Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ

ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՎրաց մեծ գրող Նոդար Դումբաձեն ծնվել է 1928 թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, մեծացել Արեւմտյան Վրաստանի Գուրիայի երկրամասի Խիդոսանի գյուղում,  տատ ու պապի ընտանիքում։
Ավարտելով դպրոցը՝ նա ընդունվել է Թբիլիսիի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որն ավարտել է 1950 թվականին։ 1957-ից սկսել է զբաղվել գրական գործունեությամբ, գրել է բազմաթիվ պատմվածքներ եւ վեպեր, դրանց թվում «Կուկարաչան», «Ես, տատիկը, Իլիկոն ու Իլարիոնը», «Հավերժության օրենքը» եւ այլն։

Ցավալի է, բայց փաստ, որ մեր թվարկության 20-րդ դարը մարդկության պատմության մեջ նշանավորվեց որպես համատարած հանցագործությունների մի այնպիսի ժամանակաշրջան, որի մասին, եթե կենդանի լիներ Դանեմարքայի սեւազգեստ թագաժառանգ Համլետը, ակամայից կբացականչեր. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ»։

Ավա՜ղ, այդ դարի դառը մղձավանջում անցան վրաց ականավոր գրող եւ հասարակական գործիչ Նոդար Դումբաձեի (1928-1984) մանկա-պատանեկան տարիները, տարիներ, որոնք չէին կարող աննկատ անցնել նրբազգաց պատանու կողքով, եւ պատահական չէ, որ դեռ վաղ հասակից սկսեց գրել իր ընկալումների, կյանքի երեւույթների եւ իրեն հոգեհարազատ մարդկանց մասին, գրել ոչ այնպես, ինչպես թելադրում էր ժամանակը, այլ սեփական խղճի եւ պատեհ զգացման թելադրանքով։ Ձեւի առումով էլ չնմանվեց իր գրչակից ընկերներին։ Նրա ստեղծագործությունները գաղափարա-թեմատիկ առումով արտահայտվում էին երկխոսությունների շնորհիվ։ Այդ է պատճառը, որ մեծ հումանիստի վեպերն ու պատմվածքները հեշտ էին ենթարկվում բեմականացմանը։
Իմ ծանոթությունը Նոդար Դումբաձեի հետ տեւեց մի քանի տարի, որի ընթացքում իմ ղեկավարությանը ենթակա Պ.Ադամյանի անվան թատրոնում մեկը մյուսի ետեւից բեմադրվեցին նրա «Ես տեսնում եմ արեւը», «Սպիտակ դրոշներ», «Կուկարաչան» ու «Հավերժության օրենքը» եւ ինչու միայն մեր թատրոնում, այլեւ Խորհրդային Միության բոլոր թատրոններում։ Այդ առումով, Ն.Դումբաձեն ճանաչվեց որպես ժամանակի ամենաբարեխիղճ եւ մարդասիրությամբ օժտված անհատականություններից մեկը։
Նոդար Դումբաձեն իր մարդասիրությամբ, Վիկտոր Հյուգոյից հետո, իմ հիշողության մեջ իր ուրույն տեղն ունի, եւ պատահական չէ, որ կյանքիս դժվարին պահերին նրան հիշելիս միշտ էլ հանդարտվել է իմ բռնկուն բնավորությունը, եւ ձեռք եմ բերել նորմալ կացություն։
Նոդար Դումբաձեն բարության մարմնացումն էր բառիս ամենալայն առումով։ Հիշում եմ՝ թատրոնի առաջատար դերասան Ռաֆիկ Պապովյանի անբուժելի հիվանդության պատճառով, թե ինչպես էր վերադաս մարմինների դռները թակում եւ պահանջում նյութապես օգնել նրան։
Հիշում եմ նաեւ վաղամեռիկ Վարդգես Պետրոսյանի գրական գործունեությանը նվիրված փառահեղ երեկոն Ա.Խորավայի անվան դերասանի տանը, նրա սրտառուչ ճառն իր հայ գործընկերոջ մասին, որ երկար չէր ապրելու եւ մոտ էր վախճանը՝ գիտեր, եւ օ՜ զարմանք, չէր տարակուսում։ Գիտեր եւ իր մահվան օրվա մասին։
Այդ է պատճառը, որ «Հավերժության օրենքի» պրեմիերան անցավ առանց գրողի մասնակցության։ Ներկայացմանը ներկա էին միայն նրա կինն ու դուստրը։
Հայ հանդիսատեսն այդ օրը Նոդար Դումբաձեի հանդեպ ունեցած սերն ու երախտիքն արտահայտեց որոտընդոստ ու երկարատեւ ծափահարություններով, իսկ այնուհետեւ ծաղկեպսակներով զարդարեց նրա գերեզմանը «Մզիուրիում»։
Ցավալի է, բայց փաստ։ Ժամանակները նմանվում են իրար, եւ այդ թոհուբոհի մեջ նորից է ընդվզում Դանեմարքայի սեւազգեստ թագաժառանգ Համլետը. «Ժամանակին իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ»։

ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ

Крупный мужчина улыбнулся и поклонился.

Даже если банши решила бы в этот момент завыть, ее стоны вряд ли перекрыли бы пение волынки.

Но вообще-то я перенес нас всех сюда потому, что считал это место защищенным от вмешательства "Прошивка fly q420" обеих Сил.

Но сейчас, глядя на то, как уютно оно примостилось на моем изменившемся пальце, обретя новые размеры, я слегка насторожился.

Держу пари, что именно там "игры игрушки против страшилок" расположен путь, а на другом конце его камера заключения.

Он взял его обратно и держал за восковую печать.

 
< Հուլիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31