրդի համար կբերեն իսկական բարեփոխումներ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական եւ հոգեւոր բնագավառներում։ Մենք այս լավատեսությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը նորընտիր իշխանությունների հետ գործակցաբար՝ օբյեկտիվ, արդարացի եւ իրավականորեն լուծելու մեր երկրամասի բոլոր խնդիրները՝ հանուն Վրաստանի կայուն ու ժողովրդավար զարգացման»։

 
< Հոկտեմբեր 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31