Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Էլ.փոստ Տպել PDF

«ՑԱՎԴ ՏԱՆԵՄ», ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑ ՎԱՐՈՐԴԻ ԵՎ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՍԻՆalt

Երբեւէ լսե՞լ եք, որ ոստիկանը, երթեւեկության կանոնների համար տուգանելու հետ միասին, նաեւ պարգեւատրի։ Իրականում այդպես էլ է պատահում։ Վարորդը տեղի ունեցածը ապացուցեց՝ սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարով, որտեղ պատկերված են վրացի վարորդն ու հայաստանցի ոստիկանը։
M-1 Georgia֊ի եւ շիդոկանի (արեւելյան մարտարվեստ¤ ֆեդերացիայի ղեկավար Իոսեբ Կոբերիձեն Թբիլիսիում լույս ընծայվող «Կվիրիս պալիտրա» թերթի միջոցով պատմեց Հայաստանում իր հետ տեղի ունեցածի մասին։ Սա այն Իոսեբ Կոբերիձեն է, որը մարզական աշխարհում հայտնի է «Մարտ առանց կանոնների» մրցաշարերից։ Ժամանակին եղել է աշխարհի չեմպիոն (սիրողական¤, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն (պրոֆեսիոնալ¤ եւ արժանացել է սեւ գոտու 5 դանին։ Նա 2004 թվականին Վրաստանում անցկացված, լայն արձագանք առաջացրած «Մարտ առանց կանոններիի» կազմակերպիչն էր, մասնակիցը եւ մեկնաբանը։ Այն ժամանակ Վրաստան-Ռուսաստան մրցամարտն ավարտվեց վրաց մարզիկների հաղթանակով։
- Հայաստան էի հրավիրվել միջազգային մրցաշարում մրցավարության համար։ Հարեւան երկրում հաճախ եմ լինում, շատերի հետ բարեկամական հարաբերություններ ունեմ։ Դրանից առաջ, Երեւանում եղել էի երեք տարի առաջ, իսկ հիմա շաբաթական երկու անգամ առնվազն լինում եմ Հայաստանում։ Իմ վերջին այցելությունների հետ է կապված տեղի ունեցածը, երբ ոստիկանը եւ տուգանեց ու, միաժամանակ, պարգեւատրեց՝ նվեր տվեց։ Հավանաբար, ավագ սերնդի մարդիկ էլ չեն կարողանա թեկուզ մի դեպք պատմել ոստիկան-միլիցիոների նման վարմունքի մասին։ Անհավատալի է…
- Էդ ոնց ստացվեց, որ…
- Կիրակի օրը Երեւանում մրցաշարին մասնակցելու գնացի։ Այն անցկացվեց եւ երկուշաբթի Թբիլիսի էի վերադառնում։ Դիլիջան-Իջեւան ճանապարհահատվածում պարեկային մեքենան կանգնեցրեց։ Չգիտեմ անգամ, թե հիմա այդ ծառայությունն այնտեղ ինչպես է կոչվում…
Ոստիկանության աշխատակիցը, Արայիկ անունով (ցավոք ազգանունը չեմ հիշում¤, փաստաթղթերը պահանջեց, ասելով, որ գերազանցել եմ արագությունը։ Ինչ խոսք, սկսեցի հակառակը ապացուցել, նա ժպտաց եւ ցույց տվեց տեսագրությունը, ըստ որի, իրոք արագությունը գերազանցել էի։ Այլ ելք չունեի եւ խոստովանեցի, որ խախտում եմ թույլ տվել եւ նա տուգանքը դուրս գրեց։ Այդ ընթացքում Արայիկի հետ զրուցեցի եւ հարցրի, որտեղ կարող եմ գնել հայկական կոնյակ։ Սովորեցրեց, թե որտեղ կարող եմ գնել եւ ինչ գնով։ Կատակեցի, ահա խնդրեմ, մի շիշ կոնյակի արժեքով արդեն տուգանեցիր։ Հանգիստ լրացնելով տուգանքի թերթիկը՝ աչքի տակով նայելով ինձ, ժպտերես ասաց. « Ցավդ տանեմ, երբ կրկին հայտնվես մեր կողմերում, իմ համարը գրիր, եւ մի լավ կոնյակ իմ կողմից կլինի»։
