Ազգի դիմագիծն ստեղծում են նաեւ նրա անխոնջ ծառաները։ Այս ճշմարտության շնորհակալ արձագանքն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում հունիսի 15-ին տեղի ունեցած երեկոն՝ նվիրված երջանկահիշատակ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի մահվան տասնամյակին։ Երեկոն Վիրահայոց թեմի աջակցությամբ նախաձեռնել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Թբիլիսյան կազմակերպությունը: Միջոցառումը վարում էր հայոց լեզվի եւ գրականության բազմամյա մանկավարժ, Գեւորգ Սերայդարյանի կողմից հիմնադրված, Թբիլիսիի Սուրբ Եղիա մարգարեի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի առաջին ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը։
Ոգեկոչման երեկոն, որ երախտիքի դրսեւորում էր երեք տասնամյակ (1973-2002թթ.) Վրաստանի հոգեւոր թեմը առաջնորդող Գեւորգ Սերայդարյանի հիշատակի հանդեպ, ներկաներին ստիպեց հիշել նրա երկրային կյանքի ուսանելի գործերը։1972թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով, Գեւորգ Սերայդարյանը նշանակվել էր Վրաստանի հայոց առաջնորդական տեղապահ, իսկ 1973-ից առաջնորդել Վիրահայոց թեմը, նույն թվականին ձեռնադրվել եպիսկոպոս։ 1995-ից Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ էր։ 1971թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցների կազմման պատասխանատվությունը վստահվել էր տոմարագիտության ասպարեզում իրեն հավասարը չունեցող Գեւորգ Սրբազանին։ Ռոզա Զոհրաբյանը եւ կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ելույթներում ներկայացրին Գեւորգ արքեպիսկոպոսի կյանքի արգասավոր, օրինակելի էջերը։
Իր երկարամյա գործունեության ընթացքում, Գեւորգ Սերայդարյանը հայապահպան ու ազգապահպան բազում գործեր է կատարել։ Նրա ղեկավարությամբ վերանորոգվել են հայկական եկեղեցիներ, մարմարապատվել Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու բեմահարթակը, որի վերականգնողական աշխատանքների ընթացքում, ներկի շերտի տակ, հայտնաբերվել են հայ նշանավոր նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի (1730-ական-1801/1802 թթ.) տասնվեց մեծադիր որմնանկարները։
Ահա շուրջ քսան տարի կրթվում, ազգային արմատներին է վերադարձվում Թբիլիսիի հայ ռուսախոս շերտը։ Ինչպես նշեց Ռ.Զոհրաբյանը, դպրոցի սաներից շատերն այսօր մեր համայնքի մշակույթի, հասարակական ու գործարար կյանքի ակտիվ երիտասարդներն են։
Հայաստանի հոգեւոր մամուլում հրատարակվել են Սերայդարյանի հեղինակած կրոնի պատմությանն ու տոմարագիտությանը նվիրված բազում արժեքավոր եւ մնայուն աշխատանքները։
Մեր առջեւ հառնեց անբասիր բարությամբ, ծառայասիրությամբ, մանկական անկեղծությամբ, մահկանացուի ազնվագույն հատկանիշերով վիրահայ համայնքում ճանաչում գտած ու նման լուսապսակով հիշվող Գեւորգ Սերայդարյանը։
Տեսաժապավենը, իր հերթին, ներկաներին պատմեց Սերայդարյան հոգեւոր առաջնորդի՝ Վրաստանում Գարեգին Առաջին կաթողիկոսի հետ հանդիպման եւ մեր երկրի համար դժվարագույն այն տարիներին հայ մշակույթի, կրթության զարգացման ու հավատքի ամրապնդման համար հնարավորինս մատուցած ծառայությունների, այն ծանրակշիռ լումայի մասին, որ ներդրվեց հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների պահպանման գործում։
Երեկոյին ելույթ ունեցան Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Հուսիկ քահանա Ղուշչյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, «Հայարտուն» կենտրոնի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտյոմ Կիրակոզովը։ Սերայդարյանի մասին նրանց անձնական հուշերը լույս սփռեցին նաեւ Հոգեւոր առաջնորդի մարդկային կերպարին։ Գեւորգ Սերայդարյանի լուսավոր շիրմի առջեւ, կիրակնօրյա դպրոցի սաների անունից, խոնարհում բերեց դպրոցի 2001-2002 ուստարվա շրջանավարտ Թամարա Սոլոմոնովան։ Արամ Խաչատրյանի «Տոկատտայի» կատարմամբ երեկոյին իր մասնակցությունը բերեց նաեւ վիրահայ ճանաչված երաժիշտ, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Եսայի Աբովյանը։
Իր խոնարհումը բերելով Գեւորգ Սերայդարյանի հիշատակին եւ մասնավորապես արժեւորելով նրա, իբրեւ հոգեւորական-մտավորական, տոմարագիտության ուղղությամբ վաստակը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում ընդգծեց հետեւյալը. «Վերաստանձնելով այդ բարի մարդու ավանդն այս թեմում՝ մենք պիտի շարունակենք միասին աճեցնել, զարգացնել թեմը, որովհետեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ազգի ողնաշարն է ու մեզ միավորող կառույցը»։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անխոնջ մշակ Գեւորգ Սերայդարյանն իր հավերժական հանգիստը գտել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու գավթում։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
И сразу же тайна, тревожившая мой "Дочки-матери" ум, рассеялась.
А "автокредит процентная ставка" потом ярость эта у них проходила, и они становились "Наследие Темного Эльфа" слабыми-слабыми, ну прямо делай с ними, что хочешь.
Охотничьи трофеи развешаны "Гадания и Пасьянсы" на стенах домов не "Белоснежка должна умереть" для украшения.
Ты сейчас уже не "Септимус Хип Магика" Ильин, странно-странно сказал Ангел.
Этого оптимистического взгляда не разделяла тринадцатая маршевая рота, "краткосрочные вклады под высокий процент" которая телефонировала, что из города вернулся "Ужин в черкесском ауле" капрал Гавлик, слышавший от одного железнодорожного служащего, будто на "Охота" станцию уже поданы вагоны.
Все это было "Меньшее зло" слишком неправдоподобным, слишком чудовищным.