Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՄԻԼԵՆԱ ԿՎԱՃԱՆՏԻՐԱՁԵ. «ԻՄ ՄԵՋ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է ՀԱՅԿԱԿԱՆԸ»

ՄԻԼԵՆԱ ԿՎԱՃԱՆՏԻՐԱՁԵ. «ԻՄ ՄԵՋ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է ՀԱՅԿԱԿԱՆԸ»

Էլ.փոստ Տպել PDF

altԹբիլիսիի Մ.Թոիձեի անվան քոլեջի շրջանավարտ, մասնագիտությամբ բրուտ Միլենա Կվաճանտիրաձեն, այդպես էլ կշարունակեր իր ոչ մասնագիտական՝ բանկետային սրահի կառավարչի ծառայությունը Թբիլիսիի Շերաթոն Մետեխի հյուրանոցում, եթե աշխարհ չգար առաջնեկ զավակը։ Հենց մանչուկի ծնվելը ստիպեց մայրիկին նստել տանը ու ակամա հիշել մասնագիտական նախասիրությունների մասին։ Չէ՞ որ, բացի կավագործութունից, ճակատագիրը նրան օժտել էր նաեւ տնայնագործության այլ ճյուղերի, մասնավորապես՝ կանացի արդուզարդ պատրաստելու շնորհքով…

 33-ամյա Միլենան այսօր արդեն չի պատկերացնում իր առօրյան առանց այդ զարդարանքների, ու դա ոչ միայն այն պատճառով, որ նա կանացի արդուզարդի սիրահար է։
- Բնական, թանկարժեք քարերից (մարգարիտ, ագաթ, ամեթիստ, նռնաքար եւ այլն) զարդեր պատրաստելը սկսեցի որպես հոբբի, բայց հետո, երբ տեսա, որ դրանք մարդկանց դուր են գալիս, եւ նրանք պատրաստ են վճարել դրանց համար, հոբբին վերածվեց դեռ մասնագիտության, ապա, որպես դրա հետեւանք, բիզնեսի։
Մի խոսքով, անմեղ նախասիրությունը վերածվեց արվեստի, որն այսօր գերագույն բավարարվածության զգացում է պարգեւում ե’ւ այն ստեղծողին, ե’ւ դիտողին, ե’ւ գնողին։ Պարզվեց, որ գեղեցիկի սիրահար Միլենան ի բնե նաեւ այն արարող ինքնատիպ արվեստագետ է։
Իհարկե՝ մեղվաջան աշխատանք, իհարկե՝ ինքնամոռաց նվիրվածություն։ Այս ամենի հետ անտեսանելի ու կախարդական ուժի ներգործություն ունեցող մի պարագա էլ կա Միլենայի արվեստում, դա արհեստավոր հայրիկից փոխանցված ստեղծագործ երեւակայությունն է։ 
Խորհրդային իշխանության փլուզումից հետո՝ 90-ականների մութ օրերին, ինքնուս ոսկերիչ հայրիկի ամենակարող ձեռքերի շնորհիվ, Կվաճանտիրաձեների ընտանիքը կարողացավ հաղթահարել այն օրերին գրեթե բոլորին սպառնացող նյութականի խնդիրը։


Միլենան առանձնահատուկ ընդգծումով է նշում, որ իր հորական եւ մորական՝ մայրական գծով տատիկները եղել են հայեր.
- Իմ մեջ այնքան շատ է հայկականը, որ դժվարանում եմ նույնիսկ ասել, թե ով եմ,- ընդգծված հպարտությամբ խոստովանեց Միլենան։ - Սովորել եմ Թբիլիսիի ռուսական դպրոցներից մեկում, որտեղ բոլոր ընկերուհիներս հայեր էին։ Ճակատագրի բերումով, իմ ոչ շատ ցուցահանդեսներից երեքը տեղի են ունեցել սկզբից Թբիլիսիում գործող Վրաստանի Հայ ազգային կոնգրեսի, ապա եւ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում գտնվող, Վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնի կազմակերպած միջոցառումներում, եւ դա շատ հաճելի էր, քանի որ գտնվում էի ինձ թե’ հոգով, թե’ գիտակցությամբ մոտ մարդկանց միջավայրում։
Միլենան ցուցադրվել է նաեւ Շերաթոն Մետեխի եւ Ռեդիսոն-Իվերիա հյուրանոցներում կազմակերպված նախաամանորյա եւ նախազատկական տոների ցուցահանդես-վաճառքներին։
- Ես հույս ունեմ, որ իմ արվեստը մարդկանց կուրախացնի, ու չի բացառվում, որ երջանկություն կբերի, որովհետեւ երբ  որեւէ բան պատրաստում ես հոգով, դրան հաղորդվում է վերուստ եկող դրական ուժերով ու լիցքերով ներարկված էներգիա։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ դրական ուժն ու լիցքը փոխանցվում է տվյալ իրին, այդ զարդարանքները կրողին։
Բացի զարդեղենից, Միլենան զբաղվում է նաեւ «Քարվինգ»-ով (մրգերի կտրում եւ ձեւավորում¤) Այս հնագույն արվեստի արմատները գալիս են Թաիլանդից։ «Քարվինգ» բառացի նշանակում է կտրել։ Կտրելու արվեստում Միլենան ինքնուս է, եւ նրա զարդարած մրգերը առանձնահատուկ գեղեցկություն են տալիս թբիլիսյան հարսանեկան սեղաններին ու ընտանեկան խնջույքներին։
Ասենք, որ Միլենա Կվաճանտիրաձեի աշխատանքների մասին լիարժեք պատկերացում կստանաք նրա ֆեյսբուկի MAS Jewellery էջում, ի դեպ՝ ՄԱՍ-ը իր՝ Միլենայի ու նրա Աննա մայրիկի անվան սկզբնատառերն են։ Մայրը, ով նույնպես Թոիձեի շրջանավարտ է, դստեր խորհրդատուն ու գործընկերն է։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Когда Сарацинский Халифат напал на "Все о японской гравюре. Хокусай. 36 видов Фудзи" нас я был, невызывающий особый нариканий актером "высокие вклады" в Голливуде.

Я очнулся, увидев впереди широкий просвет, "Изложения по рус. яз. 6 кл." и вскоре, выйдя из "Висельник" тенистого леса, неожиданно оказался на красивой поляне, залитой солнечным "Торты и пирожные" светом и усыпанной цветами.

Но большой объем работы не "Багрицкий Лирика" позволил всем увидеть, "Зимняя мантия" что именно кроется за непосредственным выполнением задания.

Блокируется только телепортация.

А если понадобиться "Современная прикладная алгебра" помощь, попрошу мальчиков из "сравнительная таблица вкладов" отдела алхимии,-она помолчала.

Хроника рабовладельческих нравов в Майн-Сити плюс "Новая библия игрока" статистика систематического сокращения населения Города объясняли и резкость Бойла, и его несдерживаемое раздражение.

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30