Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԱՆԴԻՊԻ ՊԵՏԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՏ ՀԱՎԱՔՎԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԻ ՈՒ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԱՆԴԻՊԻ ՊԵՏԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՏ ՀԱՎԱՔՎԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԻ ՈՒ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Էլ.փոստ Տպել PDF

altԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼՈՒ ՀԵՏ

Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մի խումբ բնակիչներ ապրիլի 5֊ին Թբիլիսիի կառավարության գրասենյակի մոտ պահանջում էին հանդիպում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ։

Չնայած այդ պահանջին, Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպումը չկայացավ։ Ինչպես news.ge գործակալությանը հայտարարեցին վարչապետի աշխատակազմից, նման հանդիպում ծրագրված չէ, եւ ընդհանրապես, վարչապետը չի կարող ընդունել գրասենյակի մոտ անցկացվող ցանկացած ակցիայի մասնակիցներին, քանի որ այլ գործերով զբաղվելու ժամանակ չի ունենա։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետի աշխատակազմը ակցիայի մասնակիցների պահանջը լուրջ չի համարում։
Վերոնշյալ հայտարարությունից հետո, գրասենյակի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցներին հանդիպեց Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։
Ակցիայի մասնակիցները նրան տեղեկացրին, որ տեղական իշխանության պաշտոններում շարունակում են մնալ «Ազգային շարժման» ներկայացուցիչները, եւ նրանք անարդարացի են բաժանում կառավարության կողմից բնակչությանը հատկացված օգնությունը, այդ թվում՝ նաեւ գյուղատնտեսական քարտերը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին  նաեւ Ախալքալաքիում «Վրացական երազանք֊Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության շրջանային կազմակերպության հիմնում։ Նրանց հայտարարությամբ, իրենք բողոքում են նաեւ տարածաշրջանում անջատողականության առկայության մասին հայտարարությունների առթիվ եւ ցանկանում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին իրատեսական տեղեկատվություն ներկայացնել Վրաստանի վարչապետին։
Պաատա Զաքարեիշվիլին վստահեցրեց, որ ստացված տեղեկատվությունն ինքը կհասցնի վարչապետին։ «Ապրիլի 15-ին ծրագրում եմ լինել Ախալքալաքիում, անպայման կհանդիպենք եւ կշարունակենք քննարկումները, թե ինչ կարելի է անել երկրամասում առկա հիմնախնդիրների կարգավորման համար։ Ինչ վերաբերում է անջատողականության սպառնալիքին, ապա անձամբ ես եւ մեր կառավարության մյուս անդամները համոզված ենք, որ նման վտանգ երկրամասում չկա»,- հայտարարեց Պաատա Զաքարեիշվիլին։

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30