…Թբիլիսիի պետհամալսարանի նիստերի դահլիճը բավականին բազմամարդ էր։ Կլոր սեղանի շուրջ էին հավաքվել հայ ու վրացի գիտնականներ, գրողներ, մշակույթի, արվեստի, կրթության գործիչներ, պետական, հասարակական գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Սայաթ-Նովան իր հզոր քանքարի ուժով, սիրո մշտանոր կամարի տակ էր բոլորել նրանց բոլորին՝ եւս մեկ անգամ պատգամելու, որ աշխարհը կենդանի պահող ամենամեծ ու զորեղ ուժը սերն է՝ ներող, հանդուրժող, տանջվող-տառապող, սակայն հոգու մաքրությամբ լի սերը, որ մերթ «անմահական ջըրով լի օսկե փնջան» է, մերթ՝ «կրակե ծովեմեն դուրս էկած ռաշ ու ջեյրան», մերթ՝ «հովտաց շուշան», մերթ՝ «մանուշակ՝ բաց արած հովին», մերթ՝ «արեգակի դեմըն փար», «ղանդ ու շաքար», սուսամբար, միխակ, վարդ, անգին ջավահիր… Եվ ոչ միայն սերը, սիրո հետ՝ նաեւ բարությունը, մարդասիրությունը, աստվածավախությունը։ Ու թե չար է մարդը, ապա կորած է ու փուչ նրա ամբողջ կյանքը՝ «անբարի գուրձըն կորած է…»։
Հավերժական, մարդուն Մարդ պահող այս վեհ զգացումների պատգամախոսը լինելով էլ, Սայաթ-Նովան ահա արդեն երեք դար իր մարդակերտ դասերի դպրոցից մեզ ուսանում է մարդ մնալ՝ չարությունից հեռու։ Ու փույթ չէ, որ մեզ նրանից բաժանում է 300 տարի. սերը այն վիթխարի ուժն է, որը ջնջում է տարածություն, ժամանակ ու սահման։ Եվ գիտական նստաշրջանը ԹՊՀ-ում նորից ու նորից ջնջեց այդ սահմանը՝ կրկին անգամ մեզ հաղորդակցելով նրա մեծության հետ։
Ողջույնի իր խոսքում ԹՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դարեջան Թվալթվաձեն ընդգծեց, որ քառալեզու ստեղծագործող Սայաթ-Նովան, ում անվանում էին Երգի արքա, բացառիկ եւ ուրույն տեղ է գրավում ոչ միայն միջնադարյան հայ պոեզիայում, այլեւ բազմադարյան վրացական պոեզիայում։ Նա մեր ժողովուրդների բարեկամության մեծագույն խորհրդանիշն է, եւ իր այդ առաքելությամբ շարունակում է ապրել եւ միշտ հիշվել ու մեծարվել հատկապես այստեղ՝ իր ծննդավայր Թբիլիսիում։
Հայագետ, պատմաբան, ակադեմիկոս Զազա Ալեքսիձեն, շնորհավորելով ներկաներին Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ, ընդգծեց, որ երբեք չպետք է մոռանալ այն դասերը, որոնք մեզ պատգամել է մեր մեծագույն ուսուցիչը՝ Սայաթ-Նովան։ Այդ դասերից մեկը, կարեւորեց նա, մեր ժողովուրդների մշտական մերձեցման պահպանումն է։ Տարիների ընթացքում այս գիտաժողովը թվով երրորդն է, որին ահա մասնակցում են մեր գործընկերները՝ դրանով իսկ նոր կամուրջ ձգելով մեր ժողովուրդների միջեւ։
«Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանը հիանալի առիթ է նորովիորեն վերանայելու մեր ժողովուրդների բարեկամության փառավոր ավանդույթները։ Ինչպես դիպուկ նշել է Վալերի Բրյուսովը, Սայաթ-Նովան իրավամբ այն հազվագյուտ երկնային պարգեւներից է, որոնք օրհնաբանում են իրենց դարն ու իրենց ժողովրդին։ Ու ես կարծում եմ, ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, որ այս գիտաժողովը կդառնա նրա ստեղծագործության արժանի գնահատականը»։
Հետաքրքիր ու արժեքավոր էին նաեւ Արծրուն Ավագյանի եւ հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլու բանախոսությունները՝ «Սայաթ-Նովան եւ միջնադարը» եւ «Պարսկական տաղաչափությունը Սայաթ-Նովայի վրացական տաղերում» թեմաներով։
