Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԲՈՒՀԵՐՈՒՄ 14 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՎՃԱՐ

ԲՈՒՀԵՐՈՒՄ 14 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՎՃԱՐ

Էլ.փոստ Տպել PDF

altՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻԱՆԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ

Դեռեւս անցյալ տարվա վերջերին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հանդես եկավ բուհերում՝ բակալավրիատի մի քանի առաջատար ուղղությունների 14 մասնագիտությունների ուսուցումը անվճար դարձնելու նախաձեռնությամբ։

Ներկայացնելով կրթության գերատեսչության առաջարկությունը, կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլու խոսքերով, նախարարության նոր ղեկավարության կողմից 2013 թվականի բյուջեում ուսանողների գրանտային ֆինանսավորման համար նախատեսված գումարները ավելացվել է եւ, ընդհանուր առմամբ,  հասցվել 10,2 միլիոն լարիի։
Նախարարության վերոնշյալ նախաձեռնությունը վերաբերում է հետեւյալ ուղղություններին եւ մասնագիտություններին՝ ագրարային գիտություններ, մասնագիտությունը՝ ագրոնոմիա, կրթական ուղղությունը՝ կրթական գիտություններ, ինժեներական ուղղությունը՝ էներգետիկա եւ էլեկտրաինժեներիա, շինարարություն, բնագիտական գիտություններ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ՝ էկոնոմիկա, հումանիտար գիտություններ՝ հնագիտություն, պատմություն, վրաց բանասիրություն, փիլիսոփայություն, նաեւ ճարտարապետություն։
Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ ֆինանսավորումը կառնչվի այն բուհերի ուսանողներին, որտեղ վերոնշյալ ուղղություններով իրականացվում են դոկտորական ծրագրեր, թեպետ բանակցություններ են տարվում մյուս բուհերի հետ, եւ թե ֆինանսավորման ինչ հնարավորություններ կունենա նախարարությունը, այդ մասին հանրությանը կհաղորդվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ներկա դրությամբ խոսքը վերաբերում է բարձրագույն ուսումնական յոթ հաստատությունների։
Նախարարությունում հայտարարեցին նաեւ, որ բոլոր այն բուհերը, որոնք կընդգրկվեն ֆինանսավորման վերոնշյալ ծրագրում, ընդունելության քննությունների ժամանակ ուսանողների համար կհայտարարեն բաց մրցույթ։ «Այն ուսանողները, ովքեր քննություններին կստանան բարձր գնահատականներ, կընդգրկվեն անվճար ուսուցման ծրագրում, թեպետ կոնկրետ բուհում այդ ծրագրի կիրարկման համար պարտադիր պայմաններից է տվյալ մասնագիտությամբ բակալավրիատից բացի դոկտորական ծրագրերի առկայությունը, հակառակ դեպքում՝ անվճար ֆինանսավորումը չի իրականացվի»,- հայտարարեց նախարարը։
Ելնելով վերոնշյալ պահանջներից, անվճար ուսուցման ծրագրի իրականացման համար նախարարությունը ընտրել է յոթ համալսարաններ։ Ընտրյալ բուհերի թվում են Թբիլիսիի պետական համալսարանը, Իլիայի անվան համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը, Սուխումիի պետական համալսարանը, Քութաիսիի եւ Բաթումիի պետական համալսարաններն ու Գորիի պետական համալսարանը։
Միաժամանակ կրթության եւ գիտության նախարարությունում նշեցին, որ վերոնշյալ յոթ համալսարաններով ծրագրի իրականացման շրջանակներում ներառվող բուհերի ցուցակը, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի։ «Մյուս բուհերի հետ բանակցություններ են տարվում, եւ չի բացառվում, որ վերոնշյալ ցուցակը ընդլայնվի եւ մյուս բուհերն էլ հայտնվեն դրանում։ Նախարարությունը մանրամասնորեն ուսումնասիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը եւ մշակում է դրանցից յուրաքանչյուրի հետ համագործակցության նախագծերը։ Բացառված չէ, որ առանձին փոփոխությունների կատարմամբ, առանձին ծրագրեր կիրարկվեն անմիջականորեն կոնկրետ բուհերի առնչությամբ»,- հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին։
Նշենք, որ նախարարության նախաձեռնությունը որոշակիորեն հավասարակշռում է լայն պահանջարկ վայելող եւ չվայելող մասնագիտությունների միջեւ, բացի այդ, շատ երիտասարդների բուհերում ուսումը շարունակելու հիանալի հնարավորություն է ընձեռվում։
Կրթության ոլորտի փորձագետների գնահատմամբ, ըստ երեւույթին, պետությունը ձեռնամուխ է եղել այն մասնագիտությունների ցանկի հստակեցմանը, որոնք առանձնակի անհրաժեշտ են երկրին, ուստիեւ ծագում է նոր կադրերի նախապատրաստման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, փորձագետների գնահատմամբ, վերոնշյալ նախաձեռնությունը գործուն քայլ է բարձրագույն կրթության ոլորտում առկա իրավիճակի կարգավորման համար, այն է՝ յուրատեսակ հավասարակշռություն կհաստատվի որոշակիորեն պահանջարկ չվայելող ֆակուլտետների եւ առաջնահերթային այն ֆակուլտետների ու մասնագիտությունների միջեւ, որոնց պահանջարկը միշտ բարձր է եղել։
Ավելացնենք, որ կրթության եւ գիտության նախարարության հայտարարությամբ, վերոնշյալ ծրագրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են եւ համաձայնեցված փոփոխությունների մասին հանրությունը ժամանակին կտեղեկացվի։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Или "Понаехавшая" что там тараканы используют вместо рук.

Я не собираюсь помогать ни одной "Семь навыков высокоэффективных людей. Мощные инструменты развития личности. Краткая версия" из сторон в "игра про рыбку скачать" разгроме нашего мира.

Я шагнул, если можно так выразиться, "скачать каста такие чувства" через порог.

Основываясь на том, что ты о "Ведьмина неделя" ней говорил, она должна умереть у себя на кухне, "Счастливая девочка" в то время как "книгу ужасы скачать" будет печь что-нибудь для тебя и Цветка "Радиэстезическое познание человека. Система самодиагностики, самоисцеления и самопознания человека" Тыквы.

И борьба снова продолжалась в молчании.

Да то и есть, "навигационная программа скачать" не отводя глаз, спокойно ответил Стивен "мяусим игры скачать на телефон" Гилед, видеокамерой на высотах пять и шесть километров зафиксировано дрожание груза при прохождении.

 
< Փետրվար 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28