 Մտածեցի, ըստ երեւույթին հիշել է «Միմինոյի» կադրերը եւ «Միզանդարի-Խաչիկյան» բարեկամության մասին իմ սիրտն է ցանկանում շահել։ «Աստված գիտի՝ այստեղ էլ երբ կհայտնվեմ»,- ասացի եւ հրաժեշտ տվեցի։
Վերադարձա Վրաստան։ Չնայած հայաստանցի ոստիկանի կողմից տուգանվել էի, սակայն տրամադրությունս այնքան բարձր էր, կարծես ոչ թե պատժվել, այլ պարգեւատրվել էի…
Երկու օր անց, ընկերոջս խնդրանքով, կրկին Հայաստան ուղեւորվեցի։ Ճանապարհին ընկերոջս պատմեցի տեղի ունեցածի մասին եւ մոտավորապես նույն տեղում կրկին հանդիպեցի պարեկային նույն անձնակազմին։ Գլուխս պատուհանից դուրս հանեցի եւ կատակով ասացի. «Ֆրունզիկ ջան, իմ կոնյակը ո՞ւր է…»։
Նա մեքենայից դուրս եկավ, մոտացավ մեզ, տվեց իր հեռախոսահամարն ու ասաց. «Երբ կվերադառնաք, զանգեք»։
Երեկոյան, երբ վերադառնում էինք, զանգեցի Արայիկ-ոստիկանին։ Ճանապարհին դիմավորեց եւ 5 աստղանի «Իջեւան» կոնյակը մեծ սիրով նվիրեց։ Անչափ ուրախացա, կարծես գանձ էին նվիրել։ Փաթաթվեցինք, միասին լուսանկարվեցինք։
Ահա այսպես ես գտա իմ բարեկամ «Ֆրունզիկին»։ Հիմա ես ու Արայիկը բարեկամներ ենք եւ հաջորդ իմ գնալուն, ինչպես խոստացել է իմ բարեկամ ոստիկանը, ինձ տոլմայով է հյուրասիրելու։
- Իսկ կոնյակը, ինչիսի՞նն էր, լա՞վն էր…
- Հիանալի կոնյակ էր։ Ապրի Արայիկը։ Գիտեք, երբ փաստաթղթերը լրացնում էր, կասկածանքով հարցերեց՝ հա՞յ ես։ «Ո’չ,- ասացի։ Միաժամանակ, հայելու մեջ նայեցի դեմքիս՝ քթիս…Վա՜խ, երեւի կասկածի պատճառը քիթս է…,-ու ծիծաղեցի, երեւի մտածեց, թե ազգանունը վրացական է, բայց քիթը իրեն «ծախեց»…
Հ.Գ. XXI դարի Վալիկոյի եւ Ֆրունզիկի պատմությունն այնքան հուզեց, որ կապվեցի երեւանյան իմ գործընկերոջ հետ.
- Տեսնում եք, ձեր ավտոճանապարհներին բարեկամական ի՞նչ կապեր են հյուսվում,- ասացի եւ լուսանկարն էլ ցույց տվեցի։
Միայն տեսնեիք նրա ուրախությունը։ «Այս մասին անպայման հայկական մամուլում էլ կգրեմ եւ համոզված եմ, որ այդ ոստիկանը, անպայման կարձագանքի»։
Այսպիսով, մի շիշ կոնյակը բարեկամության այնպիսի կրակ է վառել, ինչպիսին «Միմինո» հանրահայտ ֆիլմում. «Tckb nt,z ,eltn ghbznyj, vyt nj;t ,eltn ghbznyj…»։
Սիրտս վկայում է, որ այս ամենը կունենա իր շարունակությունը։

ԷԿԱ ԼՈՄԻՁԵ

 
< Հուլիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31