Իսկ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն իր բանախոսությամբ կանգ առավ այն թեմաների վրա, որոնք միշտ թարմ ու կենդանի են պահում Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, նրա աստվածատուր քնարը։ «Գեղարվեստի պատմության մեջ քիչ են Սայաթ-Նովայի նման հզոր, վիթխարի անհատականությունները, ովքեր գործելով մի որոշակի դարաշրջանում, իրենց մշտապես արդիական ստեղծագործություններով ապրում են ամենազոր ժամանակի իշխանությունից դուրս… Իրենք իրենց դարից են դժգոհ, դարը՝ իրենցից, բայց, հակառակ իրականության, ժամանակավոր տեր «համառոտ անմահների», հենց նրանք են բնորոշում իրենց դարի դեմքը, իմաստավորում ու բովանդակավորում այն, ինչպես Սայաթ-Նովան իր՝ 18-րդ դարը,- ընդգծեց նա՝ հիշատակելով այն բոլոր երախտավորներին, որոնք ավանդ են ներդրել սայաթնովագիտության բնագավառում, որը հիմնադրել է բժիշկ եւ բանասեր Գեւորգ Ախվերդյանը, եւ որի ծանրակշիռ դեմքերից մեկն էլ Նիկոլ Աղբալյանն է։ Սամվել Մուրադյանն ընդգծեց նաեւ, որ Սայաթ-Նովան բազմաշնորհ երախտավոր է, հանճարեղ անհատականություն՝ թե’ բանաստեղծության, թե’ երգաստեղծության, թե’ նվագաստեղծության մեջ, որը հիանալիորեն տիրապետում էր Արեւմուտքի եւ Արեւելքի քաղաքակրթություններին, Աստվածաշնչին ու սուրբգրական մեկնություններին, փիլիսոփայական ուսմունքներին, աշուղական արվեստի գաղտնիքներին…»։ Սամվել Մուրադյանը անդրադարձ կատարեց նաեւ Սայաթ-Նովայի հոբելյանի 250-ամյակին, որը եւս նշվել է մեծ շուքով Թբիլիսիում, Երեւանում, Մոսկվայում եւ այլուր։ Բանախոսության վերջում նա անպայմանորեն կարեւորեց Սայաթ-Նովայի դերը հայերի ու վրացիների բարեկամությունն անխախտ պահելու գործում. «Դարերի հոլովույթում անողոք ժամանակին ու թշնամիներին հայերն ու վրացիները կարողացել են հաղթել իրենց զորակցությամբ եւ կանաչ են պահել այս քրիստոնեական օազիսը։ Նոր մարտահրավերների պայմաններում, մեզ ուղեցույց պիտի լինի պատմության օրինակը։ Սիրո մեջ՝ դժբախտ ու տառապած, արվեստում՝ երջանիկ, մեր 300-ամյա Սայաթ-Նովան այսօր էլ արդիական, «անմաշ» ու մշտանոր է։ Ու մենք էլ ահա նոր ու բարի գործերով է’լ ավելի պիտի ամրացնենք մեր բարեկամությունը, զորեղացնենք Հայոսի եւ Քարթլոսի ժամանակներից եկող մեր փոխադարձ սերն ու եղբայրությունը»։
Ավելին չես ասի, թերեւս։ Պահպանենք հնուց եկող ավանդույթները։ Ու միշտ մնանք մեր մեծերի, այս դեպքում՝ Սայաթ-Նովայի մարդամեծար, մարդասեր, սիրառատ ու բարեպաշտ սիրո դպրոցում, որ միշտ սովորենք ճիշտ ու մարդավայել ապրել։
Ավելացնենք, որ գիտաժողովին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախեթիի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վրաստանի կրթության նախարարի խորհրդական Կ.Մանուկյանը, Հայկական համաշխարհային կոնգրեսի խորհրդի անդամ Ռ.Աղաջանյանը, «Կամուրջ», «Վերնատուն», «Հայարտուն», «Հայ մտավորականների միություն», «Հայ երաժիշտների միություն», «Հայ ազգային կոնգրես» ՀԿ նախագահներ՝ Ա.Բոստանջյանը, Ժ.Սնխչյանը, Լ.Չիդիլյանը, Ռ.Թորոսյանը, Ա.Կիրակոզովը, Մ.Ավագյանը եւ ուրիշներ։
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Он будет "План схема метро" идти по упавшим деревьям, где это "играть в игру мики маус" возможно.
Земля снаружи почернела, словно от "учебник геометрия атанасян 10-11 класс" недавнего пожара, и налетел легкий дождь.
Под "Пришлые. Посеяв ветер" Сабо его видели в первых рядах гвардии, где он призывал "скачать драйвер на видеокарту amd" воинов покорить "жанр произведения отцы и дети" этот венгерский город, если они хотят, чтобы Венеция приняла участие "Маленькие сказки (+CDmp3)" в Крестовом "Зимняя сказка" походе.
Эй, сделай этот парень чего он "Занимательная астрономия" хочет!
Где-то за нашими спинами раздались крики.
Мы "Логопедия: Учебник для студентов дефектологических факультетов педагогических высш. учеб. заведений" завезли сюда живых существ и с помощью своих собственных способностей создали здесь источник природной ци.