Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն … ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏՈՒՆ. ԹԱՄԱՄՇԵՎՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
ԳԱԼԱԿՏԻՈՆ ՏԱԲԻՁԵ ՓՈՂՈՑ  №20

Փողոցի ձախ կողմում, 20 համարի ներքո, գտնվում է «Կովկասյան տունը» կամ, ինչպես հաճախ կոչում են այն՝ Սմիրնովների տան Պուշկինյան հուշարձանը: Հյուսիսն ու հարավը, Եվրոպան եւ Ասիան. ծայրահեղորեն տարբեր, բայց հատկապես հին Թիֆլիսի համար Տան մթնոլորտը հիանալիորեն բնորոշող աշխարհընկալումներ... Այստեղ մտնելով՝ ակամայից մոռանում ես, որ ժամանակակից քաղաքից քեզ ընդամենը մի քայլ է բաժանում, քանի որ անսպասելիորեն դառնում ես XIX դարի հիասքանչ լռության վկան ու մասնակիցը:
Եվրոպական ավանդական ոճով ու բազմերանգ փայտե պատշգամբներով Տունը կառուցվել է 1860 թվականին, Թամամշեւ ընտանիքի առաջնորդի պատվերով (մեծահարուստ հայ վաճառական) ու շվեդ Օտտո Սիմենսոնի նախագծով: Թամամշեւի դուստրը՝ Ելիզավետան, ամուսնանում է Միխայիլ Սմիրնովի հետ՝ որպես օժիտ ստանալով այդ տունը: Միխայիլի մայրը՝ Ալեքսանդրա Օսիպովնա Սմիրնովա-Ռոսսետը, ժամանակի պատվարժան կանանցից մեկն էր: Նա երկու կայսրուհիների սպասուհին է եղել, գրական սրահի տնօրենն ու մի շարք անզուգական հուշագրությունների հեղինակը, ինչպես նաեւ ժամանակի գեղեցկուհիներից մեկը: Նրա հետ մտերիմ էին Կրոլովը, Պուշկինը, Միցկեւիչը, Լիստը, Ժուկովսկին: Ռուսական պոեզիայում նա բացառիկ տեղ էր գրավում, Ալեքսանդրային նվիրվել է ավելի քան 30 բանաստեղծություն, որոնցից շատերը զուգորդվել են երաժշտության հետ եւ կատարվում են որպես հին քաղաքային ռոմանսներ: XIX դարի 70-ականների վերջերին Միխայիլը Պետերբուրգից տեղափոխում է մոր գրական սրահը, նաեւ տեղի մթնոլորտն ու շունչը: Այսպես, Թբիլիսիում հայտնվում են եզակի նմուշներ՝ Պետրոս Առաջինի ձեռքերով պատրաստած դեկորատիվ սեղանիկները, Պուշկինի կամերունյան գլխարկը, Իլիա Ճավճավաձեի բնագիր նամակները, Եկատերինա Երկրորդի ծխախոտը եւ այլն: Տունը վերածվել էր մշակութային կապերի կենտրոնի, որտեղ միմյանց էին հանդիպում Վրաստանից ու Ռուսաստանից անվանի մարդիկ՝ գրողներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ: Այստեղ շատ ու շատերն են հյուրընկալել՝ հենց միայն ընտանեկան սրբություններն ու մասունքները տեսնելու եւ շոշափելու, նրանց թվում՝ Ն.Նիկոլաձեն, Պ, Մելիքիշվիլին, Ա.Ռուբենշտեյնն ու հյուրախաղային ծրագրով հաճախ Թիֆլիս այցելող ու երեկոներն այստեղ հաճույքով անցկացնող Պ.Չայկովսկին: Ժամանակին Իլիա Ճավճավաձեն հենց այստեղ մեծ շուքով տոնել է Պուշկինի ծննդյան 100-ամյակը: Այստեղ 1922 թվականին, ընտանիքի միջոցներով, պատրաստվել ու լույս է ընծայվել Նիկոլոզ Բարաթաշվիլու (Ելիզավետայի քույրը ամուսնացած էր մեծ բանաստեղծի զարմիկի հետ) ստեղծագործությունների առաջին ակադեմիական ժողովածուն: Սմիրնովների գերդաստանի երեք սերունդ կարողացել են XX դարի փոթորկվող ցնցումներից խնամքով պահել ու փայփայել մասունքների եզակի հավաքածուն եւ ապա՝ 1985 թվականին, փոխանցել այն Վրաստանին՝ որպես նվեր:
(Շարունակելի)

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ 

Мак ступал легко "Эмма" и бесшумно; ни одна половица не скрипнула "Фуршет" под его ногами.

Довольный собственной внешностью, я отправился в мир "Раковый корпус с/с" людей.

Позднее подобное прямое вмешательство в людскую политику сочли бы свидетельством неуклюжести, но тогда "ХШ Чук и Гек Рассказы" это было для демонов наилучшим способом собрать урожай ци, столь необходимой "ГИА Английский язык 9 кл. Письмо Говорение Экспресс-репетитор" для создания пригодной для "Сказки народов России" жизни среды обитания в Конг Ши Дже.

К тому "Искусные поделки из разных материалов" же, вряд ли найдется еще одна ти'га с дипломом Калифорнийского университета.

И почувствовал, что улыбаюсь, "Аппликация в детском саду" встретившись с ним взглядом.

Я "Молитвы о детях" носил кольцо потому, что оно, несомненно, представляло собой мощный источник магических сил и было весьма "Сантехнические работы своими руками" приемлемой заменой Логруса, которого я теперь немного побаивался.

 
< Մարտ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31